Կրթական փոխանակումներ, համագործակցային նախագիծ
Օրը՝ մայիսի 22
Մեկնումը՝ 9։30, վերադարձը՝ 14։00
Վայրը՝ Արագածոտնի մարզ, Կարբի գյուղի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու բակ
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ, Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանի և Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի 3- րդ դասարանի սովորողներ, ծնողներ
Նախագծի պատասխանատուներ՝ Հասմիկ Մաթևոսյան, Մանուշակ Աբրահամյան, Մարինե Մխիթարյան, Նարինե Պողոսյան, Աննա Ֆրանգյան, Դիանա Գևորգյան, Քրիստինա Հովհաննիսյան
Նպատակը.
- Ծանոթանալ Համբարձման ծեսին
- համագործակցություն ծեսով,
- ծեսը վերականգնել, նոր կյանք տալ:
Ընթացքը
- տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են Համբարձման ծեսը ,
- գտնում են ծեսը իմացող, այն խաղացած մարդկանց, ձայնագրում, տեսագրում են,
- համակարգում են հիմնական գործողությունները,
- որոշում են՝ ծիսական որ գործողությունների վրա է կառուցվելու ծեսը,
- սովորում են Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր,
- համացանցից գտնում և ունկնդրում են Համբարձման ծիսական երգեր («Ջա՜ն, ծաղիկ» , «Համբարձման անուշ գիշեր է» , «Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն» և այլն),
- սովորում են պատրաստել Վիճակի տիկնիկ,
- սովորում են պսակ հյուսելու տարբերակներ,
- ծիսական Արուսի տիկնիկ պատրաստելու համար նախապատրաստում են փարչ, գրտնակ, շորերը պատրաստելու համար՝ համապատասխան կտորներ կամ արդեն պատրաստի փոքր չափերի մանկական շորեր, տիկնիկին զարդարելու համար՝ զարդեր,
- որոշում են գործողությունների հաջորդականությունը, կազմում են նախնական սցենարը:
Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը
- Ծեսից առաջ սկսվում են նախապատրաստական աշխատանքները։
Արդյունքներ
սովորողը կիմանա
- ազգային ծեսերը,
- ազգային սովորույթները,
- ազգային ավանդական պարերը,
- հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
- ծիսական կերպարները,
- ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
- ծիսական պարագաները:
կկարողանա
- երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
- պատրաստել ծիսական պարագաներ,
- խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր,
- համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
- ծեսին նոր կյանք տալ:
Ուսումնական նյութեր՝
Արդյունքի ներկայացում
Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, բլոգներում, կրթահամալիրի ենթակայքերում ներկայացնել՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության, այլ տեսքով: