Մայրենի

Երեխան մայրենի լեզվի կրողն է: Նա լավ թե վատ, ճիշտ թե սխալ անընդհատ
հաղորդակցվում է,ճանաչում ինքն իրեն, արտահայտում իր մտքերը, փորձում հասկանալ ու հասկանալի լինել: Մայրենի լեզվի ուսուցում ասվածը պայմանական է քանզի մարդն այն յուրացնում է ամբողջ կյանքի ընթացքում:
  Երեխան ծնված օրվանից արդեն կրում է մայրենի լեզուն:
Կրտսեր դպրոցի խնդիրն է դառնում օգնել երեխային գրավոր եւ բանավոր խոսքը ճիշտ
ձեւակերպել, կարողանալ արտահայտել իր հույզերը, զգացմունքները ու հաղորդակցվել:
Մայրենի լեզվի ուսուցումը, որպես ուսուցման հիմնական լեզու, անընդհատ է ու սերտորեն կապված է սովորողի ամենօրյա գործունեության հետ: Այն պետք է նպաստի

սովորողի՝ բնականոն, անկաշկանդ, ստեղծագործող, տրամաբանող, ազատ

արժեհամակարգի ձեւավորմանը: Մայրենի լեզուն ուղղված է՝
  • սովորողի ինքնաարտահայտմանը, ինքնադրսեւորմանը
  • սեփական միտքը բանավոր եւ գրավոր ձեւակերպելուն եւ արտահայտելուն
  • սովորողի ստեղծագործական մտքի զարգացմանը:
Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները՝
  • սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի պահպանում ու զարգացում.
  • լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացում
  • բանավոր եւ գրավոր ճիշտ, գրագետ խոսքի, հստակ արտահայտման կարողությունների զարգացում
  • բառարաններից, հանրագիտարաններից, տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու հմտության զարգացում
  • ստեղծագործական մտածողության, երեւակայության զարգացում
  • վերլուծելու, համադրելու, հակադրելու հմտությունների զարգացում
  • լեզվական տարրական գիտելիքների յուրացում:
Մայրենի լեզվի ուսուցումը պետք է սովորողին հնարավորություն տա՝
  • անկաշկանդ եւ գրագետ գրավոր եւ բանավոր արտահայտել սեփական մտքերը, զգացմունքները
  • կառուցել ճիշտ եւ փաստարկված խոսք
  • զարգացնել լեզվական ստեղծագործական երեւակայությունը:
 Մայրենիշ լեզվի ուսուցման կազմակերպումը`
  • ստեղծել ազատ, անկաշկանդ միջավայր՝ խոսքի յուրացումը սերտորեն կապելով սովորողի առօրյայի, ամենօրյա գործունեության հետ:

Մայրենի լեզուն, որպես հիմնական լեզու,անընդհատ է եւ ամենուր:Այն առկա էգործունեության բոլոր ձեւերում: Ուսումնական միջավայրը նպաստում է, որ սովորողն առանց սխալվելու վախի արտահայտի իր մտքերը,կարծիքը,հույզերը:

  • Ուսուցումը կազմակերպել թվային գործիքների լիարժեք կիրառմամբ:Թվային գործիքները հնարավորություն են տալիս տեսածը, լսածը, կարդացածը հրապարակելու, քննարկման դնելու/առցանց քննարկում/, ասելիքը տեսանյութով, ձայնագրությամբ, ֆոտոշարքով ներկայացնելու:
  • Ստեղծել անընդհատ հաղորդակցության միջավայր:
Սովորողի ուսումնական աշխատանքը կազմա կերպվում է համացանցում` էլեկտրոնային
հասցեի, էլեկտրոնային օրացույցի, SkyDrive-ի,մեդիագրադարանի, դասարանական
բլոգի, դասարանական կայքէջի միջոցով:
Մայրենի լեզվի ուսուցման առաջին կարեւոր փուլը՝ տառուսուցումը, չի տարանջատվում
մայրենի լեզվին առաջադրվող մյուս խնդիրներից, այլ համարվում է գրավոր խոսքի
զարգացմանը նպաստող կենդանի ու արդյունավետ մեթոդ: Ուսուցման առաջին տարվա առաջին օրերից սովորողը սկսում է տառեր, բառեր մուտքագրել ու միաժամանակ ընթերցել:
Համակարգիչը, էլեկտրոնային գրատախտակը, ուսումնական խաղերը հնարավորություն են տալիս առանց արհեստական ու պայմանական բաժանումների փոխկապակցել
գրաճանաչության նախագրային, գրային, ետգրային փուլերը:
Երեխան նկարում-պատմում է, միաժամանակ՝ երգում-վանկատում, մուտքագրում-
ընթերցում: Երեխան պատմում է այն ամենի մասին, ինչն իրեն հետաքրքիր է, ինչն
իրեն հուզում է: Պատմում է իր, ընտանիքի, հարազատների, տան մասին՝ ցուցադրելով նախապես թվային ֆոտոխցիկով արված լուսանկարները, դիտում`ընկերոջ ցուցադրած ֆոտոշարքը եւ տալիս իրեն հետաքրքրող հարցը, ֆոտոշարքից առանձնացնում որոշակի նկարներ, կոնկրետացնում խոսքը, ապա նկարագրում, բնութագրում, բացատրում, մեկնաբանում,
հետո անվանում (տեսքտից անցում պարբերության, նախադասության, բառակապակցության, բառի, հնչյուն-տառի):
Գրական նյութերի (ոտանավորներ, հեքիաթներ, խաղիկներ, հանելուկներ, առած-
ասացվածքներ) ուսուցման ժամանակ թվային միջոցների գործածումը նոր մեթոդների
կիրառում է ենթադրում: Երեխան լսում ու դիտում է հեքիաթներն ու բանաստեղծությունները (աուդիո-գրքեր, մուլտֆիլմեր), ապա պատմում-
ձայնագրվում թվային ձայնագրիչով ու նորից լսում, հետո նկարում՝ վրձնով,
ինչպես նաեւ համակարգչով, բեմադրում-տեսագրվում՝ դառնալով հեքիաթի, ոտանավորի կերպար ու հերոս:
Այդպես մեդիան ուսումնական գործընթացը ավելի արդյունավետ, ժամանակակից
ու հետաքրքիր է դարձնում:

Ուսուցողական այսպիսի միջավայրում երկրորդ, երրորդ դասարանացին ավելի համարձակ ու վստահ է արտահայտվում: Ավելանում են բանավոր, ինչպես նաեւ

գրավոր խոսքին ներկայացվող պահանջները: Կազմակերպվում է առկա, հեռահար եւ առցանց ուսուցում՝ մայրենի լեզուն անընդհատ գործածելու ու զարգացնելու հնարավորություն տալու համար: Անընդհատ ընթերցելու, վերլուծելու, քննարկելու, գրելու, արտահայտվելու, հարցնելուհնարավորություն է տալիս mskh-ը՝ իր թվային գրադարանով, ենթակայքերով, դասարանական կայքէջերով, բլոգներով:
Սովորողի վրձնով կամ Paint ծրագրով նկարած նկարը, ֆոտոշարքը, ձայնագրությունն ուտեսաֆիլմը, հորինած պատմությունները պարբերաբար հայտնվում են դպրոցի կայքէջում, բլոգում: Սովորողը գիտի, որ իրեն հետեւում են` սպասում են  իր նոր նկարին կամ պատմությանը, ընթերցած նյութի վերաբերյալ իր կարծիքին, ընկերոջ հորինածի
մասին իր մեկնաբանությանը:
Կրտսեր դպրոցում մայրենի լեզվի խնդիրը խոսքային հմտությունների, կարդալու
կարողությունների զարգացումն է: Իսկ սովորողը կարդում ու գրում է անընդհատ, բոլոր
դասաժամերին: Այստեղ եւս մեկ անգամ ընդգծվում է մայրենիի անընդհատ ուսուցումը.
մաթեմատիկայի դասին՝ խնդրի պայմանների վերլուծության, բացատրության, պահանջի
ձեւակերպման, պատճառաբանության, պատասխանի, բնագիտության դասին՝ փորձի
ներկայացման, դիտարկման, արդյունքների գրանցման, ուսումնական ճամփորդության
ժամանակ՝ տեսածը պատմելու, ներկայացնելու, հարցադրումներ անելու տեսքով:
Ընթերցանության նյութերի ընտրությունն էլ ինքնանպատակ չէ: Կրտսեր դպրոցականի
խոսքը զգայուն է: Հայ դասական ստեղծագործությունների ուսուցումը փոխանցում է
այնպիսի լեզվական կաղապարներ, որոնք նպաստում են լեզվամտածողության
զարգացմանը:
Համաշխարհային մանկական գրականությունից ընտրվում են այնպիսի
նմուշներ, որոնց ընթերցումը խթանում է սովորողի ստեղծագործական միտքը, նպաս
տում երեւակայության զարգացմանը:

Սովորողի կատարած աշխատանքը դպրոցում եւ տանը`կարդալ սովորում են կարդալով, գրել՝ գրելով:

Կարդալ:
Կարդալ, դեռ չի նշանակում հասկանալ: Կարեւոր է կարդացածը հասկանալ: Իրեն հասկանալի տեքստը հասկանալի ներկայացնել դիմացինին: Կարդալիս առանձնացնել հիմնական ասելիքը, միտքը, գաղափարը: Բառարանի օգնությամբ բացատրել անծանոթ բառն ու դարձվածքը, գտնել հանդիպած բառերի հոմանիշներն ու հականիշները, պատմելիս դրանք փոխարինել համապատասխան բառով կամ արտահայտությամբ:
Դասագիրքը չի կարող լինել ուսումնական միակ կամ գլխավոր նյութը, տեղեկատվության միակ աղբյուրը.ուսումնական նյութերը անընդհատ թարմացվում-
հարմարեցվում են սովորողին:
Ուսումնական նյութերի հիմնական շտեմարանը մեդիագրադարանն է, որի
բաժանորդն են սովորողն ու ուսուցիչը: Մեդիագրադարանն անընդհատ լրացվում է

թվային(այլոց կողմից եւ տեղում` կրթահամալիրի սովորողների,ուսուցիչների կողմից թվայնացված) գրքերով, համացանցային ռեսուրսներով եւ կրթահամալիրի ուսուցիչների, սովորողների եւ այլոց ստեղծած տեսա-աուդիոնյութերով: Ուսումնական նյութեր ընտրելիս եւ հաձնարարելիս ուսուցիչը նկատի է ունենում նաեւ սովորողի ընդունակությունները եւ նախասիրությունները: Կարդում են դասական ստեղծագործություն, գիտահանրամատչելի նյութ, լուր, տեղեկություն, խնդիր,առաջադրանք

Գրել:

Սովորողը պիտի ցանկանա գրել իրեն ծանոթ, իրեն հարազատ, իրեն մոտ, հետաքրքիր, իրեն առնչվող թեմաների մասին: Երեխան պիտի գրի իր մասին, իր ապրումների, իրեն շրջապատող աշխարհի, մարդկանց ու իրեն հուզող ու հետաքրքրող երեւույթների, իրադարձությունների մասին: Նման թեմաների շուրջ երեխաներն անընդհատ կարող են գրել: Կարող են գրել նկարագրական շարադրություններ,պատրաստել տեղեկատվական նյութեր, օրվա մասին պատմել, գրել նամակներ ինչպես նաեւ՝ հայտարարություններ ուշնորհավորանքներ:

Հորինել:

Երեխաների միտքը եւ երեւակայությունն անսահման են, հորինած պատմությունները՝ հետաքրքիր ու անսովոր: Կարեւոր է, որ երեխան կարողանա սեփական միտքը ձեւակերպել՝ գտնել համապատասխան բառեր, արտահայտություններ, ապա գրանցել, իսկ հետո՝ներկայացնել: Երեխաները պակաս հետաքրրությամբ չեն լսում իրենց հասակակիցների հորինած պատմություններն ու հեքիաթները:Երեխաներին
հասակակիցների ստեղծագործություններն ավելի են հետաքրքրում ու զարմացնում,
ծիծաղեցնում ու ոգեւորում: Հորինած պատմությունը գրելուց հետո երեխան այն
ներկայացնում է՝ կարդում, նկարում, պատրաստում իր հեքիաթի էլեկտրոնային
նկարազարդ էջը, աուդիո տարբերակը, ներկայացումը /հերոսն էլ ինքն է, իր ընկերները,
ընտանիքի անդամները/ հեքիաթի հիման վրա պատրաստած մուլտֆիլմը, որի
հերոսներին նույնպես պատրաստել է սեփական ձեռքերով /պատրաստել գունավոր թղթով, կտորով, ձեռնոցով, կավով կամ պլաստիրինով/: Մյուս երեխաները

