Օրը՝ 06. 11. 18
Ժամը՝ 09:20-13:30
Մասնակիցներ՝ Հյուսիային դպրոցի 2.2 դասարանցիներ
Նպատակը՝ ճանաչել, ծանոթանալ Երևանի մետրոպոլիտենին, դրա պատմությանը, կայարանների անվանումներին, դրանց պատմությանը, սովորել ճիշտ օգտվել տվյալ տրանսպորտային միջոցից։
Ճամփորդության ընթացքը՝
Սովորողների հետ քայլքով հասնում ենք Սեբաստիա փողոց, նստում տրոլեյբուս, գնում Գարեգին Նժդեհի հրապարակ: Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի տոմսարկղից գնում ենք երթևեկության ժետոնը։ Ընթերցում ենք գրված ցուցանակները, ազդանշանները, լսում ենք և կիրառում շարժասանդուղքից օգտվելու կարգը, լսում, ընթերցում, կողմնորշվում ենք գնացքի երթևեկության ուղղությունը։ Երթևեկում ենք մինչև Մարշալ Բաղրամյան կայարան, զբոսնում ԱԺ այգում, քայլքով հասնում Օպերա, ապա Հանրապետության Հրապարակ, որտեղից էլ մետրոյով գալիս ենք Գարեգին Նժդեհի կայարան, ապա ավտոբուսով գալիս ենք կրթահամալիր: Ճամփորդության ընթացքում սովորողները «Իմ Երևան» նախագծի շրջանակներում լուսանկարում են քաղաքի ամենատպավորիչ փողոցները, ծառերը, շենքերը, արձանները:
Արդյունքը՝ դասարանանական բլոգում հրապարակել պատում նախագծի մասին, սովորողների ֆոտոշարերը:
Նախագծի ամփոփումն՝այստեղ