Մանկավարժական աշխատողի ամառային գործունեություն

Մանկավարժական աշխատողի գործունեությունը արձակուրդին չի սահմանափակվում։ Եթե իսկապես մանկավարժությունը կոչում է, ապա արձակուրդային շրջանում ևս մանկավարժը փորձում է գտնել ճանապարհ՝ օրակարգը հագեցնելու։ Այս ուսումնական տարվա ավարտին որոշեցի իրականացնել երկու կարևոր նախագիծ։ Համայնքը, որում ես բնակվում եմ՝ Ոսկեհատը, աչքի է ընկնում բնակչության պասիվ ապրելակերպով, երեխաների ամառային արձակուրդը ոչնչով չի տարբերվում առօրյայից։ Դեռ տարիներ առաջ երազանք-նպատակ ծնվեց՝ իրականացնելու մի նախագիծ, որը քիչ թե շատ կգունավորի նրանց առօրյան։ Գաղափարն ավելի իրատեսական դարձավ, երբ սկսեցի աշխատել«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Մասնագետների հետ խորհրդակցելուց հետո անցանք գործի։ Կիմա Ստեփանյանի հետ մեկ շաբաթ տևող ազգային-բակային ճամբարի նախագիծ մշակեցինք ու սկսեցինք իրականացնել։ Նախ՝ համայնքապետարանից ստացանք անհրաժեշտ պարագաները, ապա հայտարարությամբ ցուցակագրվեցին մասնակիցները։ Արդեն առաջին օրերին գրանցվողների թիվը նախատեսված 30-ի փոխարեն հասավ 50-ի։ Ճամբարի օրն արդեն 90 էինք՝դպրոցի սովորողների թվի կեսը։ Ճամբարի իրականացումն իր շուրջ համախմբեց համայնքի՝կամավորության պատրաստ երիտասարդներին։ Մեկ շաբաթվա ընթացքում տասը կամավորներն անտրտունջ կատարեցին ստանձնած աշխատանքը: Ճամբարի օրակարգը բաժանված էր չորս մասի՝ տեխնոլոգիական, մարզական, երաժշտական և բնապահպանական։ Մասնակիցները հերթափոխով լինում էին համապատասխան սրահում կամ բակում։ Օրակարգն ամբողջությամբ ուղղված էր ազգային արժեքների պահպանմանը՝ազգային տիկնիկներ, ծիսական խաղեր, ազգային երգ ու պար։ Ճամբարի ամփոփման ժամանակ մասնակիցները ցուցահանդեսով ներկայացրին մեկ շաբաթվա գործունեությունը։ Այսպիսի նախաձեռնությունները կարող են իրականացվել բոլոր համայքներում        ՝հիմքում ունենալով կամավորությունն ու համայնքի մանկավարժների պատրաստակամությունը:

ՀԳԱԴ

Արձակուրդը շատ լավ հնարավորություն է ինքնակրթության համար։ Մանկավարժական աշխատանքը ջանքեր է պահանջում՝ կատարելագործվելու, վերապատրաստումների միջոցով ավելի զարգանալու։ Որոշեցի դիմել ծրագրի, որը ներդաշնակ էր իմ պատկերացրած վերապատրաստումների և իրականության հետ։ Հայագիտական արշավային դասընթացի(ՀԳԱԴ) անունն արդեն հուշում է, որ տասնամյակի պատմություն ունեցող ծրագիրը լինելու է արշավային՝քնապարկերով, սարեր հաղթահարելով։ Ծրագրի հեղինակ, հայագետ, բ. գ. թ . Հրաչ Մարտիրոսյանն իր նախագիծն իրականացնում էր Արզականում՝ ծրագրում ընդգրկելով տարածքի՝ հայագիտութան համար հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր կառույցները։ Տասնօրյա դասընթացներն իրականացան բնության մեջ՝ սարերի բարձրադիր հատվածներում, անտառում, մշակութային կոթողներում։ Դասընթացի շնորհիվ համագործակցության նոր եզրեր հայտնվեցին։ Վերադարձից հետո քննարկվեց «Սեբաստացի» կրթահամալիրի հայագիտական դասարանի ձևավորման անհրաժեշտության հարցը։ Ոլորտը լայն հնարավորություններ է տալիս ուսումնասիրության, վերլուծության, սակայն երիտասարդների շրջանում սահմանափակվում է տեսական գիտելիքների ձեռքբերմամբ։ Իրական հայագիտական-հայրենագիտական աշխատանքը ավագ դպրոցում հնարավորություն կտա հումանիտար ուղղություն ընտրած սովորողներին կատարելագործվելու, բանասիրությունը բացահայտելու իրենց համար անհայտ կողմերից։ Ծրագրի ձեռքբերումներից էր նաև համագործակցությունն արշավական ընկերոջս՝ Դավիթ Սարգսյանի և լրագրողների խմբի միջև։

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s