Մասնակիցներ՝
Հյուսիսային դպրոցի 2.2 դասարան, դասվար՝ Մարինե Մխիթարյան Արևմտյան դպրոցի 2.2 դասարան, դասվար՝ Ծաղիկ Գասպարյան
Հյուսիսային և Արևմտյան դպրոցների 2.2 դասարանների հանդիպումը կազմակերպեցինք Արևմտյան դպրոցի հետաքրքիր մառանում։
Միասին կարդացինք Թումանյանի ստեղծագործություններից, քննարկեցինք։
Արևմտյան դպրոցի 2.2-ի դասվար ընկեր Ծաղիկի հետ որոշեցինք պարբերաբար կազմակերպել երկու խմբերի հանդիպումները։
Նման համագործակցությունները հնարավորություն են տալիս շփվելու միմյանց հետ, ընկերանալու, մտքերով, գաղափարներով փոխանակվելու։