Նկարչական պլեներ Շողակաթի այգում

Բացօթյա ուսումնական պարապմունք Շողակաթի այգում, այցելություն Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ Արեգին տեսնելու:
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանցիներ
Օրը՝ սեպտեմբերի 10

Նպատակը և խնդիրները.

Ճամբարականների ստեղծագործական, հայրենագիտական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում:

  • Բացօթյա պլեների կազմակերպում, իրականացում` ներգրավվելով անցորդներին
  • Խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրում, խնամք

Անհրաժեշտ իրեր.

  • Ուսապարկ
  • Բրդուճներ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր-ջրաման
  • Արևապաշտպան գլխարկ
  • Հարմար հագուստ, կոշիկ
  • Բուժական արկղիկ
  • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • Գուաշ /ջրաներկ/, վրձին, ջրաման, թղթեր, գոգնոցներ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ

Նախագծի իրականացման նկարագրությունը

  • Տեղեկություններ ճանապարհի մասին՝ տևողությունը, կանգառները, փողոցները
  • Հանդիպած հետաքրքիր մարդիկ, տեսարաններ
  • Հարցազրույցներ հանդիպող մարդկանցից
  • Նկարչական պլեների և պլանշետներով ֆոտոպլեների կազմակերպում
  • Այցելություն Արեգին
  • Ամփոփումը՝պաղպաղակով

Ակնկալվող արդյունքները

Երևան 2800. Երևանյան զբոսայգիներ նախագծի շրջանակում որպես թիրախ ճանաչողության այց Շողակաթի այգի։

Ճամփորդության ավարտից հետո ճամբարականները պատմում են իրենց տեսածի, լսածի մասին: Հավաքած տեղեկությունները տեղադրում ենք դասարանական բլոգում, ենթակայքում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s