Նախագիծ`Ես ու իմ գրադարանը,
Արդեն երկրորդ անգամ ենք այս ուստարվա մեջ հյուրընկալվում Տիգրան Հայրապետյան գրադարանում։ Սովորողները հասցրել էին կարդալ վերցրած գրքերից ստեղծագործություններ, քննարկել դասարանում։ Գրադարանի տնօրեն Լուսինե Ալեքսանյանը խրախոըսական նվերներ էր պատրաստել լավագույն երկու ընթերցողների համար։ Նոր գրքերը հավեսով դրեցինք թևի տակ ու առա՜ջ՝բացահայտելու մեզ անծանոթ աշխարհը։ Продолжить чтение «Գրադարանի մշտական ընթերցողները»
՝՝
Անկախության տոնը Սեբաստացիում նշում ենք 《Բարձունքի հաղթահարում》նախագծով։ Այս անգամ ընտրվել էր Սևանի Մաշտոցներ բարձունքը։ Ճանապարհը սկսեցինք ժամանակը նշելով, արդեն գիտեինք, որ հեռավորությունը 75 կմ է։ Ճանապարհն անցանք Սեբաստիա փողոցով, չմոռացանք մեր ավանդական խաղը՝ ճանապարհի պաստառների հայերեն անվանումները կարդալը։ Սևանի հրաշք տեսքը ցնցեց սովորողներիս.《ու՜խ》, 《վա՜յ》բացականչությունները լցրեցին երթուղայինը։ Բարձունքը շատ հեշտ հաղթահարեցինք, հանդիպեցինք եկեղեցու քահանա տեր Մեսրոպին, իմացանք Մաշտոցներ անվանման ծագումը, տեղի աղբյուրի կախարդական լինելը։
Վերադարձին երեխաների քննարկումները վստահություն տվեցին, որ բարձունքը ճիշտ էր ընտրված։
Վերջին տարիներին առօրյայիս ամենալուսավոր կետի 《առյուծի բաժինը》արշավներինն է, սարեր֊ձորեր-անհայտ֊հայտնիներն անցնելու վարակը 《ախտահարել》 է ինձ։