Թումանյանական օրեր

Նպատակը՝ Թումանյանական օրեր նախագծի իրականացում Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանում:

Խնդիրները`

Թումանյանական ընթերցարանների ստեղծում, ընտանիքի ներգրավումը սովորողների ուսումնական գործունեությանը, բառապաշարի հարստացում, գրական ճաշակի ձևավորում ու զարգացում, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, երաժշտական հմտությունների զարգացում, էլեկտրոնային փոստի կիրառում, խմբային(դասարանական) մեդիանյութերի, մեդիափաթեթների ստեղծում։

  • Նախապատրաստական փուլ

Առաջին փուլում պարզել երեխաների ունեցած տեղեկությունը Թումանյանի մասին, վերհիշել առաջին դասարանում սովորած ստեղծագործությունները:

Համացանցում որոնել իրենց իմացած թումանյանական ստեղծագործությունների մեդիատարբերակներ նախորդ տարի իրենց և այլ սովորողների կողմից պատրաստած մեդիանյութեր, դիտել դրանք, քննարկել:

Ստեղծագործությունների ցանկ

Չարի վերջը

Գետակը

Ծաղիկները

Մանուկն ու ջուրը

Իրիկուն

Կացին ախպեր

Սուտլիկ որսկանը

  • Ուսումնական փուլ

Կատարելու ենք խմբային և անհատական աշխատանքներ:

Խմբային աշխատանքն իրականացնելու ենք դպրոցում, դասարանում: Կընտրենք Թումանյանի ստեղծագործություններից 《Չարի վերջը》 և հատված- հատված կնկարենք paint նկարչական ծրագրով: Կձայնագրենք ստեղծագործությունը և ֆիլմ կպատրաստենք:

Յուրաքանչյուրին տրվելու է նաև անհատական աշխատանք: Դրանցից են՝

  • Նկարի՛ր քեզ ծանոթ թումանյանական հերոսներին: Յուրաքանչյուր նկարի տակ մուտքագրի՛ր հերոսի անունը: Պահպանի՛ր նկարը։
  • Ստեղծե՛ք ընտանեկան ներկայացում՝ թումանյանական որևէ ստեղծագործության բեմականացում։
  • Եզրափակիչ փուլ

Բոլոր աշխատանքները կհավաքվեն դասարանական բլոգում և Թումանյանական օրերի ամփոփմանը կներկայացվեն ժողովածուի տեսքով՝ Power Point ծրագրով:

Բեմադրություն՝ 《Չարի վերջը》

Տեխնոլոգիական լուծումներով կպատրաստենք հեքիաթի հերոսներին, կխաղանք փոքրիկ ներկայացում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s