Հեքիաթագրքերի շնորհանդես-համերգ

Ուսումնական երրորդ շրջանում ստեղծված հեքիաթները ճամբարային շրջանում ամբողջացվեցին ու ներկայացվեցին հեքիաթագրքերի տեսքով․ յուրաքանչյուր սովորող ունեցավ իր անհատական հեքիաթագիրը: Նախագծի ընթացքում սովորողները նկարեցին իրենց ստեղծած հեքիաթները, որոնցով էլ գունազարդվեցին հեղինակային գրքերը:

Օրվա ամփոփումը՝ Նարինե Պողոսյանի տեսանյութում

Նախագծի ուղիղ եթերներն այստեղ

Կարինե Մամիկոնյան

Բարձունքի հաղթահարում, Արայի լեռ, Ծաղկեվանքի բարձունք

«Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել`

«Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել`

Հաղթահարվող բարձունքը՝ Արայի լեռ՝ Ծաղկեվանքի բարձունք

Նախագծի իրականացման օրը՝ հունիսի 5

Մեկնում՝ հունիսի 5-ին, ժամը 09:30

Վերադարձ՝ ժամը 16:00

Ճամփորդողների խումբը` Հյուսիսային դպրոցի 2-րդ, 3-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ

Նպատակը՝ Սովորողների ստեղծագործական, հայրենագիտական, աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում:

Հանգած հրաբուխ Արագածի հվ-արլ-ում՝ Քասաղ և Հրազդան գետերի միջև: Բարձրությունը 2577 մ է: Ունի հատած գագաթով անկանոն կոնի ձև: Հվ-արմ.-ում կա բնական պատռվածք: Արայի լեռը բազմածին հրաբուխ է: Կազմված է նեոգենի հրաբխային ապարներից: Լանջերը կտրտված են ձորակներով: Կլիման ցամաքային է, տարեկան տեղումները՝ 300-400 մմ: Հանդիպում են կաղնու նոսր պուրակներ ու թփուտներ: Արա լեռան ստորոտին տարածված են գորշահողերով ծածկված օշինդրային կիսաանապատները, բարձրադիր մասերում՝ տափաստանները, հս. լանջը բավականին անտառապատ է, ցածրադիր մասում կան կաղնու և լորենու նոսր պուրակներ, գիհու մացառուտներ և թփուտներ:

Նախապատրաստական աշխատանք

Մինչ բարձունքը հաղթահարելը 3-րդ դասարանցիները գրանցում, ուսումնասիրում են սուրբ Վարվառայի լեգենդը, ընթերցում են ավանդապատումներ Արայի լեռան մասին, ինչպես նաև ուսումնասիրում այցելվող վայրը, ծանոթանում ժողովրդական սովորույթներին, կլիմային, բուսական և կենդանական աշխարհին, google map-ով գծում ճամփորդության երթուղին: 2-րդը դասարանցիները վիդեոպատումներով և նկարներով անդրադառնում են լեգենդին:

Ընթացքը՝

Աշխարհագրական-հայրենագիտական

  • Ճանապարհին հանդիպող գյուղերի ցուցանակների գրանցում

Ընթերցողական

  • Թումանյանական ընթերցումներ բարձունք հաղթահարելիս, բարձունքին, ճանապարհին…

Բնապահպանական

  • Աղբից մաքրում ճանապարհը, Ծաղկեվանքի հարակից տարածքը, լուսանկարում

Տեխնոլոգիական

  • Բարձունքում իրականացնում նկարչական-լուսանկարչական պլեներ

Չափումներ

  • Ճանապարհի, բարձունքը հաղթահարելու վրա ծախսված ժամանակի գրանցում, համեմատում /քարտեզում նշված տվյալների հետ/։

Բարձունքի հաղթահարում

  • Հաղթահարում ենք Ծաղկեվանքի բարձունքը

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ուսապարկ
  • Բրդուճներ, ջուր
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Արևապաշտպան գլխարկ
  • Հարմար հագուստ, կոշիկ
  • Բուժական արկղիկ
  • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • Գուաշ /ջրաներկ/, վրձին, ջրաման, թղթեր, գոգնոցներ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Հեռադիտակ

Սովորողների հետ նախապատրաստական աշխատանքներ`

Google maps ծրագրով սովորողների հետ գծել ճամփորդության երթուղին:

Ճամփորդության ավարտից հետո սովորողներն ընդհանրացնում են հավաքած տեղեկությունները, իրենց տպավորությունները և վերջնական արդյունքները հրապարակում անհատական բլոգներում:

Նախագիծը՝ Կարինե Մամիկոնյանի բլոգից

Ուսումնական ճամբարի մեկնարկ

Հյուսիսի 2-րդներն ուսումնական ճամբարը սկսեցին մեծ ոգևորությամբ: Ինձ էլ ոգևորեց Նիկայի բնորոշումը, թե՝ դպրոցում տնից լավ է: Էլ ի՞նչ եմ ուզում: Օրն սկսեցինք ճամբարային ընդհանուր պարապմունքով

Հունիսի 7 ին սպասվող հարսանեկան ծեսին ընդառաջ լողափի քարերով պատկերեցինք ընկեր Սեդային ու ընկեր Սմբատին, հետո հրավիրեցինք ընկեր Սեդային, որ գա ու հիանա մեր խճանկարներով:

Նկարաշարը՝ այստեղ

Բացօթյա նախաճաշից հետո ծառեը մագլցելու առիթը բաց չթողեցինք

Ընկեր Քնարիկը անակնկալ այցով որոշեց մեզ համար բացահայտել հրաշագործ Տիստուի արկածները:

Հեքիաթագրքերի շնորհանդես-համերգ

Նպատակը- Ներկայացնել սովորողների հեքիաթագրքերի ժողովածուները, տարին ամփոփել հարսանեկան ու կոմիտասյան երգերով, պարերով:

Մասնակիցներ-սովորողներ, դասավանդողներ, ծնողներ

Օրը, վայրը- Հյուսիային դպրոց-պարտեզի հարավային հարթակ, ժամը՝12:0օ

Ընթացքը

Տարվա ընթացքում սովորողների գրած հեքիաթները վերածվել են հեքիաթագրքերի, որոնք բացի էլեկտրոնային տարբերակից, ունեն նաև տպագիր տարբերակ: Կներկայացնենք սովորողների անհատական հեքիաթագրքերը: Կներկայացնենք Հասմիկ Մաթևոսյանի հետ նախապես յուրացրած կոմիտասյան երգերը, տարվա ընթացքում սովորած թումանյանական ստեղծագործությունները, սպասվող հարսանեկան ծեսին բնորոշ երգերն ու պարերը:

Արդյունքը՝ ամփոփումը կտեղադրվի դասարանական բլոգում

Ընթացքը

Այբ, բեն, գիմ
Հայր մեր

Ղ․ Աղայան, Առավոտը գյուղում
Արև, արև դուրս արի
Արև, արև եկ, եկ

Հ․ Թումանյան, Կռունկներ

Կոտ ու կես
Կաքավիկ
Ձիուկ


Հեյ իմ Նազան
Հոյ Մայրամ

Հ․ Թումանյան, Էս էն է


Պսակ, պսակ

Եղնիկ

Թագվոր քո ձիուն
Այ ֆոռկա
Մուշանի

Միասնական պար՝ Թամզարա, Լորկե

Համբարձման ծեսը Կարբի համայնքում

Հյուսիսային դպրոցում ավանդական է դարձել Համբարձման ծեսը մարզերի համայքների դպրոցների հետ նշելը: Կրթական փոխանակման ծրագրով այս անգամ հյուրընկալվել էինք Կարբիի Վահան Թեքեյան ի անվան դպրոցում:

Հյուսիսի 1-ին և 2-րդ դասարանի սովորողները օրը սկսեցին դպրոցում շրջայցով, ապա Սբ․ Աստվածածին եկեղեցում օրհնություն ստացան Տեր Օշին քահանա Հայրապետյանից:

Համբարձման ծեսն իրականացրինք եկեղեցու բակում: Համագործակցության նախնական փուլում Թեքեյանի դպրոցի սովորողները նախապես յուրացրել էին ուղարկված երգերն ու ծեսին բնորոշ բարեմաղթանքները։ Ընկեր Հասմիկի օգնությամբ բոլորը դարձան ծեսի մասնակից:

Համբարձման ծեսի ուղիղ եթերը՝ այստեղ:

Նկարաշարն ամբողջությամբ՝ այստեղ

Կրթամշակութային-հայրենագիտական արշավ, Կոտայք

Հերթական կրթամշակութային -հայրենագիտական արշավը «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի հետ Հայաստանը կրկին ճանաչելու հնարավորություն տվեց: Երկիրը երկիր է իր բնակիչներով, իրենց տունը սիրող մարդկանցող, իսկ այդպիսի մարդկանց պակաս այս ճամփորդությանը չունեցանք: Գիտեի՝ եթե Արմինեն ու Սոնան են պատասխանատուները, ամենահետաքրքիր օրն է լինելու: Տիար Բլեյանի հետ  ճանապարհն ուսումնասիրելով  գնացինք բացահայտելու Արամուս, Նոր Հաճն, Գետամեջ համայնքները: Միայն գազար էր անցնում մտքովս: Բայց․․․ Անսպասելի էր տեսնել Արամուսի Սբ․ Հակոբ եկեղեցում հավաքված  մարդկանց․ ասեղ գցելու տեղ չկար: Եկել էին լսելու «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ելույթը:

Տպավորությունները շարունակվեցին Ծիրանավոր եկեղեցու բակում՝ ծիսական երգ ու պարով Արամուսի  ծիսական լաբորատորիայի բացումը ազդարարելով:

Ամենաանսպասելին՝ դեպի դիմացի բլուրի գագաթը բարձրանալու որոշումն էր․ գիտեի՝հենց այդտեղ էլ շնչառությունս ավելի լավն է դառնալու, սարերի քամին տանելու է: Ի՞նչ իմանայի, որ հայտնվելու եմ Արագածի, Գութանասարի, Հատիսի, Գեղամա լեռնաշղթայի կիզակետում: Անասելի ցանկություն առաջացավ հաղթահարելու Հատիսն ու Գութանասարը․ պիտի որ երկար չսպասեմ):

Արամուսից ուղևորվեցինք Նոր Հաճն, հիացանք ամենաբարձր կամուրջով, եկեղեցում հավաքված սովորողների երգչախմբային կատարումով, ներառումով: Տվեցինք այն, ինչ միշտ տալիս ենք ՝ մեր փորձը, երգը, հրավերը կրթահամալիր: Հարակից՝ ուռենիների աննկարագրելի պուրակում նախահարսանիք էր․ Սեդայի ու Սմբատի հարսանիքին հյուրերը կլինեն Հայաստանի տարբեր համայնքներից: Համատարած կանաչի մեջ, թվում էր, էլ ի՞նչ պիտի ցույց տային ու ինչո՞վ զարմացնեին մեր հոգատար Արմինեն ու Սոնան, բայց, պարզվեց, Սոնայի պապիկի տունը բնությամբ է շնչում,  պիտի վայելեինք ամեն ինչ:  

Օրվա վերջում բոլորիս իրենց խիզախությամբ հիացրին գետամեջցի Աշոտն ու Հակոբը, նոր սերունդն է՝ անկաշկանդ, հետաքրքրասեր ու պատրաստակամ․ այնքա՜ն հեշտ ենք  կոտրում երեխաների այս հատկանիշները:

Այսքանի մեջ ինքնագոհության զգացումը մնաց, վերցրեցի ինչ կարող էի, տվեցի ինչքան կարող էի:

Դե, իսկ Մաեստրոյի բացակայությունը լրացրինք օրվա վերջում, երբ Ազգային պատկերասրահում հասցրինք վայելել Երևանի պետական կամերային երգչախմբի ելույթը:

Երգչախմբի հետ ամեն ճամփորդությունից միշտ մնում է աշխարհի, մարդկանց, շրջապատի հանդեպ շնորհակալության զգացողությունը: Շնորհակալ եմ․․․

Տեսանյութը՝ Սոնա Փափազյանի

Կրթամշակութային-հայրենագիտական արշավ Կոտայք

Untitled

Մայիսի 18-ին ուսուցչական երգչախումբը կրթամշակութային-հայրենագիտական, կրթական փոխանակման ծրագրով կլինի Կոտայքի մարզի Արամուս, Նոր Հաճն, Գետամեջ համայնքներում։

Ծրագիր

09․00 – մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

10․00 – հոգևոր երգեր, միասնական աղոթք Արամուս համայնքի Սբ. Հակոբ եկեղեցում

10․30 – միասնական ընդհանուր պարապմունք եկեղեցու բակում գյուղի սովորողների, դասավանդողերի, բնակիչների հետ

11․00 – քայլք գյուղում, այցելություն Սբ. Նշան Ծիրանավոր խոնարհված եկեղեցի

12․30 – Նոր Հաճն․ երգչախմբի ելույթ, միասնական աղոթք  Սբ․ Ամենափրկիչ եկեղեցում

12․45 – Կոմիտասյան, ազգային երգերի, պարերգերի ուսուցում եկեղեցու բակում

13․30 – Գետամեջ․ բրդուճների, սուրճի ընդմիջում Սոնա Փափազյանենց՝ գյուղի տան բակում

14․30 – միասնական ընդհանուր պարապմունք Գետամեջի դպրոցի հարևանությամբ կանաչ բացատում գյուղի սովորողների, դասավանդողերի, բնակիչների հետ

15․00 – հայրենագիտական քայլք գյուղում

17․00 – վերադարձ Երևան

Մասնակիցներ՝

  1. Աշոտ Բլեյան. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն
  2. Սոնա Փափազյան
  3. Սյուզի Մարգարյան
  4. Կարինե Բաբուջյան
  5. Սուսան Դավթյան
  6. Անուշ Սողոմոնյան
  7. Հասմիկ Մելքոնյան
  8. Սեդա Թևանյան
  9. Լուսինե Ասատրյան
  10. Հասմիկ Թոփչյան
  11. Մարինե Ոսկանյան
  12. Կարինե Խառատյան
  13. Գոհար Եղոյան
  14. Հասմիկ Պողոսյան
  15. Աննա Երիցյան
  16. Լուսինե Նազարյան
  17. Արմինե Թոփչյան
  18. Մարիետ Սիմոնյան
  19. Մարինե Մխիթարյան
  20. Ծովինար Կասսաբյան
  21. Անահիտ Մելքոնյան
  22. Տաթև Աղաջանյան
  23. Հասմիկ Մաթևոսյան
  24. Գայանե Գալստյան
  25. Մարինե Մկրտչյան
  26. Նելլի Արղության
  27. Ալիսա Գևորգյան
  28. Կարինե Պետրոսյան

Մարզատոն Հյուսիսում։ 2-րդ դասարանցիներ

Հյուսիսային դպրոցի 2- րդ դասարանցիներ այսօր միասին մարզատոնի էին՝ վազեցին, հեծանվավարեցին, գնդակներով խաղեր խաղացին: Մարզատոնն իրականացնելիս օգնեց սենսեյ ընկեր Հայկուհին:

Նկարաշարն ամբողջությամբ՝ այստեղ

Տեսանյութը՝ Մանուշակ Աբրահամյանի