Ուսումնական ճամփորդություն․ Մատենադարան, Ծիծեռնակաբերդի այգի

Նպատակը՝ Մատենադարանում կազմակերպել 《Գրաբարը կրտսեր դպրոցում》 նախագծի ամփոփումը

Օր, Ժամ ՝ ապրիլի 30, 10։00-14։00

Իրականացվող նախագծեր

Գրաբարը կրտսեր դպրոցում

Ծառերը բնության հուշարձաններ

Ընթացքը՝

Ճամփորդությունը կսկսենք Հյուսիսային դպրոցից։ Մատենադարանում կանցկացնենք 20 րոպե՝ ըստ նախնական պայմանավորվածության։ Կտեսնենք 2-րդ դասարանցիներին հետաքրքրող ցուցանմուշները։ Կտեսնեն հին ձեռագրերը, թղթերը, մագաղաթները։
Ճամփորդությունը կշարունակենք «Ծառերը որպես բնության հուշարձաններ» նախագծով Ծիծեռնակաբերդի այգում։ Կհամեմատենք ծառերի մոտավոր տարիքն ու նրանցից ստացվող թղթի անհրաժեշտությունը։ Կիրականացնենք ֆոտոպլեներ: Կկարևորվի 《թուղթը աղբ չէ》կարգախոսի գործնական կիրառումը։

Անհրաժեշտ պարագաներ

  • Ուսապարկ
  • Տեսախցիկ
  • Խոշորացույց
  • Հեռադիտակ
  • Ջուր
  • Բրդուճ
  • Աղբի տոպրակ, ձեռնոց
  • Արևապաշտպան գլխարկ Հագնվել սպորտային

Արդյունք՝ ֆոտոպատումները, տեսանյութերը կհրապարակվեն բլոգում, ենթակայքում

Հեքիաթագրքեր

Սահիկահանդեսներն՝ այստեղ

Ալեքս Տեր-Մովսիսյան

Նապաստակը, որը որոշեց առյուծ դառնալ

Լինում է, չի լինում, մի նապաստակ է լինում։Այդ նապաստակը մի օր մտածեց․<< Ես հոգնել եմ գայլից փախչելուց, ինչու՞ ես առյուծ չեմ։ Եթե ես առյուծ լիեի, կենդանիների արքան կլինեի, գայլը ինձնից կվախենար>>։  Նապաստակը գնաց գայլի մոտ և ասաց․

— Ես առյուծ եմ, ես կենդանիների արքան եմ։

Գայլն էլ ծիծաղեց ու քիչ էր մնում  ուտեր նապաստակին, մեկ էլ հայտնվեց առյուծը և քշեց գայլին։ Առյուծը ծիծաղեց և ասաց նապաստակին․

— Դու քաջ նապաստակ ես, բայց դու երբեք առյուծ չեսդառնա։ Դու պետք է հեռու մնաս գայլերից, որովհետև նրանք քեզնից ուժեղ են և նրանք կարող են քեզ միանգամից ուտել։

Երբ մարդիկ որոշեցին միշտ ժպտալ

 Լինում է, չի լինում, մի մարդ է լինում։ Այդ մարդը մի օր մտածեց, որ իրենց փողոցի բոլոր մարդիկ միշտ տխուր են։ Բոլոր մեծերը գնում են աշխատանքի իսկ փոքրերը՝ դպրոց։Երեկոյան վերադառնում են տուն, բայց բոլորը տխուր էին։ Մարդը երկար մտածեց, թե ինչ անի, որ բոլոր մարդիկ ուրախանան, և գտավ ելքը։ Ամբողջ գիշեր նա աշխատեց։ Առավոտյան բացեցին պատուհանները և բոլորը միասին ժպտացին։Բարձր շենքի տանիքին թիթեղյա մեծ տառերով գրված էին <<միշտ ժպտա>> խոսքերը։ Այդ օրից հետո մարդիկ միշտ ժպտում էին։                                                                                                                         

Ցածր խոսող երեխան

Կար – չկար մի երեխա կար։ Այդ երեխան այնքան ցածր էր խոսում,որ իրեն ոչ ոք չեր լսում և չէր ուզում իր հետ ընկերություն անել։ Նա հոգնել էր տանը նստելուց  և մտածեց․<<Կարող է իմ նման երեխա լինի, որը ցածր է խոսում և իր հետ ընկերանամ>>։ Երեխան դուրս եկավ բակ և սկսեց մարդկանց կողքով քայլել ու լսել, թե ով է ցածր խոսում, բայց այդպես էլ չգտավ։ Երեխան հասկացավ, որ ընկերներ գտնելու միակ միջոցը բարձր խոսելն է։ Նա դուրս եկավ բակ, երեխաների հետ բարձր խոսեց, և իրար հետ խաղացին ու ընկերներ դարձան։

Խոսող անձրևը

Շատ – շատ վերևում, ամպերի մեջ, ծնվել էր մի փոքրիկ անձրև։ Անձրևը մեծ հետաքրքրությամբ նայում էր ներքևում փռված անտառներին, դաշտերին, լճերին, հետևում էր գյուղերում շարժվող մարդկանց և կենդանիներին, երկնքում թռչուններին։ Բայց փոքրիկ անձրևը շատ տխուր էր։ Նա շատ էր ուզում բղավել, խոսել բոլորի հետ, բայց չէր կարողանում։Նա դեռ շատ փոքրիկ էր։ Ժամանակը անցնում էր, և  մեր անձրևը կամաց-կամաց մեծանում էր։ Այդ տարի շատ շոգ էր և մարդիկ անհամբեր սպասում էին անձրևներին։ Մի օր էլ փչեց քամին, ամպերը սևացան։

  • Լսիր, փոքրիկ, ահա և եկավ քո ժամանակը, – որոտաց ամպը։

Անրևը զգաց,որ ինքը հանկարծ ազատվեց ինչ-որ կապանքներից  և խոշոր, զով կաթիլներով թափվեց ներքև ։ Նա արդեն ազատ էր  և ուրախ-ուրախ խոսում էր ամեն մեկի և ամենինչի հետ։ Իսկ բոլորն էլ մեծ ուրախությամբ պատասխանում էին նրան։

