Լուցկիներով աղջիկը: Հանս Քրիստիան Անդերսեն

Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները, որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի: Ահա թե ինչու էր աղջիկը ոտաբոբիկ թափառում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում: Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Ձյան փաթիլները նստում էին նրա երկար շիկահեր խոպոպների վրա, որոնք այդքան գեղեցիկ ընկած էին նրա ուսերին, բայց նա չէր էլ կասկածում, որ իր խոպոպները գեղեցիկ են: Բոլոր պատուհաններից լույս էր հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն էր տարածվել՝ ախր Նոր Տարվա նախօրեն էր: Ահա թե ինչի մասին էր նա մտածում:

Վերջապես աղջիկը տան ելուստի ետևում անկյուն գտավ: Նա նստեց ու կծկվեց՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Բայց դրանից նա սկսեց ավելի մրսել, իսկ տուն վերադառնալ չէր համարձակվում. ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար: Բացի դրանից, մտածում էր նա, տանն էլ է ցուրտ. նրանք ձեղնահարկում են ապրում, որտեղ քամին անարգել շրջում է, չնայած պատերի ամենամեծ ծակերը փակած են ծղոտով ու փալասներով: Նրա թաթիկները լրիվ փայտացել էին ցրտից: Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը… Միայն թե նրա քաջությունը բավարարեր լուցկի հանել, չխկացնել պատի վրա ու մատները տաքացնել: Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ: Զարմանալի մոմ… Աղջկան թվում էր, թե նա նստած է պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց: Կրակն այնպես լավ էր նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա ձեռքում վառված լուցկի մնաց:

 Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: Աղջիկն իր առաջ սենյակ տեսավ, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան, որի վրա թանկարժեք հախճապակե սպասք էր: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն էր, որը հիասքանչ բույր էր տարածում: Ու ամենահիանալին այն էր, որ սագը հանկարծ ցատկեց սեղանից ու, ինչպես կար՝ դանակն ու պատառաքաղը մեջքին խրված, կաղալով քայլեց գետնի վրայով: Նա ուղիղ աղջկա մոտ էր գալիս, բայց… լուցկին հանգավ, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնեց անթափանց, խոնավ պատը: Աղջիկը ևս մի լուցկի վառեց:  Հիմա նա նստած էր շքեղ տոնածառի մոտ: Եղևնին ավելի բարձր էր ու ավելի լավ էր զարդարված, քան այն մյուսը, որը տեսել էր Սուրբ Ծննդի նախօրեին՝ հարուստ վաճառականի տան պատուհանից ներս նայելիս: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր էին վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում էին աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնեց դեպի տոնածառը, բայց… լուցկին հանգավ: Կրակները սկսեցին ավելի ու ավելի վերև գնալ ու շուտով պարզ աստղեր դարձան: Դրանցից մեկը գլորվեց երկնքով՝ իր ետևից երկար լուսավոր հետք թողնելով: «Ինչ-որ մեկը մահացավ»,- մտածեց աղջիկը, որովհետև նրա վերջերս մահացած ծեր տատիկը՝ աշխարհում միակ մարդը, որ սիրում էր աղջկան, հաճախ էր ասում. «Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»: 

Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ:

— Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղեվնին: Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:

Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:

— Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…

Ամանորի ծեսը Հյուսիսի 2.2.-ում

Լավագույն առիթն է՝ ծնողներին մասնակից դարձնելու մեր ծեսերին, նրանց հետ տոնելու Ամանորն՝ այլ, մեզ համար ամենաընդունելի՝ ծիսական եղանակով: Ազատվեցինք ծանր հագուստից, միացանք բալիկներին ու սկսեցինք: Ընկեր Հասմիկի սովորեցրած ծիսական երգերն ու պարերը, ավետիսներն ամբողջացրին տոնական օրը: Ձմեռ պապիկն ու Ձյունանուշը` ձիով, ապահովեցին օրվա հրաշքը:

Նկարաշարն՝ այստեղ

Posted by Մարինե Մխիթարյան on Saturday, December 22, 2018

Հանդիպում մանկագիր Հելեն Ավագյանի հետ

Բազմաթիվ այցելությունները Տիգրան Հայարպետյան գրադարան, մեզ սիրելի են դարձրել միջավայրին, միջավայրն էլ՝ մեզ, ուստի Լուսինե Ալեքսանյանի առաջարկը՝ հանդիպելու մանկագիր Հելեն Ավագյանի հետ, ընդունեցինք մեծ սիրով: Համացանցում շատ տեղեկություններ չգտանք, բայց բավական էր ուսումնասիրել մանկագրի ֆեյսբուքյան էջն ու գտնել փոքրիկների համար ընթերցանության տեսանյութերը: Հասկացանք, որ այն, ինչ մենք սիրում և ուսումնասիրում ենք, կարող ենք գտնել նրա գրվածքներում՝«Մի ստիր», «Շիվը», «Իմ բակը»․․․, ժողովածուն էլ՝ «Արևներ»:

Այնքան հավանեցինք հանդիպումը, որ իրար հերթ չէինք տալիս, թե գրադարան հաջորդ այցի ժամանակ ով է վերցնելու գրադարանին ի պահ հանձնված մի քանի գրքերը:

Նկարաշարն՝ այստեղ

Դեկտեմբերի 24-27, աշխատակարգ

Դեկտեմբերի 24

9:00-9:15- ընդհանուր պարապմունք

9:20-10:30- բլոգավարություն

10։30-11:00-ընդմիջում

11:30-12:00-Իմացումի կրճվանք կրթական ծրագիր, աճի բնութագրերի կազմում

13:00֊Լոլէին գալուստը կտոնենք

14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք. ընդհանուր ժողով

14։30-ից՝ մարզական պարապմունքներ, անհատական պլանով որոշված անհատական, խմբային այլ աշխատանք

25. 12-18

9:00-9:15 ընդհանուր պարապմունք

9:20-10:30-Բլոգավարություն

10:30-11:00՝ Սուճի ընդմիջում

10:30-11:30-Խմբասենյակի նախապատրաստում

11:30-12:30-Աճի բնութագրերի  կազմում

14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք
14։30-ից՝ մարզական պարապմունքներ, անհատական պլանով որոշված անհատական, խմբային այլ աշխատանք
Օրվա Ամփոփումը բլոգներում, ենթակայքում

Գրական ակումբ

Դեկտեմբերի 26

09։00-09։15՝ ընդհանուր պարապմունք
9։15_10։00֊Խմբասենյակի նախապատրաստում

10:00՝ 2-4 տարեկանների Ամանորի տոնախմբություն Հյուսիսում

10:30-11:00՝ Սուճի ընդմիջում

11:00-12:00՝  բլոգում նախագծային ուսուցման հունվարի մանրամասն ծրագիր-աշխատակարգի հրապարակում՝
12։00-12։30՝ ընդմիջում դպրոցում
12։30-13։30՝երգչախմբի պարապմունք
14։30-ից՝ մարզական պարապմունքներ, անհատական պլանով որոշված անհատական, խմբային այլ աշխատանք

Դեկտեմբերի 27

09։00-09։15՝ ընդհանուր պարապմունք
9։15_12։00_բլոգավարություն, աճի բնութագրերի կազմում
10:30-11:00՝ Սուրճի ընդմիջում
12։30-14։00՝ աշխատանք մասնագիտական-նախագծային-առարկայական խմբերով
14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք
14։30-ից՝ մարզական պարապմունքներ, անհատական պլանով որոշված անհատական, խմբային այլ աշխատանք

Դեկտեմբերի 28՝ Ամանորի տոնախմբություն Ագարակում

Բնագետիկներ

Դպրոցը բնագիտական-տեխնիկական լաբորատորիա

Նպատակը՝

ոչ սեբաստացի հարազատների մասնակցությամբ իրականացնելով բնագիտական փորձեր՝ծանոթացնել նրանց բնագիտատեխնիկական ստուգատեսին

  • բնագիտական փորձեր, ռոբոտների, լեգոների հավաքում
  • բնագիտական փորձերի իրականացում, արդյունքների գրանցում
  • ուսուցողական և զարգացնող խաղերի ստեղծում տանը և դպրոցում
  • դպրոցը բնագիտատեխնիկական լաբորատորիա
  • բնագիտական արհեստանոց տանը

Բնագիտական փորձերի օրինակներ

Աղը, պղպեղը և փուչիկը. 

Այս փորձի համար անհրաժեշտ է փուչիկ, աղ, պղպեղ: Թղթի վրա լցնում ենք աղ և պղպեղ: Ապա աղը և պղպեղը խառնում ենք իրար: Այնուհետև վերցնում ենք փուչիկ և փչում ենք, որից հետո փուչիկը քսում ենք բրդյա շորի: Իսկ վերջում փուչիկը մոտեցնում ենք խառնուրդին: Ի՞նչ կտեսնենք: Պղպեղը կպնում է  փուչիկին, իսկ աղը մնում է իր տեղում:

Հրաբուխ. 

Այս փորձի համար անհրաժեշտ է պլաստիլին, սոդա, քացախ, ներկանյութ, կարելի է օգտագործել նաև բազուկի հյութ կամ աման լվացող հեղուկ: Պլաստիլինը շրջանաձև ծեփենք, տափակեցնենք և ամրացնենք ստվարաթղթին: Անհրաժեշտ է պատրաստել պլաստիլինե փոս: Այնուհետև վերցնում ենք  1 ճաշի գդալ աման լվացող հեղուկ, մի քիչ ներկանյութ, 1 ճաշի գդալ սոդա և խառնում ենք իրար :Ապա խառնուրդը լցնում ենք պլաստիլինե փոսի մեջ և  ավելացնում ենք  քացախ/ բաժակի ¼ մասը / կամ 50 գրամ/, որից հետո սկսվում է ուժեղ  ռեակցիա, ամեն ինչ սկսում է եռալ, փոսիկից դուրս է թափվում  գունավոր փրփուր: Ստացվում է իսկական հրաբուխ:

Կախարդական յոդի ազդեցությունը. Փորձի համար անհրաժեշտ է կարտոֆիլ, խնձոր և յոդ: Վերցնում են 1 հատ կարտոֆիլ և 1հատ խնձոր: Կարտոֆիլը և խնձորը բաժանում ենք 2 մասի: Կարտոֆիլի վրա կաթեցնում ենք մի քանի կաթիլ յոդ, որից հետո կարտոֆիլի վրա առաջանում է մուգ կապույտ հետք: Կարտոֆիլի մեջ եղած օսլայի շնորհիվ տեսանում ենք վառ կապույտ հետք: Ապա յոդ ենք կաթեցնում կտրած խնձորի վրա, որից առաջանում է բաց գույնի  հետք :

Փոքրիկ շատրվան .

Անհրաժեշտ նյութեր. Թափանցիկ շիշ, խցան հյութի ձողիկ, ջուր: Փորձի նկարագրությունը՝ վերցրում ենք  շիշ, մեջը կիսով չափ ջուր լցնում, հետո խցանի վրա անցք ենք  բացում և հյութի ձողիկը մտցնում խցանի մեջ: Այնուհետև շիշը փակում ենք  խցանով:  Անհրաժեշտ է, որ ձողիկի մի մասը գտնվի խցանից դուրս, իսկ մյուս մասը հասնի շշի հատակին: Ապա ձողիկի դրսի ծայրից փչում ենք  որքան ուժ ունենք: Փչած օդը ձողիկի միջով մտնում է շշի մեջ: Օդը պղպղջակների տեսքով կսկսի բարձրանալ ջրից: Փչելը դադարեցնելուց հետո  կտեսնենս, թե ինչպես է ջուրը դուրս ցայտում ձողիկից. կարծես փոքր շատրվան լինի:Կախված ձուն.Անհրաժեշտ է մեծ ապակե բանկա, ձու, ջուր, թեյի գդալ և աղ: Նախ և առաջ բանկայի կեսը լցնում ենք  ջրով, ապա  հում ձուն իջեցնում ենք  բանկայի մեջ: Նկատում ենք, որ ձուն անմիջապես սուզվում է: Այնուհետև հանում ենք  ձուն, որից հետո ջրին  ավելացնում ենք   2 թեյի գդալ աղ և լավ խառնում ենք: Նույն ձուն դնում ենք  աղով լի բանկայի մեջ և հետևում ենք: Քանի որ ջրի մեջ բավականին աղ կա, ձուն կախվում է ջրից:

