«Տիեզերք» ուսումնական նախագիծն ամենամյա է և իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում:
Իրականացման տևողությունը` շուրջտարյա:
Նպատակը`
Ճանաչողության միջոցով նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:
Խնդիրները`
• Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում
• Շրջակա միջավայրի ուսումնասիրություն
• Դիտումներ (դիտարկումներ) կատարելու, արդյունքները համադրելու հմտությունների զարգացում
• ՏՀՏ միջոցների, համակարգչային ծրագրերի կիրառման հմտությունների զարգացում
• Ստեղծագործական մտքի, երևակայության զարգացում
• Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
• Աշխատանքային գործունեության արդյունքում ուսումնական նյութերի ստեղծում
Ուսումնական գրականություն
Նախագծի իրականացման ընթացքը
Լեզվագործունեություն և շրջակա աշխարհ
• Ուսումնասիրել երկինքը դիտումների միջոցով օրվա տարբեր ժամերին՝ տանը և դպրոցում
• Պատմել երկնքի մասին.
ինչպիսի՞ն է երկինքը, երբ ցերեկ է
ինչպիսի՞ն է երկինքը, երբ գիշեր է
• Պատումները ձայնագրել, ներկայացնել նկարաշարով:
• Ստեղծագործական աշխատանք ռոդարիական հնարքներով՝ հորինել հանելուկներ, ստեղծել նոր ու անսովոր բառեր, փորձել բացատրել դրանք:
Ֆիլմի դիտում. Ամեն ինչ տիեզերքի մասին, Աստղագիտություն փոքրերի համար,
Աշխատանք գրական ստեղծագործությունների հետ
• Ներկայացնել, բացատրել անհասկանալի բառերը
• Գրական ստեղծագործությունները յուրացնել խաղ-բեմականացման միջոցով
• Հեքիաթը, ոտանավորը նկարել որպես
Պատմություն-նկար
Հատված-նկար
Նախադասություն-նկար
Կերպարվեստ, տեխնոլոգիա և մեդիատեխնոլոգիա
• Նկարել մեր տեսած երկինքը, իսկ որպես նախագծի ամփոփում՝ տիեզերքը: Աշխատել գուաշով և ջրաներկով
• Համակարգչային Paint ծրագրով աշխատել: Յուրացնել հիմնական գործիքների ֆունկցիաները, կարողանալ պահպանել աշխատանքները
• Նկարել երկնային մարմիններ՝ արև, լուսին
• Նկարել գիշեր, ցերեկ, տիեզերքը
Ուսումնական գործունեության ձևեր՝
Մայրենի
• Պատմել (բանավոր և գրավոր) Երկիր մոլորակի մասին՝ հաղորդելով իմացած տվյալներ
• Ստեղծագործել, հորինել փոքրիկ պատմություն անսովոր երևույթների մասին
ՏՀՏ
• Աշխատել Paint ծրագրով
• Աշխատել MS Office Word ծրագրով (մուտքագրել, կիրառել ծրագրի copy-paste հրամանները)
• Էլեկտրոնային փոստի գործածում
• Բլոգի ընթերցում
Կերպարվեստ, տեխնոլոգիա
- Նկարել Երկիր մոլորակը, Իմ մոլորակը, Տիեզերքը թեմաներով նկարներ
- Պատրաստել տիեզերական կոլաժ-կերպարներ
Նախատեսվող ուսումնական ճամփորդություններ՝ կրթահամալիրի Աստղացուցարան:
Նախագծի արդյունքում
Նախագծի արդյունքում սովորողները ամբողջացնում ու ավելացնում են իրենց ունեցած ինֆորմացիան տիեզերքի, Երկիր մոլորակի մասին: Ստեղծում են էլեկտրոնային ընթերցարաններ, որոնք հրապարակվում են բլոգում, ենթակայքում: