Թումանյանական օրեր

Նպատակը՝ Թումանյանական օրեր նախագծի իրականացում Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանում:

Խնդիրները`

Թումանյանական ընթերցարանների ստեղծում, ընտանիքի ներգրավումը սովորողների ուսումնական գործունեությանը, բառապաշարի հարստացում, գրական ճաշակի ձևավորում ու զարգացում, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, երաժշտական հմտությունների զարգացում, էլեկտրոնային փոստի կիրառում, խմբային(դասարանական) մեդիանյութերի, մեդիափաթեթների ստեղծում։

  • Նախապատրաստական փուլ

Առաջին փուլում պարզել երեխաների ունեցած տեղեկությունը Թումանյանի մասին, վերհիշել առաջին դասարանում սովորած ստեղծագործությունները:

Համացանցում որոնել իրենց իմացած թումանյանական ստեղծագործությունների մեդիատարբերակներ նախորդ տարի իրենց և այլ սովորողների կողմից պատրաստած մեդիանյութեր, դիտել դրանք, քննարկել:

Ստեղծագործությունների ցանկ

Չարի վերջը

Գետակը

Ծաղիկները

Մանուկն ու ջուրը

Իրիկուն

Կացին ախպեր

Սուտլիկ որսկանը

  • Ուսումնական փուլ

Կատարելու ենք խմբային և անհատական աշխատանքներ:

Խմբային աշխատանքն իրականացնելու ենք դպրոցում, դասարանում: Կընտրենք Թումանյանի ստեղծագործություններից 《Չարի վերջը》 և հատված- հատված կնկարենք paint նկարչական ծրագրով: Կձայնագրենք ստեղծագործությունը և ֆիլմ կպատրաստենք:

Յուրաքանչյուրին տրվելու է նաև անհատական աշխատանք: Դրանցից են՝

  • Նկարի՛ր քեզ ծանոթ թումանյանական հերոսներին: Յուրաքանչյուր նկարի տակ մուտքագրի՛ր հերոսի անունը: Պահպանի՛ր նկարը։
  • Ստեղծե՛ք ընտանեկան ներկայացում՝ թումանյանական որևէ ստեղծագործության բեմականացում։
  • Եզրափակիչ փուլ

Բոլոր աշխատանքները կհավաքվեն դասարանական բլոգում և Թումանյանական օրերի ամփոփմանը կներկայացվեն ժողովածուի տեսքով՝ Power Point ծրագրով:

Բեմադրություն՝ 《Չարի վերջը》

Տեխնոլոգիական լուծումներով կպատրաստենք հեքիաթի հերոսներին, կխաղանք փոքրիկ ներկայացում։

Ձայնագրում ենք 《Արտաշես և Արտավազդ》վիպերգը

《Դյուցազնապատում》նախագծի շրջանակներում թողարկվող ձայնասկավառակում կներառվի նաև 《Գրաբարը կրտսեր դպրոցում》նախագծի ընթացքում 2.2֊ի կողմից յուրացրած վիպերգը։

Երբ հանդիպում են Հյուսիսն ու Արևմուտքը

Մասնակիցներ՝

Հյուսիսային դպրոցի 2.2 դասարան, դասվար՝ Մարինե Մխիթարյան Արևմտյան դպրոցի 2.2 դասարան, դասվար՝ Ծաղիկ Գասպարյան

Հյուսիսային և Արևմտյան դպրոցների 2.2 դասարանների հանդիպումը կազմակերպեցինք Արևմտյան դպրոցի հետաքրքիր մառանում։

Միասին կարդացինք Թումանյանի ստեղծագործություններից, քննարկեցինք։

Արևմտյան դպրոցի 2.2-ի դասվար ընկեր Ծաղիկի հետ որոշեցինք պարբերաբար կազմակերպել երկու խմբերի հանդիպումները։

Նման համագործակցությունները հնարավորություն են տալիս շփվելու միմյանց հետ, ընկերանալու, մտքերով, գաղափարներով փոխանակվելու։

Продолжить чтение «Երբ հանդիպում են Հյուսիսն ու Արևմուտքը»

Համագործակցային նախագիծ. Հյուսիսային դպրոցի 2.1 և 2.2 դասարաններ

Սովորում ենք «Էջմիածին» պարը: Ավարտից հետո սովորողներից մեկն ասում է․ «Ընկեր Մարինե, իսկ կարո՞ղ եմ 2.1 դասարանի երեխաներին հանգստի ժամին կանչել մեր խումբ խաղալու))))»:
Համագործակցությունը ստացված է․․․․

Ձմեռային ճամբար: 29-01.02.19

29.01.19-Երեքշաբթի

8:30- 9:00- Սովորողների դիմավորում

9:00-9:30-Ընդհանուր պարապմունք

9:20-11:00-Մարզական խաղեր

11:00-11:20-Ընդմիջում

11:30-12:30-Գրաբարի ուսուցումը կրտսեր դպրոցում, ընթերցանություն

12:30-13:35- Ղափամայի ծես, դդմախաղեր

 

30.01.19-Չորեքշաբթի

8:30- 9:00- Սովորողների դիմավորում

9:00-9:30-Ընդհանուր պարապմունք

9:30-10:30-Այցելություն Արևմտյան դպրոց, համագործակցություն2-րդ դասարանի հետ

11:00-11:20-Ընդմիջում

11:30-12:30-Մարզական խաղեր

12:30-13:35-Գրաբարի ուսուցումը կրտսեր դպրոցում

31.01.19-Հինգշաբթի

8:30- 9:00- Սովորողների դիմավորում

9:00-9:30-Ընդհանուր պարապմունք

9:50-11։00-Այցելություն Աստղացուցարան։ Ճամփորդություն արեգակնային համակարգում, պատասխանատու՝ Էմանուել Ագջոյան։

11:00-11:20-Ընդմիջում

11:30-12:30-Գրաբարի ուսուցումը կրտսեր դպրոցում

12:30-13:35-Ուրախ մաթեմատիկա

01.02.19-Ուրբաթ

8:30- 9:00- Սովորողների դիմավորում

9:00-9:30-Ընդհանուր պարապմունք

9։30֊10։15֊Գրաբարը կրտսեր դպրոցում

10:20-10:40-Ընդմիջում

11:00-12:30-Մարզական ստուգատես 2+2, Հյուսիսային դպրոցի 2.1 և 2.2 դասարաններ

12:30-13:35-Շաբաթվա ամփոփում

Ղափամայի ծես

Մասնակիցներ` 2.2 դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը

  • Դդմի մասին  նոր տեղեկությունների ձեռքբերում
  • Դդմի օգտակար հատկություններին մասին տեղեկությունների հավաքում google որոնողական ցանցից
  • Ղափամայի ծեսի նախապատրաստում

Նախագծի խնդիրները

  • Բանավոր և գրավոր խոսքի զարգացում
  • Լեզվամտածողության և երևակայության զարգացում
  • Բառապաշարի հարստացում
  • Մեդիահմտությունների զարգացում

Գործունեության ձևեր

  • Նախապես գրանցել, թե ինչ գիտեն դդմի մասին, նախագծի  վերջում համեմատել իմացածն ու նոր ձեռք բերածը
  • Դդմի մասին առած- ասացվածքների, շուտասելուկների, հանելուկների, խնդիրների  հորինում
  • Paint-ով դդմային կերպարներ նկարել, պատմել նկարի մասին
  • Աղյուսակներ կազմել, գրանցել տեղեկությունները
  • Դդմային պատմությունների հորինում և ձայնագրում

Խոհանոցային գործունեություն

Դդմային կերակրատեսակների` աղցանի, թխվածքաբլիթի, ղափամայի պատրաստում

Տեխնոլոգիական գործունեություն

  • Դդմատիկնիկի պատրաստում
  • Դդմանկար. դդումները գուաշով ներկում ենք, կերպավորում
  • Ստացված կերպարներով փորձում ենք ներկայացում խաղալ
  • Ղափամայի ծեսի համար ճակտնոցների, գոտիների, թևնոցների պատրաստում

Դդմագլոր խաղ. Խաղը սկսում ենք բակում: Սովորողները դդումները գլորում են, հետո փորձում հաշվել, թե քանի ոտնաչափ է իրենց գլորած դդմի ճանապարհը:

Խաղ մարզադահլիճում. Սովորողները բաժանվում են երկու խմբի: Խմբից մեկը գլորում է դդումը, իսկ մյուսը պետք է այդ նույն ճանապարհով ինքը գլորվի, վերցնի դդումն ու դդմի հետ գլորվելով հետ վերադառնա:

Շրջանաձև նստում են, դդումն իրար գլորում, ում գլորում են, նա դդում բառով նոր բառ է ասում, կազմում /դդմախնձոր, դդմագդալ, դդմափիղ/

Երաժշտություն

  • Ղափամայի ծիսական երգերի
  • Ազգային պարերի ուսուցում

Ընտանեկան նախագծեր

  • Մայրիկի, տատիկի հետ դդմային կերակրատեսակների պատրաստում
  • Դդմի մասին տեղեկատվական տեսանյութերի ստեղծում

Անհրաժեշտ գործիքներ

  • Նոթբուք
  • Թվային ֆոտոխցիկ
  • Ձայնագրիչ
  • Հեռախոս

Նախագծի արդյունքում կունենանք

  • Դդմային կերակրատեսակներ
  • Դդմահեքիաթի և դդմապատմություններ
  • Դդմաընթերցարաններ
  • Դդմային կերպարներով ֆոտոշարքեր
  • Նախագծի ընթացքի մասին պատմող ֆիլմեր

Արդյունք

Նախագիծը՝ Կարինե Մամիկոնյանի բլոգից

Գրաբարը կրտսեր դպրոցում։ Ներկայացում

《Դյուցազնապատում》 նախագծի ընթացքում ձևավորված 《Գրաբարը կրտսեր դպրոցում》նախագծի ընթացքում Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանի սովորողներն ընկեր Հասմիկի օգնությամբ 《Արտաշես և Արտավազդ》 վիպերգի հատվածը վերածեցին փոքրիկ երաժշտական համարի։

Գրաբարը կրտսեր դպրոցում։ Ընթացքը, սովորողների վերաբերմունքը

Կարելի է գրել նախագիծ և փորձել իրականացնել, սակայն ոչինչ չի ստացվի, եթե սովորողը հաճույքով չի մասնակցում, իրենը չի համարում ընթացքը։ Կարծես թե՝ ստացվել է։