Ձողիկներով բնագիտական փորձ.

Փորձի համար անհրաժեշտ է  հյութի ձողիկ, երկու բաժակ: Նախ և առաջ երկու բաժակ դնում ենք իրար կողք, մեկի մեջ ջուր, մյուսը՝ դատարկ: Ապա ձողիկը մտցնում ենք ջրով լցված բաժակի մեջ, որից հետո ցուցամատով սեղմում ենք ձողիկի վերևի մասը, մատը սեղմած ձողիկը տեղափոխում ենք հարևան դատարկ բաժակ: Այնուհետև ցուցամատը վերցնում ենք ձողիկի վրայից: Ձողիկի մեջ եղած ջուրը թափվում է դատարկ բաժակի մեջ: Արդյունքում ջուրը ամբողջությամբ կտեղափոխվի դատարկ բաժակ:

Արդյունքում՝ ընտանեկան -բնագիտական նախագծերի հրապարակում

Ձմեռային ուսումնական խաղեր

  • մարզական պարապմունքներ
  • ազգային և ձմեռային-բակային խաղերի կազմակերպում /ձնագնդի, սահնակ/
  • ձնային նկարչություն
  • մարզական մրցաշարեր
  • հեծանվավարություն
  • լող

«Ուսումնական Ջրվեժ» նախագիծ. ճամփորդություն դեպի Ջրվեժի արգելոց

Ամփոփում

Հունվար, նախագծեր

Հունվարի 8-25-նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ

Մասնակիցներ-2.2 դասարանցիներ

 

Ճամբարի ուղղությունները. 

Թաթիկաթատրոն, երաժշտական թատրոն

Գրաբարի ուսուցումը կրտսեր դպրոցում

Ձմեռային բակային, մարզական  խաղեր

 

Բնագիտական-տեխնիկական նախագծեր

Ղափամայի ծես


Համագործակցային նախագծեր

Տիեզերք

Գրաբարը կրտսեր դպրոցում

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանի սովորողներ

Ժամանակահատված՝ 08.01.19-01.06.2019

Նպատակը.

Սովորողներին ծանոթացնել գրաբարին՝ նրանց համար մատչելի, հետաքրքիր մեթոդներով:

Ընթացքը.

Ընտրել գրաբարով գրառված առակներ, հատվածներ դյուցազնավեպերից, կարդալ սովորողների հետ, պատրաստել կերպարներ, բեմադրել փոքրիկ ներկայացումներ՝գրաբարով:

Արդյունքում՝

Սովորողները կրտսեր տարիքից կսովորեն գրաբարով կարդալ

Արդյունքները կհրապարակվեն դասարանական բլոգում:

Գրաբարը՝ կրտսեր դպրոցում։ Ինչու՞ և ինչպե՞ս սկսես վաղ տարիքից

Գրաբարը կրտսեր դպրոցում։ Ընթացք, սովորողի վերաբերմունք

Գրաբարը կրտսեր դպրոցում։ Ներկայացում

Գրաբարը կրտսեր դպրոցում։ Առաջին քայլեր

Գրաբարը կրտսեր դպրոցում: Բեմադրություն

Ձայնագրությություն, «Դյուցազնապատում», Խորենացի, Արտաշես և Արտավազդ