Մասնակիցներ` 2.2 դասարանի սովորողներ
Նախագծի նպատակը
- Դդմի մասին նոր տեղեկությունների ձեռքբերում
- Դդմի օգտակար հատկություններին մասին տեղեկությունների հավաքում google որոնողական ցանցից
- Ղափամայի ծեսի նախապատրաստում
Նախագծի խնդիրները
- Բանավոր և գրավոր խոսքի զարգացում
- Լեզվամտածողության և երևակայության զարգացում
- Բառապաշարի հարստացում
- Մեդիահմտությունների զարգացում
Գործունեության ձևեր
- Նախապես գրանցել, թե ինչ գիտեն դդմի մասին, նախագծի վերջում համեմատել իմացածն ու նոր ձեռք բերածը
- Դդմի մասին առած- ասացվածքների, շուտասելուկների, հանելուկների, խնդիրների հորինում
- Paint-ով դդմային կերպարներ նկարել, պատմել նկարի մասին
- Աղյուսակներ կազմել, գրանցել տեղեկությունները
- Դդմային պատմությունների հորինում և ձայնագրում
Խոհանոցային գործունեություն
Դդմային կերակրատեսակների` աղցանի, թխվածքաբլիթի, ղափամայի պատրաստում
Տեխնոլոգիական գործունեություն
- Դդմատիկնիկի պատրաստում
- Դդմանկար. դդումները գուաշով ներկում ենք, կերպավորում
- Ստացված կերպարներով փորձում ենք ներկայացում խաղալ
- Ղափամայի ծեսի համար ճակտնոցների, գոտիների, թևնոցների պատրաստում
Դդմագլոր խաղ. Խաղը սկսում ենք բակում: Սովորողները դդումները գլորում են, հետո փորձում հաշվել, թե քանի ոտնաչափ է իրենց գլորած դդմի ճանապարհը:
Խաղ մարզադահլիճում. Սովորողները բաժանվում են երկու խմբի: Խմբից մեկը գլորում է դդումը, իսկ մյուսը պետք է այդ նույն ճանապարհով ինքը գլորվի, վերցնի դդումն ու դդմի հետ գլորվելով հետ վերադառնա:
Շրջանաձև նստում են, դդումն իրար գլորում, ում գլորում են, նա դդում բառով նոր բառ է ասում, կազմում /դդմախնձոր, դդմագդալ, դդմափիղ/
Երաժշտություն
- Ղափամայի ծիսական երգերի
- Ազգային պարերի ուսուցում
Ընտանեկան նախագծեր
- Մայրիկի, տատիկի հետ դդմային կերակրատեսակների պատրաստում
- Դդմի մասին տեղեկատվական տեսանյութերի ստեղծում
Անհրաժեշտ գործիքներ
- Նոթբուք
- Թվային ֆոտոխցիկ
- Ձայնագրիչ
- Հեռախոս
Նախագծի արդյունքում կունենանք
- Դդմային կերակրատեսակներ
- Դդմահեքիաթի և դդմապատմություններ
- Դդմաընթերցարաններ
- Դդմային կերպարներով ֆոտոշարքեր
- Նախագծի ընթացքի մասին պատմող ֆիլմեր
Արդյունք
- Դդմաբառարան
- Դդմապատումներ
- Դդմանկար
Նախագիծը՝ Կարինե Մամիկոնյանի բլոգից