Բնագետիկներ

Դպրոցը բնագիտական-տեխնիկական լաբորատորիա

Նպատակը՝

ոչ սեբաստացի հարազատների մասնակցությամբ իրականացնելով բնագիտական փորձեր՝ծանոթացնել նրանց բնագիտատեխնիկական ստուգատեսին

  • բնագիտական փորձեր, ռոբոտների, լեգոների հավաքում
  • բնագիտական փորձերի իրականացում, արդյունքների գրանցում
  • ուսուցողական և զարգացնող խաղերի ստեղծում տանը և դպրոցում
  • դպրոցը բնագիտատեխնիկական լաբորատորիա
  • բնագիտական արհեստանոց տանը

Բնագիտական փորձերի օրինակներ

Աղը, պղպեղը և փուչիկը. 

Այս փորձի համար անհրաժեշտ է փուչիկ, աղ, պղպեղ: Թղթի վրա լցնում ենք աղ և պղպեղ: Ապա աղը և պղպեղը խառնում ենք իրար: Այնուհետև վերցնում ենք փուչիկ և փչում ենք, որից հետո փուչիկը քսում ենք բրդյա շորի: Իսկ վերջում փուչիկը մոտեցնում ենք խառնուրդին: Ի՞նչ կտեսնենք: Պղպեղը կպնում է  փուչիկին, իսկ աղը մնում է իր տեղում:

Հրաբուխ. 

Այս փորձի համար անհրաժեշտ է պլաստիլին, սոդա, քացախ, ներկանյութ, կարելի է օգտագործել նաև բազուկի հյութ կամ աման լվացող հեղուկ: Պլաստիլինը շրջանաձև ծեփենք, տափակեցնենք և ամրացնենք ստվարաթղթին: Անհրաժեշտ է պատրաստել պլաստիլինե փոս: Այնուհետև վերցնում ենք  1 ճաշի գդալ աման լվացող հեղուկ, մի քիչ ներկանյութ, 1 ճաշի գդալ սոդա և խառնում ենք իրար :Ապա խառնուրդը լցնում ենք պլաստիլինե փոսի մեջ և  ավելացնում ենք  քացախ/ բաժակի ¼ մասը / կամ 50 գրամ/, որից հետո սկսվում է ուժեղ  ռեակցիա, ամեն ինչ սկսում է եռալ, փոսիկից դուրս է թափվում  գունավոր փրփուր: Ստացվում է իսկական հրաբուխ:

Կախարդական յոդի ազդեցությունը. Փորձի համար անհրաժեշտ է կարտոֆիլ, խնձոր և յոդ: Վերցնում են 1 հատ կարտոֆիլ և 1հատ խնձոր: Կարտոֆիլը և խնձորը բաժանում ենք 2 մասի: Կարտոֆիլի վրա կաթեցնում ենք մի քանի կաթիլ յոդ, որից հետո կարտոֆիլի վրա առաջանում է մուգ կապույտ հետք: Կարտոֆիլի մեջ եղած օսլայի շնորհիվ տեսանում ենք վառ կապույտ հետք: Ապա յոդ ենք կաթեցնում կտրած խնձորի վրա, որից առաջանում է բաց գույնի  հետք :

Փոքրիկ շատրվան .

Անհրաժեշտ նյութեր. Թափանցիկ շիշ, խցան հյութի ձողիկ, ջուր: Փորձի նկարագրությունը՝ վերցրում ենք  շիշ, մեջը կիսով չափ ջուր լցնում, հետո խցանի վրա անցք ենք  բացում և հյութի ձողիկը մտցնում խցանի մեջ: Այնուհետև շիշը փակում ենք  խցանով:  Անհրաժեշտ է, որ ձողիկի մի մասը գտնվի խցանից դուրս, իսկ մյուս մասը հասնի շշի հատակին: Ապա ձողիկի դրսի ծայրից փչում ենք  որքան ուժ ունենք: Փչած օդը ձողիկի միջով մտնում է շշի մեջ: Օդը պղպղջակների տեսքով կսկսի բարձրանալ ջրից: Փչելը դադարեցնելուց հետո  կտեսնենս, թե ինչպես է ջուրը դուրս ցայտում ձողիկից. կարծես փոքր շատրվան լինի:Կախված ձուն.Անհրաժեշտ է մեծ ապակե բանկա, ձու, ջուր, թեյի գդալ և աղ: Նախ և առաջ բանկայի կեսը լցնում ենք  ջրով, ապա  հում ձուն իջեցնում ենք  բանկայի մեջ: Նկատում ենք, որ ձուն անմիջապես սուզվում է: Այնուհետև հանում ենք  ձուն, որից հետո ջրին  ավելացնում ենք   2 թեյի գդալ աղ և լավ խառնում ենք: Նույն ձուն դնում ենք  աղով լի բանկայի մեջ և հետևում ենք: Քանի որ ջրի մեջ բավականին աղ կա, ձուն կախվում է ջրից:

Ձողիկներով բնագիտական փորձ.

Փորձի համար անհրաժեշտ է  հյութի ձողիկ, երկու բաժակ: Նախ և առաջ երկու բաժակ դնում ենք իրար կողք, մեկի մեջ ջուր, մյուսը՝ դատարկ: Ապա ձողիկը մտցնում ենք ջրով լցված բաժակի մեջ, որից հետո ցուցամատով սեղմում ենք ձողիկի վերևի մասը, մատը սեղմած ձողիկը տեղափոխում ենք հարևան դատարկ բաժակ: Այնուհետև ցուցամատը վերցնում ենք ձողիկի վրայից: Ձողիկի մեջ եղած ջուրը թափվում է դատարկ բաժակի մեջ: Արդյունքում ջուրը ամբողջությամբ կտեղափոխվի դատարկ բաժակ:

Արդյունքում՝ ընտանեկան -բնագիտական նախագծերի հրապարակում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s