《Իմացումի հրճվանք》 լաբորատորիա. հոկտեմբերի նախագծեր

《Իմացումի հրճվանք լաբորատորիայի》 այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվեցին հոկտեմբերին իրականացված և դեռ ընթացքի մեջ գտնվող նախագծերը։ Դասվարները ներկայացրին իրենց լավագույն նախագծերը, պատասխանեցին գործընկերների հարցերին։ Հանդիպման շնորհիվ ևս մեկ անգամ քննարկվեց նախագծերը սովորողների համար հնարավորինս հետաքրքիր դարձնելու կարևորության հարցը։ Հանդիպմանը ներկա էին դասվարների ամենամսյա վերապատրաստմանը մասնակցող ուսուցիչները, որոնք ևս հետաքրքրքությամբ ուսումնասիրում էին մեր նախագծերը, անում նշումներ։ Ներկայացված նախագծերին ծանոթացեք այս հղումով։