Համագործակցային նախագիծ


Նպատակը`

  • Ընկերական հարաբերությունների ամրապնդում

Խնդիրներ`

  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Մարզական հմտությունների զարգացում
  • Ազգային պարերի ուսուցում

1. «Միասնական պարուսուցում»

Մասնակիցներ`Հյուսիսային դպրոցի 2․1 և 2․2 դասարանների սովորողներ
Վայրը՝ Մայր դպրոց, Մարմնամարզության սրահ
Օրերը՝ Հունվարի 24
Ժամը՝ 11:20-12:20

Ծրագրում՝

«Էջմիածին» պարի ուսուցում 

Տեսանյութը՝ այստեղ

2) 《Միասնական ընթերցանություն》 Արևմտյան դպրոցի 2.2 դասարանի հետ

Վայրը՝ Արևմտյան դպրոց

Օրը՝ 30. 01. 19

Ժամը՝ 10։30

Իրականացված հանդիպումն՝ այստեղ

4. «Միասնական մարզական գործունեություն»

Մասնակիցներ`Հյուսիսային դպրոցի 2․1 և 2․2 դասարանների սովորողներ
Վայրը՝ Մայր դպրոց, Մարմնամարզության սրահ
Օրերը՝ Հունվարի 31
Ժամը՝ 11:20-12:20

Ծրագրում՝

Պարապմունքը բաղկացած է երկու մասից՝ նախավարժանք և էստաֆետային խաղեր։

Նկարագրություն`

Մաս 1-ին`Նախավարժանք

Տաքացնել մկանները՝ պարանոցից ոտնաթաթ։

1.Սովորողներին տրվում է հրահանգ ձեռքերը գոտկատեղին, քթով օդում գրել 1-ից 10 թվերը և հակառակը:

Այս նախավարժանքը թույլ կտա լիարժեք աշխատացնել պարանոցի, դեմքի մկանները:

2. Կատարում ենք կրծքավանդակի ձգումներ. ձեռքերը կրծքավանդակի մոտ, ելման դրություն, երեք հաշիվ զսպանակում ենք, չորսին լայն բացում ենք՝ թեքվելով աջ և ձախ:

3. Կատարում ենք արտակորումներ՝ առաջ և հետ:

Ձեռքերը գոտկատեղին ելման դրություն, երեք հաշիվ զսպանակում ենք առաջ, չորսին ելման դրություն: Եվ նույնը՝ դեպի հետ, աջ և ձախ:

4. Կատարում ենք կքանիստ

5. Տեղում ցատկեր երկու ոտքի վրա, մեկ ոտքի վրա:

Մաս 2-րդ`Էստաֆետային խաղեր

Խաղ 1

Խաղացողները բաժանվում են երկու հավասար խմբի և կանգնում միմյանցից 2 մետր հեռավորության վրա, միաշարք: Շարքերի առջևում գծվում է սահմանագիծը: Յուրաքանչյուր շարքի դիմաց կանգնում է մի խաղացող՝ խաղավարը: Մարզչի ազդանշանով խաղավարը գնդակը գցում է շարքում կանգնած առաջին խաղացողին, որը բռնում և նորից ետ է գցում խաղավարին, իսկ ինքը վազում և կանգնում է շարքի վերջում: Հետո երկրորդ, երրորդ խաղացողին, որն առաջ է եկել: Եվ այսպես, մինչև վերջին խաղացողը ետ է գցում գնդակը խաղավարին և բարձրացնում ձեռքը վեր:

Խաղ 2

Մասնակիցները մեկնարկային գծից` պարկեր ոտքերին հագած, ցատկելով հասնում են եզրագծին, պարկից դուրս գալիս, վազելով ետ վերադառնում, փոխանցնում հաջորդ մասնակցին: Նույն գործողությունները կրկնում են շարքում կանգնած բոլոր մասնաները:

Խաղ 3

Մասնակիցները հաջորդաբար կքանստում են: Առաջին մասնակիցը գնդակը գլխավերևով փոխանցում է երկրորդին, այդպես  մինչև շարքի վերջին մասնակիցը:

Նախագծի տարբերակը՝ Մանուշ Աբրահամյանի բլոգից