Թումանյան֊150, Ճամփորդություն

Թումանյան-150 նախագծի շրջանակներում փետրվարի 19-ին Հյուսիսային դպրոցի սովորողները Մատենադարանի բակում շնորհավորեցին Թումանյանի 150 ամյակը: Մասնակցում էին Հյուսիսի 2-րդ, 3-րդ դասարանցիները: Կարդացինք Թումանյանի մանկական բանաստեղծությունները, երգեցինք նրա խոսքերով ստեղծված երգերը:

Ավարտից հետո ուղևորվեցինք Խամաճիկների թատրոն՝ ներկայացում դիտելու:

Մայրենի լեզվի 《հարցերը》 2.2-ում)

Խոսեցինք մայրենի լեզվի օրվա, ծագման մասին։ Հետաքրքիր պատմությունից հետո նկարեցինք, թե յուրաքանչյուրը ինչպես է պաշտպանելու մայրենին։

Մայրենիի միջազգային օիվա ծագումը՝ ստորև.

1947 թ., երբ անգլիացիները վերջապես հեռանում են Հնդկաստանից, կազմավորվում է Պակիստան պետությունը։ Այն կազմված էր երկու խոշոր տարածաշրջաններից, որոնք իրարից կտրուկ տարբերվում էին մշակույթով և լեզվով. արևմտյան Պակիստանում իշխում էր ուրդու լեզուն, իսկ արևելյանում՝ բենգալերենը։ Չնայած բենգալերենը միլիոնավոր մարդկանց մայրենի լեզուն էր, սակայն 1948 թ. Պակիստանի կառավարությունն ամբողջ երկրի համար պետական լեզու է հռչակում ուրդուն։
Կառավարության որոշումը երկրի արեւելյան մասի բնակչության մեծ մասը, բնականաբար, դժգոհությամբ է ընդունում։ Բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Կառավարությունը ոչ միայն հաշվի չի նստում արևելյան տարածաշրջանի բնակիչների պահանջների հետ, այլև ճնշում է բենգալերենի պաշտպանությանն ուղղված ցույցերը։ Իսկ 1952 թ. Դաքքա քաղաքում կայացած ուսանողական ցույցը ճնշելիս մի քանի մարդ զոհվում է։ Զոհվում են հանուն իրենց մայրենի լեզվի իրավունքի պաշտպանության: Ահավոր ողբերգության հետևանքով բողոքի արդեն զանգվածային ցույցեր են ծայր առնում։ Հակամարտության ընթացքում 1956 թ. բենգալերենն ի վերջո պետական լեզվի կարգավիճակ է ստանում։
Մայրենի լեզվի իրավունքների համար մղվող պայքարը նպաստեց բենգալցիների ազգային ինքնագիտակցության աճին։ Ազգային-ազատագրական պատերազմից հետո Արևելյան Պակիստանն առանձնացավ, և 1971 թ. առաջացավ նոր պետություն՝ Բանգլադեշը։
Բանգլադեշում փետրվարի 21-ը նշվում է որպես ազգային տոն՝ Մայրենի լեզվի օր, իսկ մայրաքաղաք Դաքքայում զոհված ուսանողների հիշատակին հուշարձան է կանգնեցված։
Բուռն իրադարձությունների հիշատակին 1999 թ. նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օր է հռչակում։ 2000 թվականից այդ օրը նշվում է որպես ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՕՐ։

Տեղեկությունը՝ Դավիթ Գյուրջինյանի էջից։

Լողի ճամփի ցայտաղբյուրները բացահայտելիս

Դեպի Արևմուտքի լողավազան շարժվելիս ճանապարհին գտանք, ուսումնասիրեցինք 14 ցայտաղբյուր։ Խոսեցինք հուշ-ցայտաղբյուրների մասին, կարդացինք գրությունները։ Ուսումնասիրության ընթացքում կարևորեցինք խմելու ջրի պահպանումը, անտեղի կորուստներից խուսափելու համար ցայտաղբյուրների վրա փականների տեղադրումը։ Նկարաշարը՝ հղումով։

18-22.02.19, աշխատակարգ

18.02.19, երկուշաբթի

09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Ընտրությամբ գործունեություն

10:05-11:00`Մաթեմատիկա/մայրենի(Բազմապատկում/Թումանյանական օրեր
11:10-13:20`Լողուսուցում Արևմուտքի փակ լողավազանում:

13:20-13:35 Ռուսերեն


19.02.19, երեքշաբթի

09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք

09։20֊10:05Մայրենի՝ Թումանյանը բերանացի

10:10-13:35 Թումանյան 150, ճամփորդություն


20.02.19, չորեքշաբթի

09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05`Ռուսերեն/մաթեմատիկա
10:10-11:00՝  Մայրենի, միասնական ընթերցումներ, Թումանյանական օրեր
11:00-11:50`Անգլ/Ես և շրջակա(Տիեզերք )
11:50-12:50`Երգ/Մաթեմատիկա
13:00 -13:35`Տր․ խաղեր(շախմատ)


21.02.19, հինգշաբթի

09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10։05՝ Մարմնակրթություն, հեծանիվ
10։10֊11։00՝ մայրենի(Թումանյանական օրեր)/ռուսերեն

11:00-11:30- Անգլ/մայրենի

11:50-12:55-Մաթեմատիկա/ Երգ

12:00-13:00-Տեխնոլոգիա(Թումանյանական օրեր,


22.12.18, ուրբաթ

09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Ընտրությամբ գործունեություն
10:00-10:50`Մաթեմատիկա
11:00-12:00՝ Անգլ/ մաթեմատիկա(Բազմապատկում)
12:00-12:50`Մայրենի, բառային աշխատանք
12:55-13:35`Ես և շրջակա(Տիեզերք)

Հովհաննես Թումանյան-150

Օրը՝ 19 փետրվար

Ժամը՝ 10։30 – 13։30

Վայրերը՝ Մատենադարանի բակ

Նախագծի մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 2-3-րդ  դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, երևանցիներ …..
Պատասխանատուներ՝դասվարներ, կազմակերպիչներ

Թումանյանական ընթերցումներ, երգեր թումանյանական ստեղծագործություններով։

10։20՝ մեկնում Հյուսիսային դպրոցից
11.00՝ Թումանյանական ֆլեշմոբ Մատենադարանի բակում

Ծրագրում.

  • Կռունկներ
  • Լուսաբացին
  • Ծիտիկի օրորը
  • Միասնական երգ. Հովհ. Թումանյան «Կոտ ու կես»
  • Ամպն ու սարը
  • Քամին
  • Մարտ
  • Միասնական երգ. Հովհ. Թումանյան «Խնոցի»
  • Ուլունք
  • Կանանչ ախպերը
  • Արագիլ
  • Միասնական երգ. Հովհ. Թումանյան «Աղվեսն եկավ»
  • Մանուկն ու ջուրը
  • Ամենից լավ տունը
  • Գարնան առավոտ
  • Միասնական երգ. Հովհ. Թումանյան «Կաքավի գովքը»

11:30-ից՝Մատենադարանից երգ-ընթերցողական քայլարշավ դեպի Խամաճիկների թատրոն

12:00՝«Իսկական ընկերը» ներկայացման դիտում

13։00՝ Վերադարձ Հյուսիսային դպրոց

Ստեղծագործությունները՝

ԿՌՈՒՆԿՆԵՐ

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

ԼՈՒՍԱԲԱՑԻՆ

Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
-Ճիկ-Ճիկ, Ճիկ-Ճիկ,
Զարթնեց մթում ծիտը ծառին.

Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.
Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։

ԾԻՏԻԿԻ ՕՐՈՐԸ
Կախված է ճյուղքից ճոճը ծիտիկի.
Փչի՛, հովիկ, փչի՛,
Ճոճն օրորվի, տանի բերի
Նանի՜, ծիտիկ, նանի՜։
Ծիտիկը անուշ երազ է տեսնում.
Փչի՛, հովիկ, փչի՛,
Ճոճն օրորվի, տանի բերի.
Նանի՜, ծիտիկ, նանի՜։
Բայց տես, ծիտիկը քնից չզարթնի.
Կամա՛ց փչի, կամա՛ց,
Ճոճն էլ զգույշ տանի բերի,
Նանի՜, ծիտիկ, նանի՜։

ԱՄՊՆ ՈՒ ՍԱՐԸ

Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.

Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ
Վերմակի տակ։

ՔԱՄԻՆ

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

ՄԱՐՏ
Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.
Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

ՈւԼՈՒՆՔ
Գարունը եկավ ամպերով
Ամպերը եկան անձրևով
Անձրևը տանեմ արտին տամ,
Արտը ինձ ցորեն տա
Ցորենը տանեմ ջաղացին տամ,
Ջաղացը ինձ ալյուր տա․
Ալյուրը տանեմ տաշտին տամ,
Տաշտը ինձ խմոր տա.
Խմորը տանեմ թոնրին տամ,
Թոնիրը ինձ հաց տա.
Հացը տանեմ բոշին տամ,
Բոշեն ինձ ուլունք տա.
Ուլունքը տանեմ նանիս տամ,
Նանս ինձ ծեծի՜, ծեծի՜,
Տանից քշի, դուրս անի։

ԿԱՆԱՉ ԱԽՊԵՐ

Է՜յ կանաչ ախպեր,
Է՜յ ճանաչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրնգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանաչ ախպեր,
Է՜յ ճանաչ ախպեր։

ԱՐԱԳԻԼ
(ժողովրդական)

Արագի՜լ, բարով եկար,
Հա՛յ, արագի՜լ, բարով եկար,
Դու մեզ գարնան նշան բերիր,
Մեր սրտերը ուրախ արիր:
Արագի՜լ, երբ գնացիր,
Դու մեզանից երբ գընացիր,
Հա՛փչեցին բուք ու բորան,
Ծաղիկները ամեն տարան:
Արագի՜լ, բարով եկար,
Հա՛յ, արագիլ, բարով եկար.
Բունդ շինիր դու մեր ծառին
Մեզ մոտ մնա ամբողջ տարին:

Ապրեցրեք, եթե կարող եք, չե՞ք կարող՝ մի մեռցրեք:

Մարդու միջամտության ու անխառնի տարբերությունները բացահայտելիս․․․

Հայրենագիտական ճամփորդությունը բացահայտում է նոր վայրեր, ցույց տալիս դրանք այլ տեսանկյունից: Բայց միայն դրա համար չէ, որ սիրում այդպիսի ճամփաները: Այդ ճամփեքին մարդկանց եմ սկսում ճանաչել, ավելի սիրել, գնահատել:

Ավելի հետաքրքիր է, երբ քո՝ տարիների տեսածն ես բացահայտում…

Կրթահամալիրի տնօրենի հետ նախօրոք որոշված ճամփա ունեինք անցնելու՝Էջմիածին, Ամբերդ, Այգեշատ, Ոսկեհատ: Վերջինը իմ գյուղն է):

Ինչպես ամեն անգամ, այս անգամ ևս ձանձրանալու ժամանակ չունեցանք: Առաջին վայրկյանից տիարը ստանձնեց ուղեկցողի պարտականությունն ու սկսեց լուսավորել մեր անտեղյակությունը:

Էջմիածինը դեռ չեմ բացահայտում ինձ համար: Այս անգամ վերջապես տեսա պարիսպներից այն կողմ ձգվող խորհրդավոր եկեղեցիների մի քիչ այլ երանգ, մի քիչ ուրիշ Հռիփսիմե ու Գայանե:

Ողջ ընթացքում չդադարող մտածմունք կար. մի՞թե չի նկատվում վերականգնվածի տեսանելի անմշակույթ, անհոգի երեսը, մի՞թե չեղավ մեկը, որ ասի՝սարքում-սարքում ես, էնպես սարքիր, որ հնով հպարտանալու փոխարեն չսկսեն անտեսել նորաշունչ-անշունչ կոթողներդ: Ինչու՞ ենք շփոթում պատմամշակութային արժեքն ու սեփական տան ձևավորումը…չսիրեցի:

Գյուղս, կապ չունի քանի անգամ կգանք, քանի խումբ կգա, պարտավորեցնող է, իմ տունն է, պիտի հյուրընկալ լինի: Խրիմյան Հայրիկի դպրոցում ուսուցիչների, ընկեր Նասոյանի մտահոգությունները լսեցինք, քննարկեցին, խոսքը գործ դառնալու կարևորության շեշտադրումը եղավ:

Ճանապարհը գյուղի 12-13-րդ դարի բերդ-վանք տարավ, վանքի շուրջ թափվող քարափները նախորդ այցից գրավել էին տիարին, ուզում էր ցույց տալ մյուսներին էլ: Ի՞նչ իմանար, որ գյուղի տղաները քարափի ծայրը կբռնեն ու կտանե՜ն մինչև Ճգնավորի այր: Քայլքով, վազքով, թռիչքով անցանք գյուղի «Ձորով», վայելեցինք անխառն բնության ստեղծագործությունները, մոռացանք մարդու միջամտությամբ աղճատված պատկերների մասին։

Թողեք մնա այն, ինչն առանց ձեր միջամտության էլ սիրուն է։ Ապրեցրեք, եթե կարող եք, չե՞ք կարող՝ մի մեռցրեք:

Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի, Արմինե Թոփչյանի