Թե ինչ եղավ , երբ բոլորը դարձան բարի

Լինում է, չի լինում մի քաղաք է լինում։ Այդ քաղաքում բոլորը բարի էին, իրար օգնում էին և շատ համերաշխ էին ապրում։ Քաղաքի բոլոր բնակիչները ուզում էին, որ մյուս քաղաքներում էլ  բոլորը բարի լինեին։ Երեխաները խաղալիքներ էին պատրաստում և նվիրում հարևան քաղաքի երեխաներին, մեծերը օգնում էին պապիկներին և տատիկներին։ Նրանց արած բարի գործերը բարիացնում էին մյուսներին և բարի մարդկանց թիվը շատանում էր աշխարհում։

Գեղամ Գասպարյան

Անկտուց բադը

Լինում է չի լինում մի բադ։ Այս բադը մի գեղեցիկ օր դուրս էի եկել և հանկարծ նրա դեմ ելավ մի առյուծ և ասաց՝<< Ես քեզ կուտեմ>>,  և այդ պահին բադը վախեցավ առյուծի խոսքերից և փախավ: Առյուծը ընկավ նրա հետևից և բռնեց կտրեց նրա կտուցը: Բադիկը  շատ տխրեց: <<Ես գիտեմ կախարդական խոսքեր,  որոնքասելու դեպքում քո կտուցը կաճի>>՝ հանդիպելիս ասացի ես բադիկին և  նա շատ ուրախացավ:

Նապաստակ, որն ուզում է դառնալ առյուծ

Լինում է չի լինում մի նապաստակ:Մի օր էս նապաստակը քայլում էր, հանկարծ ընկավ  գետնին: Նա շատ ուրախացավ երբ նրա ականջները պոկվեցին, որովհետև նա ուզում էր դառնալ առյուծ: Բայց նա մտածեց ՝ ինչ կլինի, եթե ես դառնամ առյուծ: նա հասկացավ, որ եթե  դառնա առյուծ, ընկերները նրա հետ չեն խաղա ևբոլորը իրենից կվախենան, այդպիսով նապաստակը կտխրի: Նա գնաց բժշկի և այնտեղ նրան նոր ականջներ կպցրեցին և նապաստակը ուրախացավ:

Մարդիկ, որ որեշեցին միշտ ժպտալ

Լինում է չի լինում մի գյուղ: Այնտեղի մարդիկ պահում էին կենդանիները և այդ կենդանիներըվայրի էին՝ ամբողջ ուտելիքը ուտում էին և մարդկանց չէին թողնում: Մարդիկ տխուր էին, բայց գարունը եկավև և մարդիկ բերք ցանեցին, ամռանը հավաքեցին և բաժանեցին մաս –մաս :  Եվ իրենց հասավ, և կենդանինեիին: Մարդիկ ուրախացան՝ այլևս տխրելու պաճառ չունեյին: Ապրեցին խաղաղ իրենց կենդանիների հետ և չեին մոռանում ժպտալ :

Խոսողանձրևը

Լինում է չիլինումմիտղա: Այստղանկարողանում է հասկանալբնությանլեզուն: Նահաճախզրուցումէրթռչուններիհետ,բույսերիհետ,կենդանիներիհետ: Միօրէլնադուրսէրեկելզբոսնելու: Սկսեցանձրևտեղալ: Հանկարծտղանլսեցանձրևիտխուրձայնը: Նաեկելէրտղայինհրաժեշտտալու:  Անձրևնասաց, որվաղըձմռանառաջինօրնէ,ևմենքիրարերկերժամանակչենքտեսնի, պետք է պատրաստվելձմռանը: Անձրևըգնաց, իսկտղայիայտինկաթիլընկավ, և տղանհամարեց, որդահրաժեշտիհամբույրէր: Նատխրեց,բայցհանկարծլսեցերեխաներիուրախձայները.ձյունէրգալիս…

Լացողերեխան

Լինում է չիլինումմիերեխա: Այսերեխանմիօրդուրսէրեկել և հենցայդժամանականձրևեկավ, երեխանթրջվեց և այդպատճառովլացեց: Նագնացտուն և նրածնողներըջղայնացանվրան, շորորհագցրեցին, տղանդադարեցլացել: Միօրէլգնացելէրզբոսնելու և մոլորվեց, բայցչտխրեց, շարունակեցքայլել, որգտնիճամփանդեպիտուն: Ճանապարհըչկարողացավգտնել և լացեց, բաըցքիչանցնրածնողներըեկան և տարանտուն: Ալյևստղանտնիցշատհեռուչգնաց,որկրկինչմոլորվի: Բոլորըապրեցինուրախ և երջանիկ:

Թեինչեղավ, երբբոլորըդարձանբարի

Լինում է չիլինումմիքաղաք:Այնտեղապրումէինմարդիկ և շատավելիքիչկենդանիներ: Մարդիկնրանցբներըքանդումէին,որնրանցբներիտեղըշենքերկառուցեինտարբերնպատակներիհամար: Մարդիկկտրումէինծառերը և թռչուններին և կենդանիներինթողնումէինառանցտուն: Դրահամարկենդանիներնութռչուններըփախչումէին և այդքաղաքըշատտխուրէր, որովհետևմարդիկչէինլսումթռչուններիծլվլոցը և կենդանիներիձայները: Միժամանակհետոմարդիկհասկացանիրենցսխալը, բարիացան, որոշեցինչվնասելբնությանը, քանիորայսպեստխուրապրելըշատձանձրալիէր: Նրանքտեղափոխվեցինուրիշտեղեր, որտեղ և իրենց, և կենդանիներինհարմարկլինիապրել: Այնտեղտարանիրենցկտրածծառերը և տներկառուցեցին: Տներիմիմասըիրենցհմարէր, միմասը՝ կենդանիների: Նաևծառերտնկեցին: Եվդրանիցհետոնրանքապրեցինուրախ, երջանիկ և այլևսիրաիչէինխանգարում:

Մարիա Սահակյան

<<Թե ինչ եղավ, երբ բոլորը բարի դարձան>>

Պատահել էր այնպես,որ երկրի վրա ապրող բարի մարդիկ խիստ զայրացել էին աշխարհում կատարվող  չարություններից։

Չարն է իշխում աշխարհում, և մենք թույլ չենք տա, որ  այդպիսի բան տեղի ունենա։ Բարիներով հավաքվում են և մի կախարդական թուրմ են պատրաստում , որը տարածում են աշխարհով մեկ։ Բոլորը խմում են այդ կախարական թուրմը և բարիանում են։ Մեզ մոտ ստացվեց , ուրախանում են բարիքները, երբ տեսնում են, որ բոլորը բարիացել են։ Բոլորը սիրում են միմյանց, ըը իրար բարի մաղթանքներ են ասում, բարի խոսքերով են խոսում իրար հետ։ Փաստորեն հնարավոր է լինել բարի,ինչու՞ միշտ այսպես չեն լինում մարդիկ, չէ որ բարի մարդիկ առողջ են լինում, գեղեցիկ են լինում և ուրախ։

<<Նապաստակը, որը որոշեց առյուծ դառնալ>>

Շա՜՜՜տ տարիներ առաջ, անհայտ մի երկրի վրա, մի անտառ է լինում։ Անտառի բնակիչները  մեզ  ծանոթ բնակիչներ են լինում ՝ արջը, աղվեսը, վագրը, առյուծը, նապաստակը և այլն։ Այս անտառում էլ , ինչպես մնացած անտառներում նապաստակը էլի վախկոտ է լինում։ Բարձրանում է ծառի վրա և օրերով անտեղից չի իջնում։ Աղվեսը նրան միշտ համոզում է, որ իջնի և մնացած կենդանիների նման ինքն էլ անտառում շրջի, ուտելիք գտնի և ուտի, որ սովից չմեռնի։ Այդպես էլ չի կարողանում համոզել նրան։

-Վախենում եմ,-ասում է նապաստակը։

-Ինչի՞ց ես վախենում,-ասում է աղվեսը։

-Բոլորից և ամեն ինչից,-պատասխանում է նապաստակը։

-Նապաստակ,-ասում է աղվեսը,- դու առյուծից օրինակ վերցրու, տեսնում ե՞ս ինչպես է կարողանում բոլորին համոզել, որ ինքն է ամենաուժեղը և ամենաքաջը, բոլորից համոզել է դրա մեջ։

— Բայց դա այդպես է ,- ասում է նապաստակը,-նա է ամենաուժեղը։

-Իսկ դու փորձիր ինքդ ուժեղ լինել և մեկ օրով առյուծ դարձիր։

-Ե՞ս առյուծ- զարմանում է նապաստակը։

-Այո, — ասում է աղվեսը, փորձիր և քեզ մոտ ամեն ինչ կստացվի։

այդպես էլ անում է նապաստակը , մեկ օրով դառնում է առյուծ, ոչնչից և ոչ ոքից չի վախենում, քաջ նապաստակ է դառնում և բվայելում է քաջ լինելու ուրախությունը։

<<Անկտուց բադը>>

Լինում է չի լունում մի բադ է լինում, բադիկը քույր ու եղբայր է ունենում։Քույրն էլ, ողբայրն էլ շատ աշխատասեր են լինում։Ծնողները նրանց սովորեցրել են լինել աշխատասեր, հոգ տանել իրենց փոքր եղբոր մասին։Այդպես էլ անում են ՝ օր ու գիշեր սնունդ են հայթայթում, որպեսզի իրենց փոքր եղբայրը քաղցած չմնա, ոչ մի բանի կարիք չունենա։ Հարևան կենդանիները փոքր բադիկին <Անկտուց բադիկ> են ասում, և միշտ զարմանում, թե ոնց կարելի է  այդքան ծույլ լինել, ամբողջ օրը ոչինչ չանել, և սպասել , թե ով իրեն կկերակրի, կամ իր մասին հոգ կտանի։

Ընկերներից մեկը մոտենում է <<Անկտուց Բադ>>-ին և խորհուրդ տալիս, բացատրում է , որ այդպես ապրել չի կարելի, կյանքում մեկը մյուսին պարտական չեն։ Դու առողջ ես, կտուց էլ ունես, քայլել էլ գիտես, վեր կաց բոլորի նման դու էլ գնա քեզ համար ուտելիք փնտրիր։ Այդքան մեծ կտուց ունես, գնա օգնիր քո մեծ քրոջդ ու եղբորդ, որպեսզի ուտելու բան ունենաս։ Համոզված եմ, որ քեզ  քո հարազատները ավելի շատ կսիրեն, երբ տեսնեն ,որ չես զլանում և օգնում ես իրենց։ Այդ օրվանից <<Անկտուց բադ>>-ը խելքի է գալիս, և ապրում է այնպես, ինչպես խորհուրդ էին տվել ընկերները։

<<Ցածր խոսող երեխան>>

Լինում է չի լինում մի աղջիկ է լինում։Աղջկա անունը Անաստասիա է լինում։Գեղեցիկ աչուկներով,ոսկեգույն մազերով աղջնակ է լինում։ Մի օր Անաստասիայի մայրիկը կանչում է նրան և հարցնում ,թե ինչու՞ է նա միշտ այդքան բարձր խոսում։Աղջիկները միշտ պետք է օրինակելի լինեն, ցածրախոս և խելացի։ Անաստասիան զարմանում է մայրիկի խոսքերը լսելուց, գլուխը կախում և վատ է զգում այն ամենից , ինչ ասեց մայրիկը։ Աչուկները բարձրացնում, նայում է մայրիկին և ասում է , որ երբեք չի զգացել, որ բարձր է խոսել։Մայրիկն էլ բացատրում է , որ պետք չէ վատ զգալ իմ նկատողությունից, ուղղակի ես քեզ խորհուրդ եմ տալիս , որ դու ցածր խոսես, որպեսզի պահպանես ձայնալարերդ, քանի որ երգչուհի դառնալու համար դու պետք է գեղեցիկ, գրավիչ ձայն ունենաս, իսկ դու այդքան բարձր խոսելով  չես ունենա այդքան գրավիչ ձայն , որ բոլորը լսեն քեզ։ Անաստասին լսում է մայրիկի խորհուրդը  և էլ երբեք բարձր չի խոսում։Դառնում է ցածրախոս՝ մնացած երեխաների նման։

<<Խոսող Անձրևը>>

Կար — չկար մի բակ կար։ Բակում շատ-շատ երեխաներ կային, որոնք տարբեր խաղեր էին խաղում՝ հալամուլա, յոթ քար, թաքնվոցի և այլն։ Ամռան արևոտ օրերից մեկն էր, այքան շոգ էր, որ բոլորը  դուրս էին եկել  և խաղ էին անում։ Խաղալու ընքացքում անսպասելի մի այնպիսի անձրև է սկսվում,որ մի րոպեում ամբողջ բակի փոսիկները ջրով են լցվում։ Երեխաներն էլ թաքնված ծառերի տակ սպասում են , թե երբ է դադարելու անձրևը։ Տղաներից մեկը որոշում է խնդրել անձրևին, որ դադարի, բայց ապարդյուն, անձրևը շարունակ գալիս է ։ Երեխաները ձանձրանում են թաքնված մնալուց և միասին են որոշում խնդրել անձրևին, որ չգա։

Ահա այսպես են խնդրում՝

Անձրև — անձրև մի արի, 

Մենք դեռ խաղում ենք բակում։

Անձրևը երկնքից պատասխանում է նրանց,- սիրելիներս դուք ճիշտ է խաղում եք,բայց ծառերը, ծաղիկները և օդը թարմանալ են ուզում։Չէ՞ որ ամռան այս շոգ օրերին անձրևը ուղղակի փրկություն է։ Երեխաները ապշում են՝ լսելով անձրևի ձայնը և ասում են,- խնդիր չկա սիրելի անձրև, դու արի այքան , ինչքան ուզում ես, մենք  համբերատար կսպասենք։

Գեորգի Նալբանդյան

                Անկտուց բադը

Լինում է չի լինում մի բադ է լինում: Նրա ետևից անընդհատ վազում էին մարդիկ, որ բռնեին ու ուտեին: Նրանք հասան բադին, բռնեցին, բայց բադը փախավ՝ մարդկանց ձեռքերի մեջթողնելով կտուցը: Բադը մնաց առանց կտուց: Նա տխուր գնաց արջդարբնի մոտ: Լացելովարջին ասաց, որ արջը իր համար միկտուց սարքի: Արջը խղճաց և սարքեց մի շատ յուրահատուկ կտուց: Կտուցը մետաղից էր, հայելու պես փայլուն էր ևսուր ատամներ ուներ: Այդ օրվանից, երբ գնաց մարդկանց մոտ, բերանը բացեց, մարդիկ տեսան ատամները և վախից փախան:

Երբ մարդիկ որոշեցին միշտ ժպտալ

Մի ժամանակ բոլոր մադիկ շատ տխուր էին, որովհետև նրանք դեռ չէին բացահայտել ժպտալը: Նրանց շատ դժվար էր առանց ժպտալ ապրելը: Մի օր մի երեխա նստած հայելու առաջ դեմքը ծռմռում էր տարբեր ձև: Նրա ծամածռությունները նկատեց մայրիկը և շատ վախեցավ, մտածեց, թե երեխան հիվանդացել է: Մոտեցավ երեխային, գրկեց, ստուգեց ջերմությունը և համուզվեց որ իր երեխան առողջ է: Մայրիկը հարցրեց.

  • Ի՞նչ ես անում, տղաս:
  • Ես դեմքս եմ ծռմռում,-ասաց տղան:
  • Իսկ ինչու՞:
  • ՈՒղղակի, հավեսի համար:
  • Կարո՞ղ եմ ես էլ միանալ,-հարցրեց մայրիկը:
  • Իհարկե կարող ես,-պատասխանեց տղան:          

Նրանք սկսեցին միասին ծռմռել դեմքերը ու պատահաբար միասին <<ժպիտ>>ծռմռեցին ու նայեցին միմյանց: Շատ հավանեցին այդ ձևը: Շա՜տ-շա՜տ: Մայրը նայեցտղային և ուրախություն զգաց: Տղան նայեցմայրիկին և նույնպես ուրախու-

թյուն զգաց:

Մարդիկ, տեսնելով նրանց ժպտալիս, ուզեցին նույնպես ժպտալ: Այդ օրվանիցով տեսնում էր ժպտացող մարդ, նույնպես սկսում էր ժպտալ:

Ժպիտը վարակիչ է:   

        Թե ինչ եղավ, երբ բոլորը դարձան բարի

Միմեծքաղաքումմիփոքրթաղամասումլինումէչիլինումմիմարդէլինում: Նաշատչարէր: Միօրնրագլխինժամացույց է ընկնում ունադառնումէբարի: Այդօրվանիցբոլորիվրաընկնումենժամացույցներունրանքդառնումէինբարի:

       Նապաստակը, որը որոշեց առյուծ դառնալ

Մի օր, մի անտառում լինում է չի լինում, մի նապաստակ է լինում: Նրան միշտ ուզում էին  ուտեին գայլերը: Նա երազումէր, որ գայլերից ուժեղ լիներ: Նա մտքի մեջ մի կենդանի էր մտապահել և անընդհատ մտածում էր, թե ոնց դառնա այդ կենդանին: Նրա մտքում առյուծն էր, որովհետև առյուծը բոլոր կենդանիներից ուժեղ է, և գայլերը պետք է առյուծից վախենային: Մի օր նա գնաց հրաշք քարի մոտ և խնդրեց, որ քարը օգնի առյուծ դառնալ: Այդ գիշեր հրաշք քարի օգնությամբ նա էվոլյուցիա եղավ՝ նապաստակից առյուծ: Գայլերը տեսան նապաստակի էվոլյուցիան և վախից փախան անտառից:

