Դպրոցը բնագիտական-տեխնիկական լաբորատորիա
Նպատակը՝
ոչ սեբաստացի հարազատների մասնակցությամբ իրականացնելով բնագիտական փորձեր՝ծանոթացնել նրանց բնագիտատեխնիկական ստուգատեսին
- բնագիտական փորձեր, ռոբոտների, լեգոների հավաքում
- բնագիտական փորձերի իրականացում, արդյունքների գրանցում
- ուսուցողական և զարգացնող խաղերի ստեղծում տանը և դպրոցում
- դպրոցը բնագիտատեխնիկական լաբորատորիա
- բնագիտական արհեստանոց տանը
Բնագիտական փորձերի օրինակներ
Աղը, պղպեղը և փուչիկը.
Այս փորձի համար անհրաժեշտ է փուչիկ, աղ, պղպեղ: Թղթի վրա լցնում ենք աղ և պղպեղ: Ապա աղը և պղպեղը խառնում ենք իրար: Այնուհետև վերցնում ենք փուչիկ և փչում ենք, որից հետո փուչիկը քսում ենք բրդյա շորի: Իսկ վերջում փուչիկը մոտեցնում ենք խառնուրդին: Ի՞նչ կտեսնենք: Պղպեղը կպնում է փուչիկին, իսկ աղը մնում է իր տեղում:
Հրաբուխ.
Այս փորձի համար անհրաժեշտ է պլաստիլին, սոդա, քացախ, ներկանյութ, կարելի է օգտագործել նաև բազուկի հյութ կամ աման լվացող հեղուկ: Պլաստիլինը շրջանաձև ծեփենք, տափակեցնենք և ամրացնենք ստվարաթղթին: Անհրաժեշտ է պատրաստել պլաստիլինե փոս: Այնուհետև վերցնում ենք 1 ճաշի գդալ աման լվացող հեղուկ, մի քիչ ներկանյութ, 1 ճաշի գդալ սոդա և խառնում ենք իրար :Ապա խառնուրդը լցնում ենք պլաստիլինե փոսի մեջ և ավելացնում ենք քացախ/ բաժակի ¼ մասը / կամ 50 գրամ/, որից հետո սկսվում է ուժեղ ռեակցիա, ամեն ինչ սկսում է եռալ, փոսիկից դուրս է թափվում գունավոր փրփուր: Ստացվում է իսկական հրաբուխ:
Կախարդական յոդի ազդեցությունը. Փորձի համար անհրաժեշտ է կարտոֆիլ, խնձոր և յոդ: Վերցնում են 1 հատ կարտոֆիլ և 1հատ խնձոր: Կարտոֆիլը և խնձորը բաժանում ենք 2 մասի: Կարտոֆիլի վրա կաթեցնում ենք մի քանի կաթիլ յոդ, որից հետո կարտոֆիլի վրա առաջանում է մուգ կապույտ հետք: Կարտոֆիլի մեջ եղած օսլայի շնորհիվ տեսանում ենք վառ կապույտ հետք: Ապա յոդ ենք կաթեցնում կտրած խնձորի վրա, որից առաջանում է բաց գույնի հետք :
Փոքրիկ շատրվան .
Անհրաժեշտ նյութեր. Թափանցիկ շիշ, խցան հյութի ձողիկ, ջուր: Փորձի նկարագրությունը՝ վերցրում ենք շիշ, մեջը կիսով չափ ջուր լցնում, հետո խցանի վրա անցք ենք բացում և հյութի ձողիկը մտցնում խցանի մեջ: Այնուհետև շիշը փակում ենք խցանով: Անհրաժեշտ է, որ ձողիկի մի մասը գտնվի խցանից դուրս, իսկ մյուս մասը հասնի շշի հատակին: Ապա ձողիկի դրսի ծայրից փչում ենք որքան ուժ ունենք: Փչած օդը ձողիկի միջով մտնում է շշի մեջ: Օդը պղպղջակների տեսքով կսկսի բարձրանալ ջրից: Փչելը դադարեցնելուց հետո կտեսնենս, թե ինչպես է ջուրը դուրս ցայտում ձողիկից. կարծես փոքր շատրվան լինի:Կախված ձուն.Անհրաժեշտ է մեծ ապակե բանկա, ձու, ջուր, թեյի գդալ և աղ: Նախ և առաջ բանկայի կեսը լցնում ենք ջրով, ապա հում ձուն իջեցնում ենք բանկայի մեջ: Նկատում ենք, որ ձուն անմիջապես սուզվում է: Այնուհետև հանում ենք ձուն, որից հետո ջրին ավելացնում ենք 2 թեյի գդալ աղ և լավ խառնում ենք: Նույն ձուն դնում ենք աղով լի բանկայի մեջ և հետևում ենք: Քանի որ ջրի մեջ բավականին աղ կա, ձուն կախվում է ջրից:
Ձողիկներով բնագիտական փորձ.
Փորձի համար անհրաժեշտ է հյութի ձողիկ, երկու բաժակ: Նախ և առաջ երկու բաժակ դնում ենք իրար կողք, մեկի մեջ ջուր, մյուսը՝ դատարկ: Ապա ձողիկը մտցնում ենք ջրով լցված բաժակի մեջ, որից հետո ցուցամատով սեղմում ենք ձողիկի վերևի մասը, մատը սեղմած ձողիկը տեղափոխում ենք հարևան դատարկ բաժակ: Այնուհետև ցուցամատը վերցնում ենք ձողիկի վրայից: Ձողիկի մեջ եղած ջուրը թափվում է դատարկ բաժակի մեջ: Արդյունքում ջուրը ամբողջությամբ կտեղափոխվի դատարկ բաժակ:
Արդյունքում՝ ընտանեկան -բնագիտական նախագծերի հրապարակում
- Գեղամ Գասպարյանի բնագիտական փորձը: Իրականացնում է մայրիկի և քույրիկի հետ
- Նանե Գևորգյանի բնագիտական փորձը: Իրականացնում է քույրիկի հետ
- Արեգ Հարությունյան, աղով և պղպեղով փորձ: Իրականացնում է մայրիկի հետ
- Սերգեյ Աղամալյանի և քույրիկի փորձը
- Սերգեյ Աղամալյանի, քույրիկի և եղբոր բնագիտական փորձը
- Մարիա Սահակյանի ու եղբոր բնագիտական փորձը