Կրթամշակութային-հայրենագիտական արշավ, Կոտայք

Հերթական կրթամշակութային -հայրենագիտական արշավը «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի հետ Հայաստանը կրկին ճանաչելու հնարավորություն տվեց: Երկիրը երկիր է իր բնակիչներով, իրենց տունը սիրող մարդկանցող, իսկ այդպիսի մարդկանց պակաս այս ճամփորդությանը չունեցանք: Գիտեի՝ եթե Արմինեն ու Սոնան են պատասխանատուները, ամենահետաքրքիր օրն է լինելու: Տիար Բլեյանի հետ  ճանապարհն ուսումնասիրելով  գնացինք բացահայտելու Արամուս, Նոր Հաճն, Գետամեջ համայնքները: Միայն գազար էր անցնում մտքովս: Բայց․․․ Անսպասելի էր տեսնել Արամուսի Սբ․ Հակոբ եկեղեցում հավաքված  մարդկանց․ ասեղ գցելու տեղ չկար: Եկել էին լսելու «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ելույթը:

Տպավորությունները շարունակվեցին Ծիրանավոր եկեղեցու բակում՝ ծիսական երգ ու պարով Արամուսի  ծիսական լաբորատորիայի բացումը ազդարարելով:

Ամենաանսպասելին՝ դեպի դիմացի բլուրի գագաթը բարձրանալու որոշումն էր․ գիտեի՝հենց այդտեղ էլ շնչառությունս ավելի լավն է դառնալու, սարերի քամին տանելու է: Ի՞նչ իմանայի, որ հայտնվելու եմ Արագածի, Գութանասարի, Հատիսի, Գեղամա լեռնաշղթայի կիզակետում: Անասելի ցանկություն առաջացավ հաղթահարելու Հատիսն ու Գութանասարը․ պիտի որ երկար չսպասեմ):

Արամուսից ուղևորվեցինք Նոր Հաճն, հիացանք ամենաբարձր կամուրջով, եկեղեցում հավաքված սովորողների երգչախմբային կատարումով, ներառումով: Տվեցինք այն, ինչ միշտ տալիս ենք ՝ մեր փորձը, երգը, հրավերը կրթահամալիր: Հարակից՝ ուռենիների աննկարագրելի պուրակում նախահարսանիք էր․ Սեդայի ու Սմբատի հարսանիքին հյուրերը կլինեն Հայաստանի տարբեր համայնքներից: Համատարած կանաչի մեջ, թվում էր, էլ ի՞նչ պիտի ցույց տային ու ինչո՞վ զարմացնեին մեր հոգատար Արմինեն ու Սոնան, բայց, պարզվեց, Սոնայի պապիկի տունը բնությամբ է շնչում,  պիտի վայելեինք ամեն ինչ:  

Օրվա վերջում բոլորիս իրենց խիզախությամբ հիացրին գետամեջցի Աշոտն ու Հակոբը, նոր սերունդն է՝ անկաշկանդ, հետաքրքրասեր ու պատրաստակամ․ այնքա՜ն հեշտ ենք  կոտրում երեխաների այս հատկանիշները:

Այսքանի մեջ ինքնագոհության զգացումը մնաց, վերցրեցի ինչ կարող էի, տվեցի ինչքան կարող էի:

Դե, իսկ Մաեստրոյի բացակայությունը լրացրինք օրվա վերջում, երբ Ազգային պատկերասրահում հասցրինք վայելել Երևանի պետական կամերային երգչախմբի ելույթը:

Երգչախմբի հետ ամեն ճամփորդությունից միշտ մնում է աշխարհի, մարդկանց, շրջապատի հանդեպ շնորհակալության զգացողությունը: Շնորհակալ եմ․․․

Տեսանյութը՝ Սոնա Փափազյանի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s