《Ձոն》տեխնոլոգիական ստուգատես

Իրականացման տևողությունը՝ մարտի 7 – ապրիլի 7

Նպատակը` Ձեռք բերած տեխնոլոգիական հմտությունների շնորհիվ նպաստել շրջակա միջավայրի պահպանման, մաքրման, բարելավման աշխատանքներին, սովորեցնել հոհատար լինել սիրելի մարդկանց հանդեպ, նախապատրաստվել մայրիկատոնին։

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում
  • հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական (աշխատանքային) գործունեության ընթացքում

Միջավայրը՝ դասասենյակ, բնագիտության լաբորատորիա, խեցեգործարան, բակ, տուն:

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, պլանշետ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, ծաղկամաններ, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր:

Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ

Սովորողները կարողանում են աշխատել համակարգչային paint ծրագրով: Պատրաստում են տոնական պարզ բացիկներ, օգտվում են մկրատից, ստեղծում են բացիկներ, ձևավորում են բույսերի թաղարները, պատրաստում են կերպարներ՝ ներկայացումներ խաղալու համար։

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ (տեղադրել հղումները)

  • գրական ստեղծագործությունների ցանկ
  • Հովհաննես Թումանյան. Մարտ
  • Հովհաննես Թումանյան. Կանաչ ախպեր
  • երաժշտական (պարային) ստեղծագործությունների ցանկ
  • Ախ, ինչ լավ են
  • Խնկի ծառ
  • Ախ, գարուն է
    Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)

«Ձոն» ուսումնական նախագիծն ուղղված է արձանագրելու սովորողների տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները: Կրտսեր դպրոցում՝ երկրորդ դասարանում, նախագծի հիմնական թեման, ուղղությունը մայրիկն է: Որպես գարնան առաջին նախագիծ այն նախատեսում է հանրօգուտ (ներքին, արտաքին միջավայրի մաքրություն, բարեկարգում, նորացում, թարմացում) աշխատանքների իրականացում, բույսերի խնամք, նոր ծաղկե թաղարների ստեղծում, ծառատունկ: Իհարկե, նախագիծը կարող է խաչվել թումանյանական օրերի ամփոփման, ռոդիարիական, աղայանական օրերի մեկնարկի հետ:

Նախագծի իրականացումը ըստ գործունեության ոլորտների

Մայրենի լեզու + ստեղծականություն+ մեդիա

Զրույց-քննարկում-ձայնագրություն. Մայրիկները պատրաստված են

Մուտքագրել մայրիկների անունները ու թե, նրանք ինչպիսին են (բնութագրել մեկ բառով)

Տեխնոլոգիա + մեդիա

Տոնական բացիկների պատրաստում (թղթային, էլեկտրոնային):

Ծաղկային թաղարների ստեղծում ու ձևավորում:

Մայրիկների դիմանկարների շարք (paint-ով, գուաշով):

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություններ

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)

Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում: Նախատեսվում է ստեղծել՝

  • Թղթային ու էլեկտորնային բացիկներ
  • Ծաղկե թաղարներ
  • Մայրիկապատումներ (տեսաֆիլմ, պրեզենտացիա)
  • Ձեռագործ նվերներ

Նախագծի օրինակը՝ Անահիտ Հարությունյանի բլոգից

    Добавить комментарий

    Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

    Логотип WordPress.com

    Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

    Фотография Twitter

    Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

    Фотография Facebook

    Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

    Connecting to %s