Ոսկեհատում Ամբերդ գետի մաքրման աշխատանքները արդեն մի քանի տարի է ընթացքի մեջ են, սակայն հնարավոր չի լինում հասնել վերջնական արդյունքի՝մի քանի գործոններ հաշվի առնելով: Այս անգամ ևս գյուղը համախմբվեց՝ «Երիտասարդ Ոսկեհատ»-ը, դպրոցի աշակերտական խումբը, կազմակերպիչ Կիմ Ստեփանյանի հետ անցան գործի: Աջակցելու համար մեզ միացան «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի ճամփորդ խմբերը: