Ուսուցիչն իմ աչքերով

Մասնակիցները`  Հյուսիսային դպրոց-պարտեզի 2.2 դասարանի սովորողներ

Օր` հոկտեմբերի 1-5

Նպատակը`

Սովորողներին հնարավորություն տալ ` իրենց աչքերով ներկայացնելու ուսուցիչներին:

Ընթացքը

Ուսուցչի օրվան ընդառաջ սովորողները պատկերում են իրենց ուսուցիչների դիմանկարները, կատարում տեխնոլոգիական աշխատանք, պատրաստում շրջանակ, տեղադրում նկարն և տոնի օրը նվիրում ուսուցիչներին:

 

Արդյունքում`

Կունենանք ցուցահանդես` «Իմ ուսուցիչը» խորագրով

Բնագիտական փորձեր, նախագիծ

Նպատակը`

Դիտողականության, շրջապատում օրինաչափություններ կատելու դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացում

Բնագիտական փորձի հիման վրա բնագիտության մասին տեղեկությունների հաղորդում

Պարզագույն փորձերի կազմակերպում և իրականացում

Երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորում

Հետազոտության, փորձի միջոցով իրեն անհրաժեշտ տեղակատվության ձեռք բերում

Խնդիրները

Փորձերի ընթացքն ու արդյունքները գրանցելու կարողություն ձևավորել

Հարցեր ձևակերպել, առաջադրել և դրանց պատասխանները գտնել

Ճանաչել կարևոր տեղեկություններ, բացատրել տվյալները սեփական բառերով

Դասակարգել և համադրել կարևոր տեղեկությունները, փաստերը

Ձևավորել փորձերի ժամանակ անվտանգության պահպանման կանոնների կարողություն

Դատողություն անել տեղեկությունների մասին

Դիտարկումների հիման վրա կատարել եզրակացություններ

Ընթացքը.

Կրտսեր դպրոցում բնագիտական փորձերի շարքերը մեծ հետաքրքրություն է առաջացնում սովորողների մոտ:  Բնագիտական փորձերը համապատասխանում են երեխայի տարիքին և հետաքրքրություններին: Դրանք կիրառման համար պարզ են և մատչելի, օգտագործվող առարկաները և նյութերն անվտանգ են: Բնագիտական գործունեությունը սովորողի ուսումնական գործունեության բաղկացուցիչ մասն է կազմում, ձևավորում է սովորողների մոտ տարրական հմտություններ, տարրալուծվում ընդհանուր ուսումնական պրոցեսի մեջ: Բացի այդ, երեխան բնագիտական գործունեություն կատարելիս դառնում է հայտնագործող, ինքն է հայտնագործություն կատարում , ապրում է իմացումի մեծ հրճվանք և ուրախություն:

Բնագիտական փորձը նախ ներկայացվում է էլեկտրոնային գրատախտակին:
Փորձը կատարելուց հետո երեխաները կարող են փորձի մասին գրել, պատմել ՝ օգտագործելով հետևյալ հարցադրումները, առաջադրանքները:

* Փորձի վերնագիրը

* Փորձի կատարման ժամկետը /ամիս, ամսաթիվ/

* Նկարագրիր փորձը , գրանցիր / Նշում են քայլերի հերթականությունը/

* Նոր բառեր , արտահայտություններ/ Գրանցվում են նոր բառեր, որոնք կարող է գտնել ինքը սովորողը կամ ընկերները փորձի ժամանակ
* ի՞նչ տեսար, ինչ նկատեցիր / սովորողը նշում է իր դիտարկումները , մեկնաբանությունները /
* ինչպե՞ս ստացվեց / սովորողը սեփական բառերով փորձում է ինքնուրույն պատմել, թե ինչից ինչ եղավ, ինչու այդպես ստացվեց, անում է սեփական դատողություններ /
* ի՞նչն էր հետաքրքիր փորձի ընթացքում / մասնակիցներից յուրաքանչյուրը նշում է իր կարծիքը/

* վերջում դասավանդողն արդեն ինքն է տալիս փորձի գիտական բացատրությունը:
Բնագիտական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ թվային գործիքներն են նեթբուք, նոթբուք, ֆոտոխցիկ, ձայնագրիչ:

