ՈՉ ՄԻ ԲԱՆԻՑ ՄԱՐԴՈՒԿԸ Ջանի Ռոդարի

Կար- չկար ոչ մի բանից մարդուկ կար: Ոչ մի բանից մարդո՞ւկ: Այո, նրա քիթն էլ էր ոչ մի բանից, բերանն էլ: Հագին բա՜ն չկար, կոշիկներն էլ ոչ մի բանից էին:

Մի օր մարդուկը քայլում է ճամփով, որ ոչ մի տեղ չէր տանում, և հանդիպում է ոչ մի բանից մկնիկի:

— Լսի՜ր, – ասում է մարդուկը, – դու կատուներից չե՞ս վախենում:

— Ո՜չ, ֊ պատասխանում է մկնիկը: ֊ Այս երկրում կատուներն էլ են ոչ մի բանից, նրանց բեղերն էլ, ճանկերն էլ: Իսկ ես պանիր եմ սիրում: Ես ուտում եմ միայն անցքերը: ճիշտ է, նրանք հոտ չունեն, բայց քաղցր են:

— Իմ գլուխը պտտվեց, – ասաց ոչ մի բանից մարդուկը:

— Եվ եթե նույնիսկ գլուխդ պատին տաս, ոչ մի բան էլ չի լինի:

Մարդուկը որոշեց փորձել, մի պատ գտավ, որ գլուխը պատին տա: Բայց տես ինչ դուրս եկավ՝ պատն էլ էր ոչ մի բանից: Եվ քանի որ մարդուկը ուժեղ էր թափ առել, խփելիս անցավ պատի մյուս կողմը: Այնտեղ ոչի՜նչ չկար:

Մարդուկը այնքան հոգնեց այդքան ոչ մի բանից, որ քնեց:

Երազում տեսավ՝ իբր ինքը ոչ մի բանից մարդուկ է, քայլում է ոչ մի տեղ չտանող ճանա­պարհով, հանդիպում ոչ մի բանից մկնիկի:

Երազում մարդուկը նույնիսկ պանրի անցքեր կերավ: Ճիշտ էր ասում մկնիկը՝ այդ անցքերը իսկապես հոտ չունեին և քաղցր էին:

  1. Ինչպիսի՞ն էր ոչ մի բանից մարդուկը:
  2. Ինչպիսի՞ն էր ոչ մի բանից պանիրը:
  3. Նշի՛ր հեքիաթի ամենածիծաղելի հատվածը:
  4. Նշի՛ր հեքիաթի ամենազարմանալի հատվածը:
  5. Նկարի՛ր ոչ մի բանից մարդուկին:
  6. Կազմի՛ր հորինուկներ հետևյալ բառերից․

քիթ                        պատ

բերան                  մկնիկ

կոշիկ                   կատու

պանիր                  քաղցր

անցք                     երազ

  •  

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s