Գրաբարը կրտսեր դպրոցում։ Ինչպե՞ս և ինչու՞ սկսել վաղ տարիքից։

Գրաբարի դերն ու նշանակությունը կրտսեր տարիքից սերմանելը շատ կարևոր է: Ինչպես հայերենի և հայոց պատմության ուսումնասիրության համար, այնպես էլ եկեղեցական արարողակարգի ներկայացման և ընկալման համար գրաբարի իմացությունը հիմնաքարային նշանակություն ունի: Ազգային ակունքներն իմանալու,  ստեղծված գրականությունն ուսումնասիրելու համար գրաբարի իմացությունը շատ կարևոր է:

Ուսումնասիրով միջազգային փորձը՝ պարզեցի, որ Եվրոպայի 30-ից ավելի երկրների դպրոցներում ուսումնասիրում են հին հունարենը, աշխարհի շատ երկրներում դպրոցների պարտադիր ուսուցանվող առարկաներից է լատիներենը։ Մեզ համար այս լեզուները մեռած են, սակայն համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այս լեզուների իմացության շնորհիվ շատ հեշտ է սովորել այլ լեզուներ, ճանաչել համաշխարհային մշակույթը, արվեստը, տարբեր լեզուների, ազգերր, քաղաքակրթության ծագումն ու զարգացումը։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գրաբարյան տեքստեր յուրացնելը ամենօրյա գործունեություն է։ Բազմաթիվ են գրաբարով գրված երգերը, որոնք երգում ենք ծեսերի ժամանակ: Կրտսեր դպրոցում դրանք իրականացվում են անգիրի տարբերակով, քանի որ տարրական դպրոցի սովորողները չեն կարող կարդալ գրաբար: Միտքը՝ 2-րդ դասարանում գրաբարն ավելի հասկանալի դարձնելու, հղացավ «Դյուցազնապատում» նախագծի ընթացքում, երբ սովորողները յուրացրին «Արտաշես և Արտավազդ» առասպելից փոքրիկ հատված: Տեսնելով երեխաների ոգևորությունը նոր նյութի նկատմամբ, կիրառելով խաղային բոլոր հնարավոր մեթոդները(Արտաշեսի և Սաթենիկի զրույցի «կենդանացում», Արտավազդի ու հոր զրույցի քննարկում )՝սկսեցինք «Գրաբարը կրտսեր դպրոցում» նախագիծը:

Նախապես քննարկեցինք նաև սովորողների ծնողների հետ։ Ստացանք նրանց ոգևորիչ արձագանքները:

-Իմ կարծիքով  միտքը հրաշալի է,  որ երեխաները լսեն,  ծանոթանան և սովորեն մեր առասպելների, պատմական անձերի մասին վիպական երգերը:

-Շատ ուրախ եմ, որ այս տարիքում ուսումնասիրում են նաև գրաբարը: Շատ լավ մտահղացում է :

-Մարինե ջան, հրաշալի գաղափար է:

-Մենք նույնպես շատ գոհ ենք, որ այս տարիքում ուսումնասիրում եք գրաբարը: Ալենը մեծ սիրով տանը ասում է։

 Իհարկե, համեմատելի չեն գրաբարը կրտսեր և ավագ տարիքում սովորողին հասկանալի դարձնելու մեթոդները: Կրտսեր դպրոցում քերականությունը դառնում է երկրորդական, առաջ են մղվում ուղղախոսությունը, բառերի ճիշտ հասկանալը, «անգիր անելու» փոխարեն ինքնուրույն կարդալու, կարդացածը բառարանի օգնությամբ հասկանալու և մեկնաբանելու կարողությունների զարգացումը: Վաղ տարիքում գրաբար հասկանալու շնորհիվ ավելի հեշտ կլինի ավագ տարիքում նոր գրականություն ուսումնասիրելը, տեքստերը յուրացնելը, մեկնաբանելը։

Շատ կարևոր է սովորողներին բացատրել գրաբարի ազդեցությունն իրենց վրա։ Նրանք չեն կարող սիրով սովորել մի բան, որն այդքան էլ «իրենցը չէ»:

Հիմա կարդում ենք, վերլուծում փոքրիկ հատվածներ, միացնում գրաբար գրված  երգերին: Նախագծի շարունակությունը եղավ ընկեր Հասմիկի օգնությամբ . բեմադրում ենք փոքրիկ ներկայացումներ, միացնում գրաբարով գրված տեքստն ու ժամանակակից ռիթմերը):

Այս ամենը հնարավոր չէր լինի իրականացնել, եթե մենք չհետևեինք մի պարզ մեթոդի. ուսուցչի գործառույթը ոչ թե սովորեցնելն է, այլ նպաստելը, որ երեխան սիրի սովորելը։  Այս դեպքում՝ ուսումնասիրելով գրաբար, երեխան մոտենում է իր ակունքներին, ավելի է ամրապնդվում լեզվի նկատմամբ սերը։




Կրթահամալիրում բազմաթիվ կրթական փոխանակման ծրագրեր են իրականացվում պոլսահայերի հետ։ Լեզվի տարբեր փուլերին ծանոթանալը, գրաբարը, հետագայում նաև արևմտահայերենը հասկանալը ավելի կհեշտացնի արևմտահայերեն խոսող սովորողների հետ շփումը ավելի վաղ տարիքից։

Որպես նախագծի այս տարվա ամփոփում՝ առաջիկայում կայցելենք Մատենադարան՝ծանոթանալու ամենահին ձեռագրերին։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s