Կոմիտասյան օրեր- սեպտեմբերի 24-հոկտեմբերի 6:

Նպատակը
Սովորողներին ծանոթացնել Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին:
Խնդիրները
Զարգացնել սովորողների գրական, երաժշտական ճաշակը, ստեղծագործական հմտությունները, բանավոր խոսքը, մեդիահմտությունները:

 

Սպասվելիք արդյունքները

Ստեղծել դասարանական աուդիոնյութեր, երգերի կարաոկեներ, կոմիտասյան ընթերցարաններ:

Օգտագործվող թվային միջոցներ.անհատական համակարգիչներ, ձայնագրիչ, էլեկտրոնային գրատախտակ.անլար ինտերնետ:

Ընթացքը

Կոմիտասյան օրերին նախատեսում ենք համացանցից փնտրել և գտնել   տեղեկություններ Կոմիտասի մասին, ծանոթանալ նրա ստեղծագործություններին:  Մեր ենթակայքի Երաժշտության  բաժնից փնտրել և գտնել  Կոմիտասի երգերն ու երգերի կարաոկեները, քննարկել դրանք: Եղնիկ, Հո~յ  Նազան ստեղծագործությունների  հիման վրա ստեղծել կարաոկեներ և ամենամյա աշնանային հավաքին  ներկայացնել այս երկու ստեղծագործությունների կարաոկեները: Կոմիտասի բանաստեղծություններից կընտրենք և կպատրաստենք էլեկտրոնային ընթերցարան: Ստեղծած նյութերը կտեղադրվեն և մեր դասարանական բլոգում և ենթակայքի Երաժշտություն բաժնում:

Կոմիտասյան երգերի և բանաստեղծությունների ցանկ

Եղնիկ

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:

-Ասիս-Մասիս սարն եմ արծել:

-Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:

-Սառն աղբյուրի ջուրն եմ խմել:

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:

-Հայոց Անի սարն եմ քնել:

-Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:

-Ծառ խընկենի ծառն եմ քերվել:

Հո~յ  Նազան

Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ,

Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

Գարնան սիրուն ծաղիկ ես,
Հո~յ Նազան իմ, Նազան իմ,
Ինձ համար աղունիկ ես,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:
Գըլխիս վըրով պըտիտ տուր,
Հո ҃յ, Նազան իմ, Նազան իմ,
Նախշուն թև թիթեռնիկ ես,
Ջա ҃ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

 

Սուջուխի ծես՝ամենամյա

Մասնակիցներ— Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանցիներ

Խնդիրներ-բանավոր խոսքի զարգացում, տեխնոլոգիական հմտությունների , կարողությունների զարգացում, բանավոր հաշվելու, համեմատելու, համադրելու կարողության զարգացում

Նպատակը— Սուջուխի ծեսը կրթահամալիրի ուսումնական գործընթացում ներառելու, սովորողներին ազգային ավանդույթներին ծանոթացնելու փորձ

 

Անհրաժեշտ պարագաներ

Ընկույզ

ալյուր

շաքար

Ջուր

համեմունքներ

թել

ասեղ

Ընթացքը

Հոկտեմբերի   22- 26

Սովորողները նախապես կծանոթանան աշխատանքային երգերին, կսովորեն դրանցից մի քանիսը։ Երգերի մեջ որպես երաժշտական գործիք կկիրառվի ընկույզը(շրխկաններով երգեր)։ Շաբաթվա ընթացքում ընկույզից կստանանք  հերոսներ, դեմքեր, կխաղանք ներկայացումներ ուրախ ու տխուր մարդկանց մասին։ Հոկտեմբերի 15  -19 մասնակիցները կհաշվեն ընկույզները, կչափեն թելերը, կչափեն անհրաժեշտ քանակությամբ ալյուրը, համեմունքները, կպատրաստենք շփոթը։ Շարված ընկույզները կթաթախվեն։

 

Արդյունքը՝ «Սուջուխի ծեսը» դարձնել ավանդական՝ներգրավելով երաժշտության, մաթեմատիկայի, տեխնոլոգիայի ուսուցիչներին։ Տեսանյութերն ու ֆոտոպատումը կտեղադրվեն բլոգում: