Մարտ, հաշվետվություն

《Ուսումնական գարուն》

《Ձոն》

Աղայան+Ռոդարի

Մարզական խաղեր

Բանավոր մաթեմատիկան առօրյայում

Ես և շրջակա

Կրթական փոխանակում Ոսկեհատ-Կրթահամալիր

Ուսուցչական երգչախմբի ճամփորդություն՝ Բյուրական-Աղձք-Ագարակ

Մեր գյուղն է՜ս է։ Բանավոր պատմություն

Հյուսիսի 7 հրաշալիները, 2.2 դասարան

Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանի սովորողներն այդպես էլ չկողմնորոշվեցին՝ որոնք են դպրոցի 7 հրաշալիները, նրանք սիրում են ամեն ինչ։ Ինչպես նշեց Սերյոժան.《Ես սիրում եմ մեր դպրոցը, լրի՜վ》։

Քայլեցինք Հյուսիսում, եղանք այն սրահներում, որոնցում չէինք եղել՝ ոսկերչության, նկարչության։ Ուսումնասիրեցինք ու որոշեցինք։

Ուսումնական գարուն

Իմ տան 7 հրաշալիքները

Գեղամ Գասպարյան

Ալեքս Տեր-Մովսիսյան

Սահակյան Մարիա

Մարկ Գրիգորյան

Գեորգի Նալբանդյան

Կրթական փոխանակման ծրագիր, Ոսկեհատ-Սեբաստացի

Ոսկեհատի Խրիմյան Հայրիկի անվան միջնակարգ դպրոցի սովորողները Կիմա Ստեփանյանի հետ երկօրյա այցով կրթահամալիրում էին:

Օր առաջին

Օր երկրորդ

Տեսանյութը՝է Ջուլի Սիմոնյանի

Ռադիոթողարկումը՝ Իրինա Ափոյանի

Գրական ակումբը Ոսկեհատում

Նպատակը՝

Գրական ակումբի քննարկում իրականացնել Ոսկեհատի Խրիմյան Հայրիկի դպրոցի մանկավարժական հավաքանու հետ

Ընթացքը՝

9։00- Մեկնում Սբ․ Երրորդություն եկեղեցու բակից

10։00-Հանդիպում Ոսկեհատի Խրիմյան Հայրիկի անվան դպրոցի մանկավարժական հավաքանու հետ, Էռնեստ Հեմինգուեյի «Բժիշկն ու իր կինը» պատմվածքի քննարկում։

12։00 Քայլք դեպի Սբ․ Սարգիս եկեղեցի

12։30- Քայլք դեպի Ճգնավորի այր քարայր

Ընդմիջում քարափին

14։00- Վերադարձ

Ապրիլի 1-5, նախագծային շաբաթ

Ձոն, ամփոփում

Աղայան+Ռոդարի, ամփոփում

Գրաբարը կրտսեր դպրոցում

01.04.19, երկուշաբթի

09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Ընտրությամբ գործունեություն

10:05-11:00`Ուրախ մաթեմատիկա/մայրենի(Աղայան-Ռոդարի, ամփոփում)
11:10-13:20`Լողուսուցում Արևմուտքի փակ լողավազանում:

13:20-13:35 Ուրախ օտար լեզու․ ռուսերեն


02.04.19, երեքշաբթի

09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք

09։20֊10:05-Ուրախ մաթեմատիկա, Ուրախ օտար լեզու․անգլերեն

10:10-10:55 Տեխնոլոգիա, Ձոն, ամփոփում

11։05-11։50- Մայրենի՝ Աղայան+Ռոդարի, ամփոփում

11։50-12։35- Երգ, Զատկական ծես

12։40-13։35- Ուրախ օտար լեզու․ռուսերեն/Ես և շրջակա աշխարհը


20.02.19, չորեքշաբթի

09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05`Ուրախ օտար լեզու․ռուսերեն/ Ուրախ մաթեմատիկա
10:10-11:00՝  Մայրենի, միասնական ընթերցումներ, Գրաբարը կրտսեր դպրոցում
11:00-11:50`Անգլ/Ես և շրջակա
11:50-12:50`Երգ/Մաթեմատիկա
13:00 -13:35`Տր․ խաղեր(շախմատ)


21.02.19, հինգշաբթի

09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10։05՝ Մարմնակրթություն, հեծանիվ
10։10֊11։00՝ մայրենի(Գրաբարը կրտսեր դպրոցում)/Ուրախ օտար լեզու․ ռուսերեն

11:00-11:30- Անգլ/մայրենի

11:50-12:55-Մաթեմատիկա/ Երգ

12:00-13:00-Տեխնոլոգիա,Ձոն, ամփոփում


22.12.18, ուրբաթ

09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Ընտրությամբ գործունեություն
10:00-10:50`Ուրախ մաթեմատիկա
11:00-12:00՝ Ուրախ օտար լեզու, անգլերեն/ Ուրախ մաթեմատիկա
12:00-12:50`Մայրենի, Գրաբարը կրտսեր դպրոցում
12:55-13:35`Ես և շրջակա

Ամբերդի մաքրման աշխատանքներ

Ոսկեհատում Ամբերդ գետի մաքրման աշխատանքները արդեն մի քանի տարի է ընթացքի մեջ են, սակայն հնարավոր չի լինում հասնել վերջնական արդյունքի՝մի քանի գործոններ հաշվի առնելով: Այս անգամ ևս գյուղը համախմբվեց՝ «Երիտասարդ Ոսկեհատ»-ը, դպրոցի աշակերտական խումբը, կազմակերպիչ Կիմ Ստեփանյանի հետ անցան գործի: Աջակցելու համար մեզ միացան «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի ճամփորդ խմբերը:

«Ուսումնական գարուն»

Մասնակիցներ՝ 2.2 դասարանի սովորողներ

Ժամկետ- Մարտի 25-մարտի 31


Նպատակ.
Մեդիահմտությունների զարգացում
Բանավոր խոսքի զարգացում

Ստեղծագործական ունակությունների,
երևակայության զարգացում,

Ընթացք.

Նկարահանել տեսնյութեր, որոնցում սովորողները ներկայացնում են իրենց տան 7 հրաշալիքները: Ցանկալի է, որ սովորողներն ինքնուրույն նկարահանեն՝շրջելով տանը, բակում, իրենց սիրելի անկյուններում:

Արդյունքը՝ տեսանյութերի հրապարակում բլոգում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

2018-2019 ուսումնական տարի

Ստեղծողի մոբիլ դպրոց

1-3-րդ դասարաններ. «Իմացումի հրճվանք»

Ուսումնական պլան

Առաջին, երրորդ ուսւոմնական շրջան



Բովանդակություն Շաբաթկան ժամաքանակը
I II III
Ընդհանուր բաղկացուցիչ
Մայրենի 5 5 5
Անգլերեն 2 2 2
Ռուսերեն 2 2 2
Մաթեմատիկա 4 4 4
Ես և շրջակա աշխարհը 2 2 2
Երաժշտություն, պար 2 2 2
Կերպարվեստ, տեխնոլոգիա 2 2 2
Ֆիզկուլտուրա 3 3 3
Շախմատ և տրամաբանական այլ խաղեր 1 1 1
Սովորողի ընտրությամբ բաղկացուցիչ
Սովորողի ընտրած գործունեություն 2 2 2
Ընդամենը 25 25 25
Տնային ուսումնական աշխատանք      
Լրացուցիչ կրթություն      

Ուսումնական պլանի պարզաբանումներ

  1. Ուսումնական պլանը «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) սովորողի ուսումնառության պայմանագրի կազմակերպական հիմքն  է:
  2. Կրթական ծրագիր ընդունվում է այն սովորողը, որի ծնողն (օրինական ներկայացուցիչը) ընտրում է ծրագիրը և սահմանված կարգով պայմանագիր կնքում ուսումնառության մասին.
  • մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը 6 տարեկան դարձող երեխան,
  • համապատասխան դասարանի սովորողը (կամ սովորողի զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին համապատասխան դասարան` սահմանված կարգով)։
    Ընդունելությունը կատարվում է «Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբարով։
  • Դասարանում սովորողների թիվը 20-25 է: Սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է 12-22 հոգիանոց խմբերով:
  • Ուսումնական պլանը կազմված է ընդհանուր և սովորողի ընտրությամբ բաղկացուցիչներից։
  • Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են: Դրանք դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
  • Ուսումնական տարին կազմակերպվում է կրթահամալիրի (դպրոցի, դասարանի, դասընթացի, սովորողի ընտրությամբ գործունեության, լրացուցիչ կրթության, երկարացված օրվա ծրագրի, ուսումնական նախագծերի) ուսումնական օրացույցով։ Դրանցով որոշվում են ուսումնական պարապմունքները և ճամբարները, ստուգատեսները, ծեսերը, տոները, ուսումնական այլ հավաքները։
  • Ուսումնական տարին սկսվում է 2018թ. օգոստոսի 30-ին, կազմված է չորս շրջանից՝
  • առաջին՝ 2018թ. օգոստոսի 30-2018թ. հունվարի 8,
  • երկրորդ՝ հունվարի 9-ից հունվարի 29-ը,
  • երրորդ՝  հունվարի 30-ից մայիսի 28-ը,
  • չորրորդ` մայիսի 29-ից հունիսի 15-ը:
  • Ուսումնական շաբաթը 5-օրյա է: Ծնողի համաձայնությամբ շաբաթ օրերին  կարող են կազմակերպվել լրացուցիչ կրթության պարապմունքներ, հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, ուսումնական-հասարակական նախագծեր:
  • 2019թ. հունվարի …-ից …-ը, մայիսի …-ից հունիսի …-ը կրթական ծրագիրը, սահմանված կարգով, կազմակերպվում է  նախագծային ուսուցման ճամբարում:
  • 2018թ. սեպտեմբերի 4-8-ը, նոյեմբերի 6-10-ը, 2018թ. ապրիլի 2-6-ը, մայիսի 14-18-ը կրթական ծրագիրը կազմակերպվում է  նախագծային ուսուցման ստուգատեսով։
  • 11. 2018թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը,  2018թ. դեկտեմբերի 25-ից մինչև 2019թ. հունվարի 7-ը, մարտի 26-ից ապրիլի 1-ը, հունիսի 18-ից օգոստոսի 29-ը սովորողին տրվում է արձակուրդ։ Այդ շրջաններում ուսուցումը, որպես լրացուցիչ կրթություն, կազմակերպվում է «Ուսումնական արձակուրդ» նախագծով:
  • Ուսումնական պլանի դասընթացները միավորվում են «Իմացումի հրճվանք» ծրագրում, որը ղեկավարում է դասվարը:
  • Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական նեթբուք-նոթբուք-պլանշետով, տանն ունեն համացանց: Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար համացանցից, համակարգչից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն:
  • Մեդիագրադարանը, դպրոցի գրադարանը, դասավանդողների բլոգները սովորողին տանը, դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով:
  • Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր ձևերի, ուսումնական նախագծերի մշակման և իրականացման, ուսումնական ճամփորդությունների, ճամբարների, ստուգատեսների միջոցով։
  • Ուսումնական պարապմունքները սահմանված կարգով կազմակերպվում են հիգիենիկ միջավայրում, այդ թվում՝ բացօթյա:
  • Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական ծրագիրն իրականացվում է առկա, հեռավար ձևերով։
  • Սովորողի ուսումնական առաջադիմությունը, գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, ֆլեշմոբներին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում ըստ ուսուցման շրջանների:
  • Ուսումնական գործունեության ընթացքում սովորողները վարժվում են թվային տեխնիկան՝ համակարգիչ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ, անվտանգ, խնամքով օգտագործելուն: Յուրացնում են նկարչական ծրագիր, սովորում են իրենց կարիքների համար օգտագործել տեքստային որևէ խմբագիր: Կարողանում են համացանցում գտնել իրենց հետաքրքրող ֆիլմեր, խաղեր: Տեխնիկան օգտագործում են կարդալ և գրել սովորելու համար:
  • «Իմացումի հրճվանք» ծրագիրը ներառում է շրջապատի կամ նյութական միջավայրի բարելավման նախագծեր:
  • Հիգիենիկ պահանջների պահպանումը, ուսումնական ներքին և արտաքին տարածքների և գույքի խնամքը նաև սովորողի ինքնուրույնության և ինքնասպասարկման արդյունք են:
  • Դասավանդողի բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը, էլեկտրոնային անձնական հասցեն վարելը սովորողի ուսումնական աշխատանքն է: Խրախուսվում է սովորողի անձնական ուսումնական բլոգի ստեղծումը և վարումը։
  • Ծրագրի ամենօրյա 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունքը` սահմանված կարգով և ծրագրով: 
  • Անգլերենը և ռուսերենը ամենօրյա ուսումնական պարապմունքներ են:
  • «Ես և շրջակա աշխարհը» դասընթացը կազմված է «Ես և ինձ շրջապատող մարդիկ», «Անվտանգ երթևեկություն», «Մեր բակը», «Իմ քաղաքը», «Հայաստան», «Երկիր մոլորակ», «Տիեզերք», «Իմ խնամած բույսերը», «Իմ խնամած կենդանիները» ուսումնական նախագծերից:
  • «Երաժշտությունը» ներառում է խմբային երգ, պարերգ, պար, երաժշտության ունկնդրում, ռիթմիկա-շարժում, երաժշտական գործիքների հետ ծանոթացում, երաժշտական խաղեր, դասարանական երգչախումբ։
  • «Կերպարվեստ և տեխնոլոգիա» դասընթացը ներառում է «Նկարչություն», «Խեցեգործություն», «Աշխատանքային հմտություններ»: Իրականացվում են բացօթյա պլեներներ:
  • Ֆիզկուլտուրան կազմակերպվում է ամենօրյա պարապմունքներով, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր,  հեծանիվ: 1-3 -րդ դասարանցիները շաբաթական մեկ անգամ լողում են: Ծրագրի մաս են նաև բազմամարտի նախագծերը, քայլարշավները, բարձունքներ արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին:
  • Սովորողն իր ընտրությամբ շաբաթական 2 ժամ մասնակցում է «Երաժշտական գործունեություն», «Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Մաթեմատիկա բանավոր» դասընթացներից մեկին:
  • Տնային ուսումնական աշխատանքը սովորողի և ծնողի համաձայնեցված ընտրությամբ լրացուցիչ աշխատանք է, ամենամսյա ֆլեշմոբներ։
  • Լրացուցիչ կրթությունը դաշնամուրի, ազգային նվագարանի, վոկալի, պարի, թատրոնի, կերպարվեստի, խեցեգործության-քանդակի, շախմատի, լողի, հեծանվի, մարմնամարզության, թեթև աթլետիկայի ուսումնական գործունեությունն է, երկարացված օրվա ծրագիրը, որոնց կազմակերպման համար սովորողի ծնողի հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր` որպես ուսումնառության պայմանագրի հավելված: Սովորողը կարող է լրացուցիչ ուսուցման դասընթաց ստանալ նաև կրթահամալիրից դուրս, սահմանված կարգով։
  • Ուսումնական պարապմունքները սահմանված կարգով ընդմիջվում են ուրախ մարմնամարզությամբ:
  • Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են:
  • Տևական շրջան Հայաստանից բացակայած, տարբեր պատճառներով ուսումնական ծրագիրը չյուրացրած սովորողի համար կրթական ծրագիրը սահմանված կարգով կարող է կազմակերպվել անհատական ուսումնական ծրագրերով:
  • Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի ղեկավարի, դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում:
  • Սովորողի ուսումնական աշխատանքը գնահատանիշով չի գնահատվում: Հաշվի են առնվում սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքները, այդ թվում` սովորողի մասնակցությամբ ստեղծված և էլեկտրոնային ցանցերում տեղադրված նյութերի հղումները, գործունեության յուրաքանչյուր բնագավառից աշխատանքները էլեկտրոնային տարբերակով ներկայացվում են նրա կամ դասարանի, անհատական բլոգում (էջում): Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստուգատեսներում, ստեղծագործական հավաքներում: Յուրաքանչյուր սովորողի համար, սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր, որում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը: Սովորողի ծնողը սահմանված կարգով մասնակցում է իր երեխայի բնութագրի, բլոգի վարման աշխատանքներին։