Աշխատանքային նախագիծ.05֊09.11.18

Նոյեմբերի 5, երկուշաբթի

09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Ընտրությամբ գործունեություն
11:10-13:20`Լողուսուցում Արևմուտքի փակ լողավազանում, ուսումնական ագարակ՝ կենդանիների խնամք։ Продолжить чтение «Աշխատանքային նախագիծ.05֊09.11.18»

Մանկավարժական աշխատողի ամառային գործունեություն

Մանկավարժական աշխատողի գործունեությունը արձակուրդին չի սահմանափակվում։ Եթե իսկապես մանկավարժությունը կոչում է, ապա արձակուրդային շրջանում ևս մանկավարժը փորձում է գտնել ճանապարհ՝ օրակարգը հագեցնելու։ Այս ուսումնական տարվա ավարտին որոշեցի իրականացնել երկու կարևոր նախագիծ։ Համայնքը, որում ես բնակվում եմ՝ Ոսկեհատը, աչքի է ընկնում բնակչության պասիվ ապրելակերպով, երեխաների ամառային արձակուրդը ոչնչով չի տարբերվում առօրյայից։ Դեռ տարիներ առաջ երազանք-նպատակ ծնվեց՝ իրականացնելու մի նախագիծ, որը քիչ թե շատ կգունավորի նրանց առօրյան։ Գաղափարն ավելի իրատեսական դարձավ, երբ սկսեցի աշխատել«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Մասնագետների հետ խորհրդակցելուց հետո անցանք գործի։ Կիմա Ստեփանյանի հետ մեկ շաբաթ տևող ազգային-բակային ճամբարի նախագիծ մշակեցինք ու սկսեցինք իրականացնել։ Նախ՝ համայնքապետարանից ստացանք անհրաժեշտ պարագաները, ապա հայտարարությամբ ցուցակագրվեցին մասնակիցները։ Արդեն առաջին օրերին գրանցվողների թիվը նախատեսված 30-ի փոխարեն հասավ 50-ի։ Ճամբարի օրն արդեն 90 էինք՝դպրոցի սովորողների թվի կեսը։ Ճամբարի իրականացումն իր շուրջ համախմբեց համայնքի՝կամավորության պատրաստ երիտասարդներին։ Մեկ շաբաթվա ընթացքում տասը կամավորներն անտրտունջ կատարեցին ստանձնած աշխատանքը: Ճամբարի օրակարգը բաժանված էր չորս մասի՝ տեխնոլոգիական, մարզական, երաժշտական և բնապահպանական։ Մասնակիցները հերթափոխով լինում էին համապատասխան սրահում կամ բակում։ Օրակարգն ամբողջությամբ ուղղված էր ազգային արժեքների պահպանմանը՝ազգային տիկնիկներ, ծիսական խաղեր, ազգային երգ ու պար։ Ճամբարի ամփոփման ժամանակ մասնակիցները ցուցահանդեսով ներկայացրին մեկ շաբաթվա գործունեությունը։ Այսպիսի նախաձեռնությունները կարող են իրականացվել բոլոր համայքներում        ՝հիմքում ունենալով կամավորությունն ու համայնքի մանկավարժների պատրաստակամությունը:

ՀԳԱԴ

Արձակուրդը շատ լավ հնարավորություն է ինքնակրթության համար։ Մանկավարժական աշխատանքը ջանքեր է պահանջում՝ կատարելագործվելու, վերապատրաստումների միջոցով ավելի զարգանալու։ Որոշեցի դիմել ծրագրի, որը ներդաշնակ էր իմ պատկերացրած վերապատրաստումների և իրականության հետ։ Հայագիտական արշավային դասընթացի(ՀԳԱԴ) անունն արդեն հուշում է, որ տասնամյակի պատմություն ունեցող ծրագիրը լինելու է արշավային՝քնապարկերով, սարեր հաղթահարելով։ Ծրագրի հեղինակ, հայագետ, բ. գ. թ . Հրաչ Մարտիրոսյանն իր նախագիծն իրականացնում էր Արզականում՝ ծրագրում ընդգրկելով տարածքի՝ հայագիտութան համար հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր կառույցները։ Տասնօրյա դասընթացներն իրականացան բնության մեջ՝ սարերի բարձրադիր հատվածներում, անտառում, մշակութային կոթողներում։ Դասընթացի շնորհիվ համագործակցության նոր եզրեր հայտնվեցին։ Վերադարձից հետո քննարկվեց «Սեբաստացի» կրթահամալիրի հայագիտական դասարանի ձևավորման անհրաժեշտության հարցը։ Ոլորտը լայն հնարավորություններ է տալիս ուսումնասիրության, վերլուծության, սակայն երիտասարդների շրջանում սահմանափակվում է տեսական գիտելիքների ձեռքբերմամբ։ Իրական հայագիտական-հայրենագիտական աշխատանքը ավագ դպրոցում հնարավորություն կտա հումանիտար ուղղություն ընտրած սովորողներին կատարելագործվելու, բանասիրությունը բացահայտելու իրենց համար անհայտ կողմերից։ Ծրագրի ձեռքբերումներից էր նաև համագործակցությունն արշավական ընկերոջս՝ Դավիթ Սարգսյանի և լրագրողների խմբի միջև։

 

 

Սեբաստացու օրեր

Նոյեմբերի 5-10

Նպատակը ․

Ամրապնդել դպրոցի և ծնողական համայնքի միջև կապը, սովորողներին տրամադրել տեղեկություններ կրթահամալիրի մասին, բացահայտել կրթահամալիրը( սովորողների աչքերով: Продолжить чтение «Սեբաստացու օրեր»

Թթուդրիկ, խենթ կերպարները Հյուսիսում

Նախագծի նկարագրություն՝

Նախագծի թեման թթուդրիկն է, թթու պատրաստելու ընթացքը և համեղ ավարտը:

Նախագծի նպատակն է սովորողի մոտ ձևավորել ինքնուրույն գործունեություն իրականացնելու հմտություն: Զարգանում է նաև ճանաչողական, իմացական ոլորտը:

Գործունեության ընթացք.

Սովորողների հետ միասին քննարկում ենք  անցկացնում, թե ինչո՞ւ ենք թթու դնում, առողջարար է , թե՝ ոչ : Սովորողները փորձում են  պատասխանել  դասավանդողի մի քանի հարցերին.

  • Ի՞նչ բանջարեղեն կարելի է օգտագործել թթվի մեջ:
  • Ո՞ր բանջարեղենն  ի՞նչ վիտամիններ ունի:
  • Ո՞ր կենդանին ի՞նչ բանջարեղեն է նախընտրում:

Մեդիատեխնոլոգիա.

Թթուդրիկի ծեսը սկսվում է նրանից, որ կազմվում է  բանջարեղենի ցուցակ՝ գնումներ կատարելու համար: Սովորողներից յուրաքանչյուրն իր դերն է ստանձնում՝ գումարն է հավաքում, հաշվարկ անում  և այլն: Սովորողներն անմիջապես մասնակցում են գնումների:  Գնում են խանութ, ընտրում համապատասխան բանջարեղեն:

Մաթեմատիկա

Սովորողները  նախապես հաշվում են, թե որքան գումար է անհրաժեշտ համապատասխան քանակի բանջարեղեն գնելու համար:

Գնումներ կատարելուց հետո ևս հաշվում են, թե որքա՞ն դրամ ծախսեցին գնումների համար և համեմատում են նախնական հաշվարկի հետ: Կազմում են խնդիրներ, մուտքագրում են  և առաջադրում մեկը մյուսին:

Տեխնոլոգիա, բնագիտություն

Կարևորվում է այն, որ սովորողներն ինքնուրույն իրականացնեն ողջ գործունեությունը /ծնողների և ուսուցչի վերահսկողությամբ/ լվանան բանջարեղենը, մաքրեն կանաչին, կեղևազերծեն սխտորը և այլն: Ինքնուրույն էլ  տեղավորեն տարրաների մեջ:

Հետագայում սովորողները  համացանցից ինքնուրույն տեղեկություններ են հավաքում այն մասին, թե ինչո՞ւ են աղաջրի մեջ տեղավորում թթուն: Ծնողական համայնքը ևս ակտիվորեն մասնակցում է  թթուդրիկի ծեսին: Ծնողներց ամենահմուտները պատմում են թթու դնելու հաջորդականությունը:  Սովորեցնում են, թե  ինչպե՞ս մշակել բանջարեղենը, բանջարեղենի վրա ծակոտկեններ անելու պատճառը և այլն: Սովորողներից մի քանիսի տատիկներին ու մայրիկներին հրավիրում ենք դասարան , որպեսզի սովորողների հետ քննարկում անցկացնեն թթու դնելու հետ կապված: Ինչ յուրօրինակ բանջարեղեն կարելի է օգտագործել թթվի համար, կամ ե՞րբ թթուն պատրաստ կլինի:

Քննարկում ենք նաև մի կարևոր հարց, թե ի՞նչ պրոցես է «թթվելը», ի՞նչ է լինում բանջարեղենի հետ, գույնն ու ձևը փոփոխվո՞ւմ է, թե՝ ո՛չ:

Որպես նախագծի արդյունք՝ սովորողները ծանոթանում են թթու դնելու ձևին, տեղեկանում են բանջարեղեններից յուրաքանչյուրի վիտամինների մասին, իմանում են ինչպես օգտագործել բանջարեղենը /եփած, թե հում վիճակում/:

Նախապատրաստական աշխատանք՝

 

Արդյունք՝

 

Ծնողական սեմինար

Հոկտեմբերի 31, ժամը ` 11:00

Հանդիպման վայրը՝  Հյուսիսային  դպրոց-պարտեզ

Օրակարգում՝

Երկամսյա գործունեության ամփոփում․ մեդիահմտություն՝ տեսանյութերի հրապարակում

Սովորողների մասնակցությունը բնապահպանական նախագծերին

Սեբաստացու օրեր

Հարիսայի ծես

Դասվար՝ Մարինե Մխիթարյան

Երկարացված օրվա կազմակերպիչ՝ Նարինե Պողոսյան

Անգլերենի դասավանդող՝ Հայկուհի Հովհաննիսյան

Ռուսերենի դասավանդող՝ Աննա Ֆրանգյան

Երաժշտության դասավանդող՝ Հասմիկ Մաթևոսյան

Ուսումնական պլաններ և կարգեր

ուսումնական պլան
Ուսումնական օրացույց
2018-2019 ուստարվա երթուղիներ
Կազմակերպչական հարցեր
Հարց ու պատասխան

Ծնողական սեմինար կազմակերպելու և անցկացնելու  կարգ

Քաղաքային տրանսպորտ, մետրո, տրոլեյբուս

Օրը՝ 06. 11. 18

Ժամը՝ 09:20-13:30

Մասնակիցներ՝   Հյուսիային դպրոցի 2.2 դասարանցիներ

Նպատակը՝ ճանաչել, ծանոթանալ Երևանի մետրոպոլիտենին, դրա պատմությանը,  կայարանների անվանումներին, դրանց պատմությանը, սովորել ճիշտ օգտվել տվյալ տրանսպորտային միջոցից։

Ճամփորդության ընթացքը՝

Սովորողների հետ քայլքով հասնում ենք Սեբաստիա փողոց, նստում տրոլեյբուս, գնում Գարեգին Նժդեհի հրապարակ: Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ»  կայարանի տոմսարկղից գնում ենք երթևեկության  ժետոնը։ Ընթերցում ենք գրված ցուցանակները, ազդանշանները, լսում ենք և կիրառում շարժասանդուղքից օգտվելու կարգը, լսում, ընթերցում, կողմնորշվում ենք   գնացքի երթևեկության ուղղությունը։ Երթևեկում ենք մինչև Մարշալ Բաղրամյան կայարան, զբոսնում ԱԺ այգում, քայլքով հասնում Օպերա, ապա Հանրապետության Հրապարակ, որտեղից էլ մետրոյով գալիս ենք Գարեգին Նժդեհի կայարան, ապա ավտոբուսով գալիս ենք կրթահամալիր: Ճամփորդության ընթացքում սովորողները «Իմ Երևան» նախագծի շրջանակներում լուսանկարում են քաղաքի ամենատպավորիչ փողոցները, ծառերը, շենքերը, արձանները:

Արդյունքը՝ դասարանանական բլոգում հրապարակել պատում նախագծի մասին, սովորողների ֆոտոշարերը:

Նախագծի ամփոփումն՝այստեղ