                                                                                                          Ցածր խոսող երեխան

            Լինում է չի լիում մի երեխա է լինում: Նա շաատ է սիրում գոռալ ու բարձր խոսել: Մի օր նա այնպես է գոռում, որ ապակիները կոտրվում են և նրա ձայնը կտրվում է: Նա երկար ժամանակ մնում է ձայնը կտրված: Տեսնելով որ այդպես հարմար չէ, նա ստիպված սկսում է ամեն օր բուժվել: Եվ նա այդ օրվանից ցածր է խոսում:

Մարկ Գրիգորյան

Անկտուց բադը

 Մի օր բադը տեսավ, որ մի տուն է փլվում։ Նա փախավ ուրիշ քաղաք և այնտեղ տեսավ, որ բոլոր տները դոմինոյի պես փլվում են։ Նա գնում է ուրիշ պետություն և տուն է առնում։ Բայց

այս պետությունում էլ տները փլվում են։ Նա չհասցրեց փախչել և տան մի մասնիկ ընկավ

նրա կտուցի վրա։ Նա չսատկեց և արևն ընկավ երկիր մոլորակի վրա։

                                                                      Խոսող անձրևը

Կաթիլների մայրիկ ու հայրիկը ամպն է։ Նա որոշում է իր կաթիլներին սովորեցնել խոսել մարդկանց նման։ Կաթիլները լսում են մարդկանց ու կրկնում նրանց խոսքերը։ Ամեն մի կաթիլ ընկնում է մի մարդու վրա և սկսում են զրուցել։

                                                 Նապաստակը, որը որոշեց առյուծ դառնալ

Նապաստակը երազ տեսավ, որտեղ նա առյուծ էր դարձել պորտալի միջով անցնելուց հետո։ Հետո խաղալիս տեսավ, որ մի նապաստակ անցավ պորտալի միջով և դարձավ առյուծ։ Նա որոշում է սարքել պորտալ։ Դրա համար գտնում է լուցկի, վանակատ։ Հետո նապաստակը գնում է իր տուն և վերձնում է թուղթ ու գրիչ։ Հետո գնում է իր գյուղ և սարքում է իսկական պորտալ։ Մտնում է պորտալի միջով և մյուս կողմից դուրս գալիս ու դառնում է առյուծ։

Մհեր Պետրոսյան

Հեքիաթագիրք

Հեղինակ Մհեր Պետրոսյան

Անկտուց բադը

Լինում է, չի լինում մի անկտուց բադ է լինում։Այս բադը անկտուց է ծնված լինում և բոլոր բադերը նրան ծաղրում էին։ Նա շատ միայնակ էր իրեն զգում։ Նա շատ էր տխրում։ Բայց մի օր անկտուց բադին մոտեցավ ամենագեղեցիկ բադ աղջիկը և սկսեց նրա հետ խոսել ու առաջարկեց խաղալ միասին։ Նրանք իրար այնքան սիրեցին, որ դարձան լավագույն ընկերներ։

badik.jpg

Նապաստակը,

որը որոշեց առյուծ դառնալ

Անտառում ապրում էր մի շատ ուժեղ նապաստակ, բայց որը շատ փոքրամարմին էր։ Չնայած նա անվախ էր, բայց իր փոքրամարմին տեսքը բոլորին շփոթեցնում էր և կարծում էին,որ նա մի վախկոտ նապաստակ է։ Նա մտածում էր, թե ինչ՞ է նշանակում ունենալ առյուծի պես մեծ մարմին։

Եվ մի գիշեր  երազի մեջ նա  դարձավ հսկա, բայց շատ  վախկոտ մի առյուծ։ Այդ առյուծը բոլոր շշուկներից վախում էր, դողդողում էր։ Անչափ վախկոտ էր։ Այդ պահին նապաստակը երազից վեր  թռավ և հասկացավ, որ նույնիսկ մեծ առյուծը  կարող է լինել վախկոտ, իսկ փոքրիկ նապաստակը՝ ուժեղ։

napastak.jpg

Երբ մարդիկ որոշեցին միշտ ժպտալ

Տիեզերքում մի մռայլ,սև մոլորակ կար։ Այդ մոլորակի վրա էին ապրում ամենաչար և տխուր մարդիկ։Նրանք շատ ագահ,ծույլ, ոչ մի սեր, հարգանք և ուրախություն չունեցող մարդիկ էին։Բոլորը ամբողջ օրը դժգոհ և մռայլ դեմքերով էին ման գալիս , ապրում։Նույնիսկ երեխաները չէին խաղում, չէին ուրախանում,չէին ժպտում։

Եվ մի օր տիեզերքից մի ուրախ, ժպտերես և լուսավոր մարդ հայտնվեց։ Նա իրեն հետ բերեց այնքան սեր,բարություն, ուրախություն և բաժանեց բոլոր մարդկանց և երեխաներին։ Տեղի ունեցավ հրաշք՝ մարդիկ միանգամից բժշկվեցին։Նրանք սկսեցին իրար սիրել, նրանց մոլորակը միանգամից լուսավորվեց, լցվեց բոլոր գեղեցիկ գույներով և երջանկացան։ Մարդիկ այնքան  լավ էին իրենց զգում որ որոշեցին այսուհետ  միշտ  ժպտան և բարի լինեն, հոգատար և սիրով լինեն միմյանց նկատմամբ։

Molorak.jpg

Թե ինչ եղավ, երբ բոլորը դարձան բարի

Շատ դարեր առաջ, սարի գլխին , ամպի վրա, մեկուսացած տխուր և  մի անբան պապիկ էր ապրում։ Մի օր այս պապիկը սարերում մի յուրահատուկ գույնով և ձևով քար  գտավ և նայելով  մի միտք ծագեց մոտը,որ այս գեղեցիկ քարից մի էակ քանդակի։ Օր ու գիշեր նա քանդակում էր, այնքան սիրով և հաճույքով էր նա  գործ անում և երբ դադար տվեց՝ տեսավ , թե ինչ գեղեցիկ հրեշտակ է ստացվել։ Այդ պահին պապիկը հասկացավ, որ իր նման անգործ, անբան մարդիկ միայնակ և չար են լինում, ուրեմն  բոլորը միշտ պետք է աշխատեն և արարեն, որ ստեղծեն բարիքներ, ուրախ  և բարի լինեն։

Եվ պապիկը գնաց քաղաք,բացեց դպրոց։ Սկզբից  քիչ, բայց հետո լիքը անբան, անգործ ,տխուր  մարդիկ հետաքրքրությունից եկան պապիկի դպրոցը։   Եվ կամաց-կամաց սկսեցին հաճույքով պապիկի ասածները սովորել և աշխատել։  Հետո այնքան  հավեսով էին աշխատում,որ նրանք իրենց ստեղծած գործերից և երջանկացան,ուրախացան և բարիացան։

hreshtak.jpg

Ցածր խոսող երեխան

Երևան քաղաքում, բակերից մեկում ապրում էր մի տղա։  Այս տղան մի ահավոր բարձ ձայնով էր խոսում տանը ,բակում,դպրոցում, կարելի է ասել որ բղավելով էր խոսում բոլորի հետ և միշտ նա զարմանում էր , թե ինչու իրեն ոչ ոք չի լսում,չի  պատասխանում։ Մի օր բակում ընկերների հետ խաղալիս, նա նորից  բարձր ձայնով սկսեց խոսել իր ընկերների հետ, և նորից նրան ոչ ոք չեր լսում։ Նա  այնքան բղավեց, որ ձայնը հանկարծ կորավ։ Նա նեղացած  և տխուր նստեց  բակի նստարաներից մեկին, որին մի ծեր պապիկ էլ էր նստաց։ Պապիկը նայեց տղային և ասաց։

-Ինչու՜  ես այդքան տխուր, չես խաղում երեխաների հետ

Տղան պատասխանեց

-Ես  այլևս չեմ խաղա նրանց հետ, նրանք ինձ չեն լսում, նույնիսկ ձայնս կտրվեց այդքան բղավելուց, բայց մեկե նրանք ինձ չեն պատասխանում։

Պապիկը  լսեց և ասաց տղային

  • Դե հիմա գնա և այդ ցածր, կորցրած ձայնով խոսիր ընկերներիտ հետ և տես թե ինչ կլինի։
  • Տղան շատ մտածեց և ասաց անհավես
  • Լավ ՜, կփորձեմ

Տղան նորից գնաց ,գրեթե շշուկով կարողացավ խոսել ընկերների հետ ։ Եվ  նրանք հավաքվեցին նրա շուրջը և սկսեցին լսել ու խոսել նրա հետ։

Տղան զարմացած վազեց ծեր պապիկի մոտ և ուրախացած, բայց նորից կորցրած ,ցածր ձայնով  ասաց

  • Նրանք ինձ լսեցին, չնայած որ ես շշուկով եմ կարողանում խոսել – ասաց տղան։
  • Այո՛, քեզ հետ չէին  խաղում,չէին լսում,չէին պատասխանում,որովհետև դու բարձր ձայնով էիր խոսում, գրեթե գոռում էիր։ Իսկ հիմա հասկացար ,որ բարձր ձայնը չե որ լսելի է լինում։ Եթե ուզում ես, որ քեզ բոլորը լսեն ,միշտ պատասխանեն,խաղցր, սիրով  և ցածր ձայնով խոսիր և դու միշտ լսելի կլինես բոլորի կողմից։
Ցածր խոսող տղան.jpg
  •  

Խոսող անձրևը

Մի շոգ, անջուր անապատում մի մարդ էր մոլորվել։ Քանի օր էր նա չեր կարողանում գտնել իր տան ճանապարհը։ Այդ շոգ անապատում բացարձակ ջուր չկար և նա  քանի օր նույնպես ջուր չեր խմել։ Հանկարծ երկնքում մի փոքրիկ,սև ամպիկ է հայտնվում։ Այս մարդը նայում է վերև և անում է ամպիկին

-Սիրուն սև ամպիկ, խնդրում եմ քեզ ուղարկիր քո անձրևը ներքեվ, շատ ծարավ եմ, ջուր եմ ուզում շատ։

Ամպը նայում է ներքեվ, տեսնում է այս խեղճ,մոլորված մարդուն  և ասում է

-Ինձ մի ասա, թող իմ մեջի անձրևը որոշի , թե որտեղ  և  երբ իջնի ներքև։

Եվ երբ անձրևվը տեսավ այս մարդուն ասաց

  • Ես այլ տեղ եմ գնում,որ այնտեղ ջրեմ

Ծարավ մարդը նորից խոսեց

-Խնդրում եմ քեզ անձրև, տուր ինձ  մի բաժակի չափով ջուր ,մնացածը տար ,բաժանի ավելի կարիք ունեցողներին,միայն  ուզում եմ մի փոքր ուժ հավաքեմ և գտնեմ իմ տան ճանապարհը։

Անձրևը խղճաց այս մարդուն և ասաց

— Ես քեզ մեկ բաժակի չափով չեմ տա, այլ ավելին կտամ,տեսնում եմ դու ագահ չես, բարի մարդ ես։

Եվ անձրևվը ծիծաղելով իջավ ներքև։ Մարդը  կուշտ ջուր  խմեց, հովացավ, ուժերը հավաքեց և մի մեծ շնորհակալություն հայտնելով անձրևին տեսավ հեռվում իր գյուղը և ուրախացած գնաց այնտեղ։

Խոսող անձրևը.jpg

Պարգև Ավետիսյան

Փոքրիկ նապաստակը

Մի անգամ փոքրիկ նապաստակը գազար էր ուտում։ Նա չհասցրեց ուտել գազարը, երբ այդ պահին նրան մոտեցավ ոչխարը և խլեց նրա գազարը։ Փոքրիկ նապաստակը սկսեց լաց լինել։ Ոչխարը տեսավ, որ նապաստակը լաց է լինում, խղճաց նրան և հետ տվեց գազարը։ Այդ օրվանից նապաստակն ու ոչխարը դարձան ընկերներ։

Բանանի ծառը

Անտառում մի կապիկ էր ապրում։ Նրա անունը Դուդու էր։ Նա երեքշաբթի օրը շատ տխուր էր, որովհետև բանան էր ուզում ուտել, բայց չէր գտնում։ Նա լաց էր լինում։ Հետո եկավ նրա ընկեր Միկան։ Նա Դուդուի համար անակնկալ էր պատրաստել։ Միկան Դուդուին տարավ բանանի ծառի մոտ։ Դուդուն, երբ տեսավ բանանի ծառը, ուրախությունից գրկեց Միկային։

Խոսող ձուկը

Լինում է, չի լինում մի կարմիր ձուկ է լինում։ Այս ձուկը նման չէր մնացած ձկներին։ Բացի նրանից, որ ձուկը շատ գեղեցիկ էր, նա նաև մարդկանց նման խոսել գիտեր։ Ամեն երեկո խոսող ձուկը հավաքում էր իր բոլոր ընկերներին և նրանց համար հեքիաթ էր կարդում։ Ընկերները մեծ հետաքրքրությամբ լսում էին։ Նրանք նույնպես ուզում էին խոսել սովորել։

Չարաճճի տղան

Կար չկար մի չարաճճի տղա կար։ Նա չէր լսում իր մայրիկին և հայրիկին։ Նա անընդհատ վազում էր, չէր անում իր դասերը, կռվում էր դասընկերների հետ։ Մի անգամ մայրիկն ու հայրիկը բարկանում են չարաճճի տղայի վրա։ Նա իր ծնողներին խոստանում է, որ միշտ լսելու է իրենց, կռիվ չի անելու, սովորելու է  իր դասերը և օգնելու է բոլորին։ Այդ օրվանից բոլոր նրա ասում են բարի և խելացի տղա։

Կչկչան հավը

Մի անգամ հավը բարձր կչկչալով ձու էր ածում։ Կատուն, երբ լսեց հավի կչկչոցը, վախիցփախավ։ Հավը վազեց կատվի հետևից, բայց չկարողացավ հասնել նրան։ Նա ուզում էր բացատրել կատվին,բայց կատուն այնքան էր վախեցել, որ չէր կարողանում լսել։ Հետո, երբ կատուն հանգստացավ, հավը նրան բացատրեց ամեն ինչ։ Այդ օրվանից կատուն այլևս չէր վախենում հավի կչկչոցից։

Սերյոժա Աղամալյան

Դանիելյան Դավիթ

                                                  Անկտուց  Բադը 

Կար-չկար, մի բադիկ կար։Բոլոր բադիկները նրան ծաղրում էին և անկտուց անվանում, որովհետև նա կտուց չուներ։Խեղճ բադիկը ամեն օր լողում էր ու մտածում կտուց ունենալու մասին։Մի գիշեր նա երազում լուսավոր ճանապարհ տեսավ, որը տանում էր մի գեղեցիկ բադիկի մոտ, որ նույնպես  կտուց չուներ։Բադիկն ուրախացավ և վեր կենալով շտապեց ճանապարհը գտնելու։Նա շատ երկար ման եկավ՝ օրեր, շաբաթներ, ամիսներ։Շատ տանջվեց իր երազանքին հասնելու համար,օրերով չքնեց։ԵՎ վերջապես գտավ ճանապարհը։Ուրախությունից քիչ էր մնում ուշաթափվեր։Նա արագ գնաց այդ ճանապարհով և տեսավ բադիկին՝ տխուր նստած։Մոտեցավ ու ծանոթացավ նրա հետ։Երկուսն էլ շատ ուրախացան և որոշեցին միասին ճանապարհորդել ամբողջ ճանապարհով։

Երբ մարդիկ որոշեցին միշտ ժպտալ

Աշխարհի հեռավոր անկյունում մի փոքր գյուղ  կար,  որտեղ ապրում  են  անժպիտնրը։ Այդ  անվանումը  նանք  վաղուց                են  ստացել,  բայց  չկարծեք  թե  նրանք  միշտ  անժպիտ  են  եղել։Շատ  տարիներ  առաջ  գյուղի  բնակիչները այնքան  ուրախ  ու  երջանիկ  են  ապրել, որ  չար  կախարդ  Անժպիտը նախանձելով  գյուղի  բնակիչներին  գողացել  է  նրանց  երջանկությունն  ու  պահել  մի  պարկի  մեջ, իսկ իր անունը թողել նրանց։Այս պատմությունը մի տղա լսելով իր տատիկից, որոշել  է գնալ ,ու գտնել պարկը։Տատիկն  ասել է ,որ կախարդը պարկը թաքցրել է սարերի հետևում, և միայն ուժեղ կամք ունեցող մարդը կարող է այն գտնել։Եվ տղան ոգեշնչվելով տատիկի խոսքերից, գնացել է պարկը գտնելու։Նրան ճանապարհել է ամբողջ գյուղը։Նա շատ երկար է թափառել։ Ծնողներն արդեն հուսահատությունից կարծում էին ,որ տղան չի վերադառնա։Մայրն  ամեն  օր  գնում էր գետափ հուսալով ,որ տղան կվերադառնա։Վերջին անգամ ,երբ վերադառնում էր գետափից , լսում ե տղայի ձայնը , և շատ է ուրախանում։Նրանք միասին բացում են պարկը, և երբ վերադառնում են գյուղ բոլորին տեսնում  են ուրախ  ու երջանիկ։Եվ  մարդիկ որոշում են միշտ ժպտալ։

Թե ինչ եղավ, երբ բոլորը դարձան բարի

Հեռավոր սարերի հետևում մի գյուղ կար։Այս գյուղը ոչ ոք չէր սիրում, քանի որ բոլոր բնակիչները չար էին ու նախանձ։Բոլորի կողքին մի երիտասարդ էր ապրում։Նա ապրում էր միայնակ, հազիվ օրվա հաց էր վաստակում, բայց սիրով օգնում էր բոլորին։Նա շատ սիրալիր էր բնակիչների նկատմամբ, բայց բոլորը նրա նկատմամբ չար էին։Եվ տեսնելով, որ մարդիկ վատ են վերաբերվում իր հանդեպ, որոշում է գնալ գյուղից։Նա ճանապարհ է ընկնում, և ճանապարհին տեսնում է մի փերու, որի թևերը վիրավոր էին։Տղան օգնում է նրան և, երբ փերին լավանում է, ասում  է, որ կկատարի նրա երազանքը։Տղան շատ է ուրախանում, և ասում, որ իր երազանքն է տեսնել գյուղի բնակիչներին բարի ու սիրալիր։Փերին կատարում է տղայի ցանկությունը և ասում, որ երբ տղան հասնի գյուղ իր երազանքը իրականացած կլինի։Այդպես էլ լինում է։Տղան շատ է ուրախանում  և մեծ սիրով ապրում է գյուղի բարի բնակիչների հետ։
            Եղեք բարի ու կամեցող և կունենաք ամեն ինչ։Բարությունն ու կամեցողությունն ձեզանից յուրաքանչյուրին կդարձնի երջանիկ։Եկեք մենք էլ  հետևենք հեքիաթի խորհուրդներին և բարություն սերմանենք ամենուր։

Խոսողանչրևը

Անչրևը տեղալուց շատ էր հոգնել։Դժգոհում էր ու քթի տակ փնփնթալով թափվում ցած։
-Ես միշտ ջրում եմ ծառերն ու ծաղիկները, նրանք աճում են, պտուղներ տալիս, իսկ իմ օգուտը որն է։Ամեն օր նույնն եմ անում՝ 
թափվում ներքև ու բարձրանում երկինք։Ինչու նրանք պետք է իմ շնորհիվ աճեն, գեղեցկանան, իսկ ես այսպես մնամ,-մտածում էր անձրևը։
Ամպերը գոռգրում էին, և անչրևի թափվելու ժամանակն էր։Բայց անչրևը հրաժարվեց տեղալ, և նրա փոխարեն ուժգին կարկուտ թափվեց։Ծառի ճյուղերը կոտրվեցին, և ամբողջ բերքը թափվեց։
Խեղճ ծառը չկարողացավ պաշտպանել իր պտուղներին և սկսեց չորանալ։Այս ամենը տեսավ անձրևը։Նա շատ զղջաց իր արաքի համար։Ամաչում էր ցած թափվել, որ ծառը չտեսնի իրեն։Նա հասկացավ իր սխալը և որոշեց այլևս վատ արարքներ չփժգործել ու միշտ օգնել բոլորին։

        Նապաստակը որը որոշեց առյուծ դառնալ

Շատ վաղուց, հեռավոր անտառում, ապրում էր նապաստակը։Նա մի  առյուծ ընկեր ուներ։Նապաստակը շատ մեծ էր, բայց միևնույն է, փոքր էր առյուծի հետ համեմատած։Բայց չնայած չափսերի այդ տարբերությանը, նապաստակն ու առյուծը լավ ընկերներ էին ու միշտ միասին էին։Ոչ մի կենդանի չէր համարձակվում մոտենալ նապաստակին, քանի որ բոլորը վախենում էին առյուծից։Բայց երբ նապաստակը մենակ էր լինում, շատ էր վախենում, և դրա համար առյուծին խնդրեց, որ իրեն մռնչալ սովորեցնի։Առյուծը համաձայնվեց։Նրանք շատ տանջվեցին ,բայց նապաստակի թոքերից մռնչյունի փոխարեն ճվճվոց էր դուրս գալիս։Առյուծը տեսավ, որ ոչինչ չի ստացվում՝ հրաժարվեց սովորեցնել,բայց նապաստակը չհամաձայնվեց։Նա սկսեց թաքուն գնալ անտառի խորքն ու պարապել։Երկար պարապելուց հետո, առյուծի մոտ վերադառնալիս, նրա ճանապարհը կտրեց գայլը։Նա ցատկեց, որ կուլ տա նապաստակին, բայց այդ պահին այնպես մռնչաց, որ գայլը զարմանքից քարացավ։Բոլոր կենդանիները հավաքվեցին նապաստակի շուրջը։Առյուծը հպարտությամբ նայեց նապաստակին։Նապաստակը բոլորին ապացուցեց, որ խիզախությունը հսկայական չափսերով չի որոշվում։Այդ դեպքից հետո ոչ մի կենդանի չհամարձակվեց մոտենալ նապաստակին։

Ցածրխոսողերեխան

Մի տղա կար, որին բոլորը ցածրախոս էին անվանում։Տղան շատ էր վիրավորվում այդ մականունից։Բայց ինչ կարող էր անել․Այնքան ցածր էր խոսում որ բոլորը ծիծաղում էին նրա վրա։Նա շատ էր սիրում երգել, բայց ոչ ոք չգիտեր այդ մասին։Միշտ սենյակում էր երգում։Մի անգամ որոշեց պատոհանի մոտ երգել՝ թռչունների ծլվլոցի հետ միասին։Այդ պահին, պատուհանի տակ մի կին էր կանգնած, որը լսելով տղայի ձայնը՝ շատ է հավանում։Բարձրանում է տղայի մոտ և առաջարկում սովորել իր երաժշտական դպրոցում։Տղան շատ է ուրախանում, և համաձայնվում է։Նա ընդունվում է երաժշտական դպրոց և արագ հաջողությունների հասնում։Շուտով նրան հրավիրում ե մեծ բեմերում երգելու կարճ ժամանակ անց՝ իր գեղեցիկ, նուրբ, ցածր ձայնով նա գրավում է բոլորի սրտերը և դառնում է հայտնի երգիչ։Երգում է ամբողջ աշխարհի մեծ բեմերում։Երկար ուղղեվորությունից հետո վերադառնում է իր  թաղամաս, որտեղ անցկացրել էր մանկությունը։Նրան հանդիպելու էին գալիս բակի ընկերները։Նրանք շատ են զղջում, որ տղային ցածրախոս էին անվանել ու ծաղրել։Բայց տղան չարացաց չէր նրանց նկատմամբ։
Ընկերները ներողություն են խնդրում, իսկ տղան գրկում է նրանց և հրավիրում իր համերգին։
Սովորենք ինչպես հեքիաթում է՝ չհանձնվել, միշտ պայքարել նպատակին հասնելու համար, և լինել ներողամիտ, ու ներել այն մարդկանց, ովքեր զգացել են իրենց սխալները։