Ուսումնական տարվա մեկնարկ

Օրը՝ Օգոստոսի 30, ժամը՝ 09.00-12.00
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանցիներ, ծնողներ
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Մարինե Մխիթարյան

Ծրագրում՝

Առավոտյան ընդհանուր պարապմունք
Մարզատոն (տես ստորև)
Լող
Պաղպաղակների հյուրասիրություն
Օրվա ամփոփում
Սովորողների ճանապարհում՝ 2018-2019 ուստարվա երթուղիներ, պատասխանատուներ

Վայրը՝  Հյուսիսային դպրոցի արևելյան լանջեր

Մասնակիցները՝  շորտերով, դասարանական շապիկներով, սպորտային կոշիկներով, արևապաշտպան գլխարկներով, ուսապարկերում՝ ջուր, թաց և չոր անձեռոցիկներ, չոր քաղցրավենիք:

Անհրաժեշտ պարագաներ՝մարզագույք (օղակներ, բուլավաներ, գնդակներ)

Մարզական խաղեր՝

Խաղ 1 

Խաղահրապրակում շարքերի դիմաց դրված են օղակներ: Սովորողը, ձեռքերում գնդակ բռնած , երկու ոտքերով թռնելով մի օղակից մյուսը՝ անցնում է ճանապարհը, գնդակը թողնում եզրագծի կանգնակի մոտ և վերադառնում: Հաջորդ սովորողը նույնպես ցատկելով հասնում է գնդակին  և վերադարձնելով այն ՝փոխանցում ընկերոջը: Եզրագիծը հատելուց հետո վերադառնում են վազելով:

Խաղ 2 

Մասնակիցները բաժանվում են խմբերի։ Յուրաքանչյուր խմբի երկուական օղակ է տրվում։ Մասնակիցը մտնում է առաջին օղակի մեջ, իսկ երկրորդը դնում է իր օղակին կից։ Ցատկելով հաջորդ օղակի մեջ՝ նախորդը կից տեղափելով հասնում է եզրագծին։

Խաղ 3 

Սովորողները կազմում են սյունաձև շարք: Սովորողներից երկուսը օղակը բռնած կանգնում են եզրագծի մոտ: Մյուս սովորողները, հերթականությամբ գնդակը խաղացնելով, հասնում են  օղակին և նետում գնդակը օղակի մեջ: Եզրագծից վերադառնում են  վազելով՝ գնդակը ձեռքին բռնած:

Խաղ 4 

Մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Երկու մասնակից կանգնում են թիկունքով, փորձում են իրենց մեջտեղում պահած գնդակը (կամ փուչիկը), առանց գետնին գցելու, հասցնել օղակին:

 

Նախագիծը՝ Մանուշակ Աբրահամյանի բլոգից

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s