հետաքրքրությամբ լսում են, հարցեր տալիս հենց հեղինակին, համոզում ավարտը փոխել, նոր հերոս ներմուծել եւ այլն:

Նամակներ:

Երեխաները շատ են սիրում նամակներ գրել ոչ միայն ծանոթ մարդկանց, այլեւ հեքիաթի հերոսին, կերպարին, ամենաանսպասելի մեկին: Նամակի բովանդակությունն էլ կարող է լինել տարբեր:Նամակներում երեխաները շատ են սիրում խոստովանություններ անել, արտահայտել իրենց հույզերը` սերը, զարմանքը, բողոքը, պահանջը, խնդրանքը: Նամակները կարող են լինել խորհուրդ տալու կամ հրավիրելու, բարկանալու կամ ոգեւորելու համար

Երեխաների երեւակայությունը ազատելը եւ ստեղծագործական միտքը զարգացնելը
կրտսեր դպրոցի կարեւոր խնդիրներից է: Այդ խնդիրները լուծելու համար առաջարկում
ենք կարդալ հայտնի մանկագիր, մանկավարժ Ջանի Ռոդարիի <<Ստեղծագործական
երեւակայության քերականություն>> աշխատությունը:

Գնահատում:

Կարեւոր է, երբ կատարած աշխատանքը, գործադրած ջանքերը գնահատվում են: Գնահատականը պիտի ոգեւորի սովորողին եւ առաջ մղի: Կայքում բոլոր սովորողներն ունեն իրենց անձնական կայքէջերը, որտեղ նյութեր թողարկելը հնարավորություն է տալիս բոլորին հայտնվել հավասար պայմաններում: Յուրաքանչյուր սովորող հնարավորություն է ունենում արտահայտվելու, ինչպես նաեւ կարդալու, կարդացածի
վերաբերյալ վերաբերմունք, կարծիք հայտնելու: Երեխաները կարդում են ընկերոջ ստեղծագործությունը, ապա ծավալում առցանց քննարկում, որին մասնակցելու հնարավորություն է ունենում յուրաքանչյուր սովորող:

Երկրորդ դասարանցուն ներկայացվող պահանջները, բնականաբար, ավելանում են:

Կարեւորվում է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր խոսքում նոր բառերի, արտահայտությունների ներմուծումը, միտքն ավելի գեղեցիկ , պատկերավոր եւ
հասկանալի ներկայացնելու, սեփական կարծիքը հիմնավորելու եւ պաշտպանելու,
դիմացինին լսելու եւ հարցադրումներ անելու կարողությունների ձեւավորումը:
Երկրորդ դասարանում բանավոր պատումներից բացի, սովորողը սկսում է պատմել նաեւ գրավոր`
  • Պատմել իր, ընտանիքի, ընկերների, օրվա եւ նախասիրությունների մասին` հաղորդելով կոնկրետ տվյալներ
  • Մի քանի բառով նկարագրել եւ բնութագրել իրեն եւ մյուսներին
  • Խոսքի մեջ օգտագործել ծանոթ բառերի հոմանիշներն ու հականիշները
  • Պատմել լսած հեքիաթը, պատմությունը, տեսած ֆիլմը, մուլտֆիլմը`համապատասխան մեջբերումներ անելով
  • Բնութագրել, նկարագրել հերոսներին` օգտագործելով նոր բառեր,բառակապակցություններ
  • Պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին,պատասխանը հիմնավորել
  • Վերաբերմունք, կարծիք արտահայտել հեքիաթի, հերոսների, մարդկանց,արարքների վերաբերյալ
  • Պաշտպանել սեփական կարծիքը
  • Հարցադրումներ անել լսածի վերաբերյալ
  • Տեսածի, լսածի, իր հետ կատարվածի մասին կարծիք հայտնել
  • Բարդ բառեր կազմել` միացնելով մի քանի անսպասելի բառեր եւ բացատրել դրանց իմաստը
  • Փոփոխել ծանոթ հեքիաթները`ա)ավելացնել կամ պակասեցնել հերոսներ բ)փոփոխել իրադարձությունները գ) փոփոխել սկիզբը ավարտը դ) տարբեր հեքիաթների հերոսներով նոր հեքիաթ հորինել
  • Հորինել նոր, երեւակայական հերոսներ, նկարագրել, բնութագրել նրանց
  • Փոփոխել ծանոթ առած-ասացվածքները` դրանց բաղադրիչները միացնելով իրար.
  • Հորինել հանելուկներ, շուտասելուկներ, առած-ասացվածքներ,պատմություններ.
  • Ստեղծագործաբար մշակել տրված հեքիաթը կամ պատմությունը:

