Անկախության տոնը Սեբաստացիում նշում ենք 《Բարձունքի հաղթահարում》նախագծով։ Այս անգամ ընտրվել էր Սևանի Մաշտոցներ բարձունքը։ Ճանապարհը սկսեցինք ժամանակը նշելով, արդեն գիտեինք, որ հեռավորությունը 75 կմ է։ Ճանապարհն անցանք Սեբաստիա փողոցով, չմոռացանք մեր ավանդական խաղը՝ ճանապարհի պաստառների հայերեն անվանումները կարդալը։ Սևանի հրաշք տեսքը ցնցեց սովորողներիս.《ու՜խ》, 《վա՜յ》բացականչությունները լցրեցին երթուղայինը։ Բարձունքը շատ հեշտ հաղթահարեցինք, հանդիպեցինք եկեղեցու քահանա տեր Մեսրոպին, իմացանք Մաշտոցներ անվանման ծագումը, տեղի աղբյուրի կախարդական լինելը։
Վերադարձին երեխաների քննարկումները վստահություն տվեցին, որ բարձունքը ճիշտ էր ընտրված։