Հյուսիսային դպրոցի 2-րդ, 3-րդ դասարանցիները Ջրվեժի արգելոցում ձնաթաթախ եղան, ձնագլոր, ձնածածկ, ձնածեծ, մի խոսքով՝ ինչ կարողացան արեցին ձյունով։ 2-րդները հասցրին նկատել ծառի վրա գրված զգուշացումը՝ թունավոր օձերի առկայության վերաբերյալ, բայց նույնիսկ դա չխանգարեց նրանց՝ ուսումնասիրելու ամեն ծառ ու թուփ՝ձյունով ծածկված: Սովորողների ոգևորությունը ավելացավ՝ընկեր Միքայելի ու ընկեր Գևորգի նախաձեռնած սահող գնացքը տեսնելով: Սահելու խրախճանքին միացան նաև մեզ հետ եկած ծնողները: Դասավանդողների սահող գնացքի ետևից էլ ուրախ ծիծաղող սովորողների պակաս չկար․ դե, հետաքրքիր է տեսնել ձյան պատճառով գլուխները կորցրած մանկավարժներ:
Նկարաշարը՝
տեսանյութը՝ Նարինե Պողոսյանի