Երկրորդ դասարանցին պիտի կարողանա`

  • Կարդալ եւ հասկանալ տեքստը.
  • Տեքստում անծանոթ, անհասկանալի բառերը գտնել, ընդգծել եւ բացատրել.
  • Տեքստի վերաբերյալ հարցի իր պատասխանը հիմնավորող բառը, բառակապակցությունը, նախադասությունը, միտքը, հատվածը գտնել,ներկայացնել
  • 3-5 նախադասությամբ տեղեկատվական նյութ պատրաստել այն իրադարձության
    մասին, որին ինքը մասնակցել է
  • Նամակներ գրել
  • Հրավիրատոմսեր պատրաստել
  • Շնորհավորանքներ գրել
  • 3-5 նախադասությունից կազմված տեքստ գրել / միտքը ձեւակերպել, գրանցել
    հորինած պատմությունը, նկարագրական շարադրությունը/
  • Նախադասությունն սկսել մեծատառով, ավարտել վերջակետով
  • Օժանդակ բայերը ճիշտ գրել/ ներկա ժամանակ/
  • Հատուկ անունները գրել մեծատառով.
  • Խոսքի մեջ անընդհատ գործածվող բառերը ճիշտել
 Հնչյուն՛. Ձայնավոր հնչյունների ուղղագրությունը բառասկզբում: Է-ն բառասկզբում: Ե-ն բառասկզբում: Օ-ն բառասկզբում: Ո-ն բառասկզբում: Յէվ-ւ (էվ-ի) գրությունը: Օժանդակ բայի գրությունը: Հնչյունը’որպես բառստեղծման ատաղձ: Տրված հնչյուններով տարբեր բառեր կազմել: Գործնական ծանոթություն հնչույթի իմաստազատիչ հատկանիշի հետ (լոր-կոր-ձոր-խոր…): Այբուբենը:

Վանկ՛. Գործնական ծանոթություն վանկի հետ’ տրված վանկերով բառեր կազմել:

Բառ: Բառիմաստի բացատրություն (գտնել բացատրված բառը, տալ տրված բառի բացատրությունը): Հոմանիշություն’ իմաստով մոտ բառեր (խոշոր – մեծ – հսկա, ճերմակ – սպիտակ, հարց տալ – հարցնել, լույսը բացվել – լուսանալ, մանուկների պարտեզ –

մանկապարտեզ): Հականիշություն (դառը – քաղցր, գոհ – դժգոհ):

Բարդ բառեր: Անհնչյունափոխ արմատներով անհոդակապ բարդություններ (խաղընկեր, ծովափ): Անհնչյունափոխ արմատով հոդակապով բարդություններ (օդանավ, տոնածառ): Մեկ հնչյունափոխված արմատով անհոդակապ բարդություններ (ձնծաղիկ, մոխրաման): Մեկ հնչյունափոխված արմատով հոդակապով բարդություններ (կարմրագույն, շնագայլ): Ածանցավոր բառեր: Ան նախածանց և իկ, ուհի, ենի վերջածանցներ:

Բառերի խմբավորում ա) ըստ ցույց տրված առարկաների խմբերի (բանջարեղեն, մրգեր, ծաղիկներ, թռչուններ, ծառեր և այլն), բ) ըստ քերականական հատկանիշների (առարկա, առարկայի հատկանիշ, գործողություն ցույց տվող բառեր)’ հիմք ունենալով ղրանց առաջադրվող հարցերը (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞րը, ինչպիսի՞, ի՞նչ է անում, ի՞նչ են անում…):

Հավաքական գոյականներ (վտառ, ոհմակ, պարս…): Հատուկ անունների գրությունը (անուն, ազգանուն, հայրանուն, կենդանիներին տրվող անուններ): Գործնական ծանոթություն ձայնարկությունների հետ:

Նախադասություն: Նախադասության կազմում’ տրված բառերով: Նախադասության իմաստի փոփոխությունը’ կախված բառերի շարադասությունից: Նախադասության իմաստի փոփոխությունը’ կախված մեկ բառի տեղափոխությունից: Նախադասության կազմությունն ըստ նրա կազմի մեջ մտնող անդամներին տրված հարցերի (ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ է անում): Պարզ համառոտ նախադասության ընդարձակում’ ըստ տրված առաջադրանքի: Պարզ ընդարձակ նախադասության համառոտում’ ըստ տրված առաջադրանքի: Հարցական նախադասության կազմում: Հրամայական նախադասության կազմում: Բացականչական նախադասության կազմում:

Նախադասությունների, տրամաբանական կապը:

Առոգանություն:

Լեզվական կառույցներ’ Եթե …………………………… ՛իսկ…………………..

ավելի …….քան …….. : Լեզվական կառույցների հոմանիշություն (Գայլն ավելի շատակեր է, քան աղվեսը: Գայլն աղվեսից շատակեր է):

Ստացական հոդ: Ստացական հոդի և դերանվան հոմանիշությունը (իմ գիրքը – գիրքս, քո գիրքը – գիրքդ):

Կետադրություն՝ Վերջակետի կարևորությունը գրավոր խոսքում:

Գրավոր աշխատանքների տեսակներ

* արտագրություններ (ոչ մեխանիկական, որևէ առաջադրանքով).

* պատասխանել հարցերին մի քանի նախադասությամբ գրանցելով սեփական միտքը.

* ուսուցչի թելադրանքով գրի առնել իրեն անհրաժեշտ ինֆորմացիան.

* մի քանի նախադասությամբ գրել փոքրիկ ստեղծագործական շարադրություններ,

* տրված առաջադրանքով գրել նկարագրական շարադրություններ

2- րդ դասարանն ավարտած երեխան պիտի կարողանա’

* ձայնսվոր հնչյունները բառասկզբում, յէվ (Էվ) հնչյունակապակցությունը ճիշտ գրել,

* օժանդակ բայերն առանձին գրել,

* հատուկ անունները (անուն, ազգանուն, հայրանուն, կենդանիներին տրվող անուններ) մեծատառով սկսել,

* բառերը վանկերի բաժանել (ոչ գաղտնավանկ),

* գտնել չհնչյունափոխված նույնարմատ բառերի արմատը,

* կազմել բառեր ա ն, իկ, ուհի, ենի ածանցներով,

* գրել տրված բառերի հոմանիշներն ու հականիշները,

* ըստ հարցերի գրել առարկա, առարկայի հատկանիշ, գործողություն ցույց տվող բառեր,

* գտնել բացատրված բառը,

-նախադասություն կազմել ըստ նրա անդամներին տրված հարցերի (ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ է անում),

* պարզ համառոտ նախադասությունն ընդարձակել երկու-երեք բառով,

* պարզ ընդարձակ նախադասությունը համառոտել՝ ըստ տրված առաջադրանքի,

* պատմողական նախադասություն կազմել,

* հարցական նախադասություն կազմել,

* հրամայական նախադասություն կազմել,

* կազմել տեքստ’ տրված նախադասությունների տրամաբանական կապով,

* Նախադասությունները վերջակետով առանձնացնել,

* ճիշտ գործածել լեզվական կառույցները’ …….. ավելի ….. , քան

……………….. ից…….է: (Գայլն ավելի շատակեր Է, քան աղվեսը: Գայլն աղվեսից շատակեր Է).

* կարդալ փոքր տեքստ (մինչև 150 բառի սահմանում).

* պատասխանել սյուժեի հետ կապված հարցերին,

* մի քանի բառով վերաբերմունք արտահայտել հերոսների, նրանց գործողությունների ու արարքների նկատմամբ,

* վերաբերմունք արտահայտել ստեղծագործության նկատմամբ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s