Երևի ամենաբարդը ինքդ քեզ ներկայացնելն է, որ չափը չանցնես, ինքնագովազդի այլընտրանքային տարբերակն է: Մարդ եմ, մասնագիտությունս՝բանասեր, տեսակս՝լավատես, ընտանիքս՝լավագույնը(ինչպես բոլորինը), շրջապատս՝կատարելություն: Ասում են՝ մարդու շրջապատն այնպիսին է, ինչպիսին ինքն է այդ շրջապատում: Ես բացառում եմ վատատեսներին, «չեմ կարող, չեմ հասնի, չի լինի, երկիրս երկիր չի» ասողներին…Եթե դու սրանցից ոչ մեկը չես կիրառում քո կյանքում, ուրեմն բարի գալուստ իմ տիրույթ:
Իմ տիրույթում իմ սովորողներն են՝ 2-րդ դասարանցիները, մենք բացահայտումների փուլում ենք, միացի՜ր մեր արագ ընթացքին: