Գրաբարը կրտսեր դպրոցում

Սովորողները ոգևորությամբ սկսել են գրաբար սովորել։ Արդեն գիտեն ուղղախոսության կանոնների մեծ մասը, կարողանում են միմյանց օգնել՝ բառը ճիշտ արտասանելու պահանջով։ Բացառում ենք առանց հասկանալու անգիր անելու մեթոդը։ Բառ առ բառ ընկալելով ավելի հեշտ է յուրացնել։

Ընթերցանություն մառանում։ Վառարանի կարտոֆիլի համտես)։

Սովորողների մեծ մասն առաջին անգամ էր տեսնում վառարանի վրա եփվող կարտոֆիլ։ Ոգևորված խնդրում էին, որ իրենք էլ փայտ ավելացնեն կրակին, շրջեն կարմրած կարտոֆիլները։ Ընթացքում կարդացինք Անդերսենի《Լուցկիներով աղջիկը》պատմվածքը, քննարկեցինք։ Տաք վառարանի շուրջ ավելի ուսուցողական էր խոսել այն մարդկանց մասին, որոնք ձմռանը, գուցե, մրսում են։