Նպատակը`
Դիտողականության, շրջապատում օրինաչափություններ կատելու դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացում
Բնագիտական փորձի հիման վրա բնագիտության մասին տեղեկությունների հաղորդում
Պարզագույն փորձերի կազմակերպում և իրականացում
Երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորում
Հետազոտության, փորձի միջոցով իրեն անհրաժեշտ տեղակատվության ձեռք բերում
Խնդիրները
Փորձերի ընթացքն ու արդյունքները գրանցելու կարողություն ձևավորել
Հարցեր ձևակերպել, առաջադրել և դրանց պատասխանները գտնել
Ճանաչել կարևոր տեղեկություններ, բացատրել տվյալները սեփական բառերով
Դասակարգել և համադրել կարևոր տեղեկությունները, փաստերը
Ձևավորել փորձերի ժամանակ անվտանգության պահպանման կանոնների կարողություն
Դատողություն անել տեղեկությունների մասին
Դիտարկումների հիման վրա կատարել եզրակացություններ
Ընթացքը.
Կրտսեր դպրոցում բնագիտական փորձերի շարքերը մեծ հետաքրքրություն է առաջացնում սովորողների մոտ: Բնագիտական փորձերը համապատասխանում են երեխայի տարիքին և հետաքրքրություններին: Դրանք կիրառման համար պարզ են և մատչելի, օգտագործվող առարկաները և նյութերն անվտանգ են: Բնագիտական գործունեությունը սովորողի ուսումնական գործունեության բաղկացուցիչ մասն է կազմում, ձևավորում է սովորողների մոտ տարրական հմտություններ, տարրալուծվում ընդհանուր ուսումնական պրոցեսի մեջ: Բացի այդ, երեխան բնագիտական գործունեություն կատարելիս դառնում է հայտնագործող, ինքն է հայտնագործություն կատարում , ապրում է իմացումի մեծ հրճվանք և ուրախություն:
Բնագիտական փորձը նախ ներկայացվում է էլեկտրոնային գրատախտակին:
Փորձը կատարելուց հետո երեխաները կարող են փորձի մասին գրել, պատմել ՝ օգտագործելով հետևյալ հարցադրումները, առաջադրանքները:
* Փորձի վերնագիրը
* Փորձի կատարման ժամկետը /ամիս, ամսաթիվ/
* Նկարագրիր փորձը , գրանցիր / Նշում են քայլերի հերթականությունը/
* Նոր բառեր , արտահայտություններ/ Գրանցվում են նոր բառեր, որոնք կարող է գտնել ինքը սովորողը կամ ընկերները փորձի ժամանակ
* ի՞նչ տեսար, ինչ նկատեցիր / սովորողը նշում է իր դիտարկումները , մեկնաբանությունները /
* ինչպե՞ս ստացվեց / սովորողը սեփական բառերով փորձում է ինքնուրույն պատմել, թե ինչից ինչ եղավ, ինչու այդպես ստացվեց, անում է սեփական դատողություններ /
* ի՞նչն էր հետաքրքիր փորձի ընթացքում / մասնակիցներից յուրաքանչյուրը նշում է իր կարծիքը/
* վերջում դասավանդողն արդեն ինքն է տալիս փորձի գիտական բացատրությունը:
Բնագիտական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ թվային գործիքներն են նեթբուք, նոթբուք, ֆոտոխցիկ, ձայնագրիչ: