Եռօրյա ճամփորդություն Արատեսում. հաշվետվություն

Մեծ պատասխանատվությամբ սկսեցինք աշխատել «Հյուսիսային դպրոցի ճամբարը Արատեսում» նախագիծը կյանքի կոչելիս: Արատեսում առաջին անգամ էին լինելու կրտսեր դպրոցի ամենակրտսերները՝ 6 տարեկանից սկսած: Փոքրիկներից շատերի համար առաջին ճամփորդությունն էր գիշերակացով: Արատեսն էլ առաջին անգամ էր հյուրընկալում այդ տարիքի սովորողների խումբ:

Ճամփորդությունը սկսեցինք Հյուսիսային դպրոցից, երկու երթուղայինով անցանք նախապես գծած ճանապարհով՝Տիգրանաշենով, Զանգակատուն գյուղով, Եղեգիսով… Ընկեր Մենուան՝ ճամբարի պետը, ուղեկցում էր Արատեսի առաջին ամենապստիկ ճամբարականներին: Երևանից դուրս փռված բնության մեջ երեխաների արձագանքները սկսեցին ավելի լսելի դառնալ՝ վա՜յ, ու՜խ, սիրու՜ն.. Աջում Արարատն էր՝մառախուղով պատված, Արարատյան դաշտի անհունությունը՝ տեղ-տեղ ընդհատվող ջերմատներով, լճերով: Չմոռանալով հայրենագիտության մասին՝ հասանք

Արփայի հովիտ, վայելեցինք գետակի մեջ նետվող քարերի չլմփոցն ու ճամփա ընկանք:

Տեսանյութերը, ուղիղ միացումներն ու պատումները՝ ճամբարի պատասխանատուների անձնական էջերից ու բլոգներից՝ Կարինե Մամիկոնյան, Տաթև Աթոյան, Աննա Ֆրանգյան, Անժելա Բլեյան, Անի Մելոյան, Մարինե Մխիթարյան, Մենուա Հարությունյան:

Սմբատ իշխանի դամբարանի արձանագրությունները վերծանել այդպես էլ չհաջողվեց, բայց տարածքը ուսումնասիրեցինք, բացահայտեցինք։

Եղեգիսում մեզ դիմավորեց իսկական եղեգիսցի Տիգրանը, ուղեկցեց դեպի Զորաց եկեղեցի, պատմեց Օրբելյանների մասին: Եկեղեցուց բացվող տեսարանն աննկարագրելի է՝ ազատության, անսահմանության, ներդաշնակության, լիարժեքության զգացողություններ են արթնանում. շշմելու աշխարհ է էս երկիրը:

Զորաց եկեղեցուց հետո մեզ սպասում էր ամենասիրուն Արատեսը: Տեղավորվեցինք, ուսումնասիրեցինք վրանները, որտեղ քնելու էինք, տները, հիացանք:

Ծաղկած Արատեսը՝

Արատեսյան ֆոտոպատում՝

Առաջին օրվա ամենաանսպասելի պահը սովորողների համար Արատես գետում լճակ սարքելն ու մեջը լողի հավեսը հանելն էր..

Համեղ ճաշերի, ինքնասպասարկման կազմակերպման համար պատասխանատու էին ընկեր Աննան ու ընկեր Տաթևը, սովորողները պարբերաբար օգնում էին նրանց:

Օրվա ամփոփումը խարույկի շուրջ էր՝ կիթառով, մոխրի մեջ խորովված կարտոֆիլով։

Առաջին օրվա քրոնիկոնը՝ Անժելա Բլեյանի աչքերով

Առաջին օրը՝ Անի Մելոյանի տեսանկյունից

2-րդ օրն սկսեցինք մարզական պարապմունքով, ապա նախաճաշեցինք:

Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային փառատոն. Գետը բնակավայրում. Նկարչական պլեներ, շրջակա միջավայրի մաքրություն Արատես գետի ափին

Սառնորակ Արատես գետը փոքրիկ ճամբարականների ձեռքով դարձավ լճակ, որի մեջ լողալը, պառկելը խրախճանք ու գերագույն հաճույք դարձավ նրանց համար: Ի՜նչ սիրով էին սառը ջրի մեջ լող տալիս ու պատնեշ սարքում ջրի համար: Կորցրած, ջրի տարած հողաթափերի հետևից հասնել չի լինի՜, չենք էլ շտապում, կարևորը ջուրն է՝ տեղում է:

Ճամբարի ամենատպավորիչ պահերից էր փրկարարների հետ հանդիպումը. պատմում է Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Սուրեն Հարությունյանը:

Ընկեր Մենուան սեփական օրինակով քաջալերեց փոքրիկ խիզախներին:

Փորձառու փրկարարների հետ համագործակցությունը երեխաների առօրյան ավելի հետաքրքիր դարձրեց, բազմաթիվ հուզող հարցերի շնորհիվ երեխաներն իմացան, թե ինչպես պետք է պաշտպանվեն արտակարգ իրավիճակների ժամանակ:

Արատեսի վանական համալիրը

Անժելա Բլեյանն ամփոփում է արատեսյան 2-րդ օրը՝

Անի Մելոյանի հրապարակումը

Վերադարձը Վարդենյաց լեռնանցքով էր, կանգնեցինք, ուսումնասիրեցինք Օրբելյանների քարավանատունը:

Էլ ի՞նչ ճամբար՝ առանց խենթությունների.

Քնած խմբերը գիշերը արթնանում էին ծրագրած ժամին ու մածուկով ներկում մյուս խմբերի ընկերներին: Դաժան փորձությունն անցնում էր պատասխանատու ուսուցիչների ակտիվ մասնակցությամբ 😀

Հայտնագործողները գտան ուսումնասիրելու նյութեր, սկսեցին ճամփին հանդիպած արձանագրությունները վերծանել ու որոշել, թե ինչ հուշարձաններ են տեսնում.

Արատեսյան ճամբարի ամփոփումը արեցինք Սևանում՝

Եռօրյա ճամբարը մտերմացրեց տարատարիք սովորողներին, դարձրեց ավելի բանիմաց, արագ կողմնորոշվող ու հետաքրքրասեր։

Պատմում է Դանիել Հովսեփյանը

Պատմում է Սամվել Աբգարյանը

Պատմում Արթուր Զալինյանը

Եռօրյա ճամբար Արատեսի դպրական կենտրոնում

Ճամփորդության վայր՝ Արատեսի դպրական կենտրոն

Նպատակը՝  Կրտսեր դպրոցի սովորողների-դասավանդողների եռօրյա ճամբարում դպրական կենտրոնում

  • Քայլք Եղեգիսում, Զորաց եկեղեցի
  • Լող
  • Նկարչական պլեներ
  • Գետը բնակավայրում․ նախագիծ
  • Ճամփորդությամբ ուսուցում
  • Դպրոց բնության գրկում

Նախնական աշխատանքներ՝ Սովորողներն իրենց բլոգներում հրապարակում են տեղեկություններ Արատեսի դպրական կենտրոնի մասին։ Համացանցից տեղեկություններ են փնտրում  Վայոց ձորի մարզի մասին։ Ուսումնասիրում են Վայոց ձորի մարզի գետերն ու իրենց վտակները։ 

Ճանապարհը՝ մեկնումը՝ հունիսի 26-ին՝ ժամը 09։00, Հյուսիսային դպրոցից, Երևան-Զանգակատուն-Եղեգիս-Արատես երթուղով. վերադարձը՝ հունիսի 28-ին՝ ժամը 10։00:

Հետդարձի ճանապարհը Վարդենյաց լեռնանցք, կանգառ Քարավանատանը, Արգիճի գետի շրջակա տարածքի մաքրման աշխատանքներ, լող Սևանում

Ճամփորդության պատասխանատուներ՝  Անի Մելոյան, Կարինե Մամիկոնյան, Մարինե Մխիթարյան , Աննա Ֆրանգյան, Տաթև Աթոյան, Անժելա Բլեյան

Իրականացվելիք նախագծեր՝ 

«Գետը բնակավայրում» նախագիծ․Մասնակցային ճարտարապետություն ՝ առանցքում է Արատես գետը, Անժելա Բլեյան

Նկարչական պլեներ՝ Տաթև Աթոյան

«Ուսումնական պատարագ, առավոտյան ժամերգություն» նախագիծ

Թումանյանական ընթերցումներ․ Թումանյան 150 ուսումնական նախագիծ

Անհրաժեշտ իրերի ցանկ՝

  • քնապարկ
  • երկարաթև գիշերազգեստ
  • ուսապարկ
  • լողազգեստ, սրբիչ
  • ջուր՝ անհատական շշով, թերմոսով
  • հագուստ 3 օրվա համար /նաև անձրևապաշտպան հագուստ/
  • սպորտային կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/ հողաթափ
  • անհրաժեշտ գումար՝ 6000 դրամ
  • Առաջին օրվա  նախաճաշ, սնունդ՝  նախաճաշի բրդուճներ /չփչացող մթերքներ/, միրգ           
  • Ջուր 1լ /ճանապարհի համար/
  • հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  • Անհատական ճամփորդական սպասք
  • Աղբի տոպրակ, ձեռնոց
  • Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
  • լապտեր
  • հեռադիտակ, կողմնացույց /ով ունի/
  • ինտելեկտուալ խաղեր, գիրք, շախմատ

Ճամփորդության ընթացքը

Օր առաջին՝  26․06

09։00 Մեկնում Հյուսիսային դպրոցից

1֊ին կանգառ՝ Տիգրանաշեն, Արարատը այդ դիտակետից

2-րդ կանգառ՝ Արփայի հովիտ

3-րդ կանգառ՝ Սմբատ իշխանի դամբարան

4-րդ կանգառ՝ Հայկական խաչքարերի գերեզմանոց, շրջակա միջավայրի խնամք

5-րդ կանգառ՝ Զորաց եկեղեցի /պատասխանատու՝ Մենուա Հարությունյան/

Մինչև 14:30 Արատես, իրերի տեղավորում

15։00-16։00 Ճաշ

16։00-18։30 Քայլարշավ դեպի ՀԷԿ /ուղեկցող՝ Մենուա Հարությունյան/

19։00-20։00 Ընթրիք

20։00-21։30 Խարույկ, քննարկումներ, օրվա ամփոփում կիթառի հնչյունների ներքո

21:00-22:00 Անձնական հիգիենա, քնի նախապատրաստություն

22:00 Քուն

Երկրորդ օր՝ 27․06

08։00-09։00 Վերկաց, հիգիենայի ժամ, մարմնամարզություն

09։00- 10։00 Նախաճաշ

10։00-10։30 Քայլք դեպի Արատեսի վանական համալիր, Ոսումնական ժամերգություն վանքում

10։30-11։30 Արատեսի տների մաքրություն

12։00-14։00 Քայլք դեպի Արատես գետ, միջավայրի մաքրման աշխատանք, նկարչական պլեներ

14։30-15։00 Ճաշի նախապատրաստություն, սեղանի խաղեր, հանգիստ

15։00-16։00 Ճաշ

16։00 Թումանյանական ընթերցումներ

17։00 Լող

18։00 Ինտելեկտուալ խաղեր/ընթրիքի նախապատրաստում/

19։00-20։00 Ընթրիք

20։00-21։30 Խարույկ, քննարկումներ, օրվա ամփոփում կիթառի հնչյունների ներքո

21:00-22:00 Անձնական հիգիենա, քնի նախապատրաստություն

22:00 Քուն

Երրորդ օր՝ 28․06

08։00-09։00 Վերկաց, հիգիենայի ժամ, մարմնամարզություն

09։00-10։00 Նախաճաշ

10:00 Վերադարձ

Հետդարձի ճանապարհը Վարդենյաց լեռնանցքով, կանգառ Քարավանատանը, Արգիճի գետի շրջակա տարածքի մաքրման աշխատանքներ, լող Սևանում

Մասնակիցների ցանկ

Նիկոլ Մելքոնյան, Հյուսիսային դպրոցի 6 տարեկանների խումբ

Մհեր Պետրոսյան, Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարան

Ակսել Մելքոնյան, Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարան

Ալեք Մելքոնյան, Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարան

Դավիթ Հաբո, Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարան

Նիկա Ասատրյան, Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարան

Ալեն Պռոշյան, Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարան

Արեգ Հարությունյան, Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարան

Արթուր Զալինյան, Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարան

Սամվել Աբգարյան, Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարան

Անդրանիկ Հաբո, Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարան

Դանիել Հովսեփյան, Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարան

Ռաֆայել Խեչոյան, Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարան

Կատրին Մկրտչյան, Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարան

Կարեն Վարդանյան, Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարան

Սարգիս Մարտիրոսյան, Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարան

Սոնա Սարգսյան, Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարան

Սաթեն Խեչոյան, Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարան

Էլիս Խեչոյան, Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարան

Անի Հարությունյան, Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարան

Յանա Գրիգորյան, Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարան

Լիլի Գիրագոսյան, Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարան

Բագրատ Սադոյան, Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարան

Գետը բնակավայրում, Ոսկեհատ

《Գետը բնակավայրում》նախագծի շրջանակներում քայլքով անցանք Ամբերդ գետի գետաբերանով՝ Ագարակից մինչև Լեռնամերձ (Ամբերդ՝ Ամպառլու, Ամպուր, Ամպուրտ, Անբերդ, Խամպուրտչայ, Խամբուրդդարասի, Խամբուրդտերեսի, Համբերդ, Համբուրդ, գետ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում, Քասաղի աջ վտակը, 36 կմ)։ Գետը Ագարակում՝ Աշտարակ֊Գյումրի ձախակողմյան ափին, դեռ ջրառատ է, հունը լայն է, կորուստներ քիչ են լինում։ Մի փոքր ներքևից արդեն սկսվում է գետի ճյուղավորումը, ջրի կորուստը մեծանում է։

Ճանապարհը հարմար է քայլքի համար, երբեմն տարածքի խոտերի բարձրությունը վտանգավոր է, բայց ճամփորդ, ուշադիր մարդու համար դա էլ խնդիր չէ։

Տեղ֊տեղ կարելի է փոքրիկ լճակներ ունենալ։ Ագարակի պատմամշակութային կոթողից մինչ Ոսկեհատի Ճգնավորի այր քարայր հասանք 30 րոպեում։

Գետն արդեն անցնում է համայնքի միջով։ Մինչ համայնք հասնելը գետը մաքուր է, տեղ֊տեղ կենցաղային աղբով, բայց համայնքում արդեն աղբը նկատելի ավելանում է՝ ի հաշիվ բնակիչների թափած աղբի։

Ոսկեհատում գետը ճյուղավորվում է, կորցնում քիչ թե շատ ուժեղ թափը, ոռոգում է համայնքի մոտակա այգիները։

Հունիս, հաշվետվություն

Հարսանեկան ծես, տեխնոլոգիական աշխատանք

Գլաքարե ընկեր Սեդա և ընկեր Սմբատ

Հարցազրույց հարսի ու փեսայի հետ

Հունիսյան ճամբար 03-07․06․19

Հունիսյան ճամբար 10․-14․06․19

Ճամփորդություն՝

Դեպի Ծաղկեվանք

Ճամփորդություններ

Հարավային դպրոցը Ոսկեհատում

Հարսանեկան ծես Արատեսում

Գրական ակումբը Գյումրիում

Մանկավարժական աշխատողների հունիսյան ճամբար

Աշխատակարգ 17.06-21.06
Հունիսի 17
09:00-09:30 Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-10:00 Կրթական պարտեզի, միջավայրի խնամքի աշխատանքներ
10:00-11:00 «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի պարապմունք
11:15-12:00՝ 2018-2019 ուսումնական տարվա ամփոփում․ 4-րդ շրջանի ամփոփում (աճի բնութագրեր)

12:00-12:30` ընդմիջում
13:00-14:00՝ 2018-2019 ուսումնական տարվա ամփոփում․ 4-րդ շրջանի ամփոփում (աճի բնութագրեր) 
14:00-15:00՝ Մատենավարություն, սովորողների բլոգների հրապարակում

Հունիսի 18
08:00-Ճամփորդություն Գյումրի-Վահրամաբերդ-Երերույք

Հունիսի 19
09:00-09:30 Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-10:00 Կրթական պարտեզի, միջավայրի խնամքի աշխատանքներ
10:00-12:00 2018-2019 ուսումնական տարվա ամփոփում․ 4-րդ շրջանի ամփոփում
12:00-12:30՝ ընդմիջում
13:00-15:00՝ Կլոր սեղան.Հեղինակային կրթական ծրագրով ուսումնական պարապմունքները

Հունիսի 20
09:00-09:30 Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-10:00 Կրթական պարտեզի, միջավայրի խնամքի աշխատանքներ
10:00-11:00  «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի պարապմունք 
11:15-12:00՝ 2018-2019 ուսումնական տարվա ամփոփում․ 4-րդ շրջանի ամփոփում 12:15-12:45 `ընդմիջում
13:00-14:00՝ 2018-2019 ուսումնական տարվա ամփոփում․ 4-րդ շրջանի ամփոփում
14:00-15:00՝ Մատենավարություն

Հունիսի 21
09:00-09:30 Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-10:00 Կրթական պարտեզի, միջավայրի խնամքի աշխատանքներ
11:15-12:00՝ 2018-2019 ուսումնական տարվա ամփոփում․ 4-րդ շրջանի ամփոփում 12:15-12:45 `ընդմիջում
13:00-14:00՝ 2018-2019 ուսումնական տարվա ամփոփում․ 4-րդ շրջանի ամփոփում
14:00-15:00՝ Մատենավարություն

Հունիսի 10-28՝ Մանկավարժության կենտրոն

Բովանդակությունը՝

  • Բլեյան կրթական բաց ցանցի հանգույցների՝ կրթահամալիրի դպրոցների, քոլեջի, ուսումնական կենտրոնների, մասնագիտական խմբերի, մանկավարժության լաբորատորիաների՝ 2018-2019 ուստարվա արդյունքների ամփոփում՝
    հունիսի 10-14
  • կրթահամալիրի մասնաճյուղերի՝ 2019-2020-ի աշխատանքների, կազմակերպման ներկայացում՝ հունիսի 10-14
  • 2019-2020-ի ուսումնական՝ ցանցային իրագործման բաց նախագծերի ներկայացում՝ հունիսի 10-14
  • «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարներ՝ հունիսի 17-28
    5-6 տարեկանների ուսուցման խմբերի ղեկավարների, ուսուցչի օգնականների, կազմակերպիչների համար,
    4-12-րդ դասարաններում իրականացվող դասընթացների, ուսումնական նախագծերի ղեկավարների համար
  • Մուտք կրթահամալիր, քայլ առաջին. վերապատրաստում «Բլոգային, նախագծային ուսուցում»՝ հունիսի 18-21
  • Բլեյան կրթական բաց ցանց. հանրապետության նախադպրոցական հաստատությունների, դպրոցների մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ՝ հունիսի 17-21
  • Մանկավարժական նորարարության «Բարեկամություն» բաց ճամբար՝ հունիսի 24-26
  • Քանդակագործության, ճարտարապետության միջազգային փառատոնի նախագծերի ղեկավարում
  • Մանկավարժական-մասնագիտական զարգացման անհատական խմբային նախագծեր

Աշխատակարգում՝

  • ընդհանուր պարապմունք
  • կրթական պարտեզի, միջավայրի խնամքի աշխատանք
  • հեղինակային ծրագրի մշակում-լրամշակում՝
    դպրոցի, ուսումնական կենտրոնի օրացույց
    2019-2020-ի առարկայական հեղինակային ծրագիր, ծրագրի օրացույց
    ցանցային կազմակերպմամբ ուսումնական բաց նախագիծ. նախագծի օրացույց
  • մանկավարժական կլոր սեղաններ
    • Հեղինակային կրթական ծրագրով ուսումնական պարապմունքները՝ հունիսի 12
    • Հեղինակային կրթական ծրագրի 2019-2020-ի խնդիրները՝ հունիսի 19
    • Դպրոց-պարտեզ, 5-6 տարեկանների մեկամյա ուսուցման հեղինակային ծրագիր՝ հունիսի 25
    • Բլեյան բաց ցանցը 2019-ին, 2020-ին՝ հունիսի 26
  • կլոր սեղանների նախապատրաստման պարապմունքներ
  • մարզական պարապմունքներ
  • ընդմիջում
  • անհատական պլանով մասնակցություն՝
    • փառատոնային բաց ճամբարին,
    • սովորողների, մանկավարժական մուտքի ճամբարներին,
    • ամառային լողափնյա ճամբարներին,
    • վերապատրաստումներին,
    • «Բարեկամություն» ճամբարին

Ուսումնական 4-րդ շրջան, ամփոփում

Ուսումնական ճամբարի մեկնարկ

Հարսանեկան ծես, տեխնոլոգիական աշխատանք

Կարդում է Քնարիկ Ներսիսյանը, Հրաշագործ մատներով Տիստուն

Հեքիաթագրքերի շնորհանդես-համերգ

Գլաքարե ընկեր Սեդա և ընկեր Սմբատ

Հարցազրույց հարսի ու փեսայի հետ

Դեպի Ծաղկեվանք

«Ես» ուսումնական նախագիծ

«Ես» ուսումնական նախագիծը արտացոլված չէ կրթահամալիրի ուսումնական օրացույցում, սակայն կրտսեր դպրոցում այն իրագործելի, սիրելի ու կարևոր նախագիծ է, քանի որ համընկնում է ուսումնական տարվա մեկնարկի, իսկ առաջին դասարանցիների համար՝ դպրոցամուտի հետ:

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրները`

1-ին դասարան

  • Ադապտացում միջավայրին (միջավայրի յուրացում).
  • Ինքնուրույնության դրսևորման զարգացում.
  • Ինքնասպասարկման (անձնական հիգիենա) հմտություների զարգացում.
  • Բանավոր խոսքի զարգացում (առանց սխալվելու վախի խոսելու, հանդես գալու հնարավորություն).
  • Հաղորդակցական հմտությունների ձևավորում ու զարգացում.
  • Երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում.
  • Smart էլեկտրոնային գրատախտակի հիմնական գործիքների կիրառում.
  • Մաթեմատիկական հասկացությունների ձևավորում:

2-րդ դասարան

  • Բանավոր խոսքի զարգացում (սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի բավարարում).
  • Գրավոր ճիշտ, գրագետ խոսքի կարողությունների զարգացում.
  • Մեդիահմտությունների կիրառում և զարգացում.
  • Ընթերցելու որակական հատկանիշների բարելավում (կարդացածը հասկանալ).
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • Հաղորդակցական հմտությունների զարգացում.
  • Համագործակցային հմտությունների զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում:

3-րդ դասարան

  • Մեդիահմտությունների, մեդիագործիքների ու համակարգչային ծրագրերի կիրառում.
  • Բանավոր ու գրավոր խոսքի զարգացում.
  • Անհաժեշտ ինֆորմացիա հավաքելու հմտությունների ձևավորում ու զարգացում.
  • Հարցեր տալու (մշակելու) ու հարցազրույց վարելու հմտությունների ձևավորում ու զարգացում.
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • Հաղորդակցական հմտությունների զարգացում.
  • Համագործակցային հմտությունների զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում:

Տևողությունը՝ օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 10-ը (երկուսից երեք շաբաթ):

Սեպտեմբերի 4-ի կրթական շքերթին (կրթահամալիրի ուսումնական օրացույց) մասնակցում են առաջին դասարանցիները:

Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, մարմնամարզական դահլիճ, տուն (ընտանիք), մեդիատիրույթ (բլոգ, ենթակայք, կայք):

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, տեսախցիկ, համակարգչային ծրագրեր (Paint, Smart էլեկտրոնային գրատախտակ, MS Word, MS Power Point, Movie Maker…),  թղթեր (գունավոր, տարբեր հաստության ու չափի), գուաշ, ջրաներկ, վրձին, կավ, պլաստիլին, այլ (կտորներ, կոճակներ, ժապավեններ…):

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ

  • գրական ստեղծագործությունների ցանկ

1-ին դասարան

  • «Բութ մատն ասաց… » (ժողովրդական խաղիկ)
  • Աթաբեկ Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»
  • Հովհաննես Թումանյան «Լուսաբացին»
  • Հովհաննես Թումանյան «Անհաղթ աքլորը»
  • Հովհաննես Թումանյան «Ծիտը»
  • Ղազարոս Աղայան «Ծիտը և բազեն»

2-րդ դասարան

  • Սովորողների ինքնապատումներ
  • Աթաբեկ Խնկոյան «Ես»
  • Աթաբեկ Խնկոյան «Չալ կաչաղակը»
  • Ղազարոս Աղայան «Մանուշակը»
  • Աթաբեկ Խնկոյան «Խխունջն ու սունկը»

3-րդ դասարան

  • Սովորողների ինքնապատումներ
  • Հովհաննես Թումանյան «Թռչունի մտածմունքը»
  • Շաշ հյուրը (հայ ժողովրդական հեքիաթ)
  • Խմած մկան պայմանը (հայ ժողովրդական հեքիաթ)
  • Էշի ձուն (հայ ժողովրդական հեքիաթ)
  • Անունների ծագման պատություն (հանրագիտարան, որոնողական կայքեր)

Ազգային, բակային խաղեր

Հիմնական թեմաները՝

  • Ես
  • Իմ խաղալիքը (տիկնիկը…)
  • Իմ ընտանիքը
  • Իմ անունը
  • Իմ բակը, քաղաքը (գյուղը), երկիրը

1-ին դասարան

Ուսումնական գործունեության ոլորտները՝

Մայրենի լեզու

  • Պատմել իր (իր խաղալիքի…) մասին: Այստեղ կարելի է իրականացնել «Խոսում է իմ տիկնիկը» նախագիծը: Սովորողները տան անդամների հետ կարող են պատրաստել տիկնիկներ (ձեռնոց-տիկնիկ), որոնք դասարանում նրանց հնարավորություն կտան ավելի անկաշկանդ խոսելու, պատմելու. հանդես գալու տիկնիկի անունից:
  • Կարողանալ պատասխանել հարցերին՝ պատճառաբանելով իր կարծիքը:
  • Բերանացի իմանալ ու խաղալ (կենդանի պատում) գրական ստեղծագործությունները:

Տեխնոլոգիա և մեդիատեխնոլոգիա

Ջրաներկով, գուաշով նկարել իրենց, իրենց տրամադրությունը արտահայտել գույներով (գույների շաբաթ), ուրվագծել իր ձեռքը (թաթիկանկար):

Ծանոթանալ Paint նկարչական ծրագրին, հիմնական գործիքներին: Կարող են պատկերների կամ գույների միջոցով ստեղծել իրենց «Օրվա տրամադրությունը» թեմայով նկարներ:

Մաթեմատիկա

Բանավոր համրանք՝

  • Հաշվել 1-ից մինչև….(առաջ հաշիվ, հետ հաշիվ):
  • Այսօր քանի՞ սովորող կա դասարանում:
  • Այսօր քանի՞ աղջիկ կա դասարանում: Այսօր քանի՞ տղա կա դասարանում: Համեմատել (շա՞տ է, թե՞ քիչ):
  • Համեմատել երկու աղջիկների: Համեմատել երկու տղաների: Գտնել նմանություններն ու տարբերությունները:
  • Հաշվել աթոռները, սեղանները: Համեմատել:

Մարմնամարզություն (խաղային գործունեություն)

Այս շրջանում շատ կարևոր է խաղային գործունեության առկայությունը սովորողի ուսումնական առօրյայում: Առավոտը սկսել դրական տրամադրություն ու համախմբվածություն փոխանցող ազգային խաղերով, ինչպես նաև բակային խաղեր խաղալ:

2-րդ դասարան

Ուսումնական գործունեության ոլորտները՝

Մայրենի լեզու

  • Պատմում է (գրավոր) իր, իր ընտանիքի մասին՝ հաղորդելով կոնկրետ տվյալներ:
  • Մի քանի բառով նկարագրում ու բնութագրում է իրեն ու մյուսներին:
  • Հատուկ անունները գրում է մեծատառով: Նախադասությունը սկսում է մեծատառով ու ավարտում է վերջակետով:
  • Կարդում ու հասկանում է պատմությունը:
  • Հարցերի միջոցով անհրաժեշտ ինֆորմացիա հավաքել տվյալ թեմայի վերաբերյալ:
  • Գրական ստեղծագործությունների ընթերցում, քննարկում:

ՏՀՏ

  • Աշխատում է paint ծրագրով (նկարում է իրեն): Աշխատանքին անուն է դնում, պահպանում է և էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում:
  • Աշխատում է word ծրագրով: Մուտքագրում է տեքստը, անուն դնելով՝ պահպանում է, և էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում:
  • Աշխատում է power point ծրագրով: Մուտքագրում է, լուսանկար է տեղադրում, նոր սլայդեր է բացում:

Կերպարվեստ, տեխնոլոգիա

  • Ստեղծում է ինքնանկար (ջրաներկով, գուաշով):

3-րդ դասարան

Ուսումնական գործունեության ոլորտները՝

Մայրենի լեզու

Մշակել հարցեր, որոնց օգնությամբ ընտանիքի անդամների հետ կվարի հարցազրույց՝ պարզելու իր անվանակոչման պատմությունը.

Տեղեկատվական ու որոնողական համակարգերից, հանրագիտարաններից, այլ աղբյուրներից (նաև՝ մեծահասակի օգնությամբ) կհավաքի, կմշակի իր անվան մասին ինֆորմացիա:

ՏՀՏ

Աշխատանքները կարող են ներկայացնել ձայնագրության, շնորհանդեսի (պրեզենտացիայի), ֆիլմի տեսքով:

Նախագծի արդյունքում՝

Բոլոր աշխատանքները հրապարակվում են բլոգում՝

  • Խոսում է իմ տիկնիկը (մեդիապատումների շարք)
  • Ես՝ իմ մասին(ինքնապատումների շարք)
  • Իմ ընտանիքը(պրեզենտացիաների շարք)
  • Իմ անունը(անվանակոչման ու անվան ծագման պատմություններ)

 

Արդյունքներ

Իմ մասին

Իմ ընտանիքը

Իմ բակը, տունը

Երբ ես մեծանամ

Մանկավարժական հունիսյան բաց ճամբար

Աշխատակարգ 10.06-14.06
Հունիսի 10
09:00-09:30 Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-10:00 Կրթական պարտեզի, միջավայրի խնամքի աշխատանքներ
10:00-11:00 «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի պարապմունք
11:15-12:00՝ 2018-2019 ուսումնական տարվա ամփոփում․ 4-րդ շրջանի ամփոփում (աճի բնութագրեր)

12:00-12:30` ընդմիջում
13:00-14:00՝ 2018-2019 ուսումնական տարվա ամփոփում․ 4-րդ շրջանի ամփոփում (աճի բնութագրեր)
14:00-15:00՝ Մատենավարություն, սովորողների բլոգների հրապարակում

Հունիսի 11
09:00-09:30 Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-10:00 Կրթական պարտեզի, միջավայրի խնամքի աշխատանքներ
10:00-12:00 2018-2019 ուսումնական տարվա ամփոփում․ 4-րդ շրջանի ամփոփում(աճի բնութագրեր)
12:00-12:30՝ ընդմիջում
13:00-14:00՝ Գրական ակումբ
14:00-15:00՝ Մանկավարժական ակումբ

Հունիսի 12
09:00-09:30 Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-10:00 Կրթական պարտեզի, միջավայրի խնամքի աշխատանքներ
10:00-12:00 2018-2019 ուսումնական տարվա ամփոփում․ 4-րդ շրջանի ամփոփում
12:00-12:30՝ ընդմիջում
13:00-15:00՝ Կլոր սեղան.Հեղինակային կրթական ծրագրով ուսումնական պարապմունքները

Հունիսի 13
09:00-09:30 Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-10:00 Կրթական պարտեզի, միջավայրի խնամքի աշխատանքներ
10:00-11:00  «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի պարապմունք
11:15-12:00՝ 2018-2019 ուսումնական տարվա ամփոփում․ 4-րդ շրջանի ամփոփում 12:15-12:45 `ընդմիջում
13:00-14:00՝ 2018-2019 ուսումնական տարվա ամփոփում․ 4-րդ շրջանի ամփոփում
14:00-15:00՝ Մատենավարություն

Հունիսի 14
09:00-09:30 Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-16:00 Ճամփորդություն Հարավային դպրոց-Ոսկեհատ, Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի ներկայացում

Հունիսի 10-28՝ Մանկավարժության կենտրոն

Բովանդակությունը՝

  • Բլեյան կրթական բաց ցանցի հանգույցների՝ կրթահամալիրի դպրոցների, քոլեջի, ուսումնական կենտրոնների, մասնագիտական խմբերի, մանկավարժության լաբորատորիաների՝ 2018-2019 ուստարվա արդյունքների ամփոփում՝
    հունիսի 10-14
  • կրթահամալիրի մասնաճյուղերի՝ 2019-2020-ի աշխատանքների, կազմակերպման ներկայացում՝ հունիսի 10-14
  • 2019-2020-ի ուսումնական՝ ցանցային իրագործման բաց նախագծերի ներկայացում՝ հունիսի 10-14
  • «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարներ՝ հունիսի 17-28
    5-6 տարեկանների ուսուցման խմբերի ղեկավարների, ուսուցչի օգնականների, կազմակերպիչների համար,
    4-12-րդ դասարաններում իրականացվող դասընթացների, ուսումնական նախագծերի ղեկավարների համար
  • Մուտք կրթահամալիր, քայլ առաջին. վերապատրաստում «Բլոգային, նախագծային ուսուցում»՝ հունիսի 18-21
  • Բլեյան կրթական բաց ցանց. հանրապետության նախադպրոցական հաստատությունների, դպրոցների մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ՝ հունիսի 17-21
  • Մանկավարժական նորարարության «Բարեկամություն» բաց ճամբար՝ հունիսի 24-26
  • Քանդակագործության, ճարտարապետության միջազգային փառատոնի նախագծերի ղեկավարում
  • Մանկավարժական-մասնագիտական զարգացման անհատական խմբային նախագծեր

Աշխատակարգում՝

  • ընդհանուր պարապմունք
  • կրթական պարտեզի, միջավայրի խնամքի աշխատանք
  • հեղինակային ծրագրի մշակում-լրամշակում՝
    դպրոցի, ուսումնական կենտրոնի օրացույց
    2019-2020-ի առարկայական հեղինակային ծրագիր, ծրագրի օրացույց
    ցանցային կազմակերպմամբ ուսումնական բաց նախագիծ. նախագծի օրացույց
  • մանկավարժական կլոր սեղաններ
    • Հեղինակային կրթական ծրագրով ուսումնական պարապմունքները՝ հունիսի 12
    • Հեղինակային կրթական ծրագրի 2019-2020-ի խնդիրները՝ հունիսի 19
    • Դպրոց-պարտեզ, 5-6 տարեկանների մեկամյա ուսուցման հեղինակային ծրագիր՝ հունիսի 25
    • Բլեյան բաց ցանցը 2019-ին, 2020-ին՝ հունիսի 26
  • կլոր սեղանների նախապատրաստման պարապմունքներ
  • մարզական պարապմունքներ
  • ընդմիջում
  • անհատական պլանով մասնակցություն՝
    • փառատոնային բաց ճամբարին,
    • սովորողների, մանկավարժական մուտքի ճամբարներին,
    • ամառային լողափնյա ճամբարներին,
    • վերապատրաստումներին,
    • «Բարեկամություն» ճամբարին

Դեպի Ծաղկեվանք

Հյուսիսային դպրոցի 2-րդ, 3-րդ դասարանցիները այցելեցին Ծաղկեվանք։ Քայլքով հաղթահարեցինք Ծաղկեվանքի հեշտ հաղթահարելի բարձունքը, ապա որոշեցինք տեսնել, թե ի՞նչ կա թաքնված Ծաղկեվանքից դեպի աջ։ Ծաղիկների, ժայռերի, քարանձավների տեսարանը սովորողների հիացական բացականչությունների առիթ դարձան։ Պարզվեց, որ մեր սովորողները ծնողներից ավելի հեշտ են հաղթահարում բարձունքներ։

Հարցազրույց հարսի ու փեսայի հետ

Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանցիները հարցախեղդ արեցին հարս Սեդային ու փեսա Սմբատին. էլ՝ ե՞րբ եք ամուսնանալու,քանի երեխա եք ունենալու, որտեղ եք ապրելու, իսկ կարո՞ղ է զույգ ունենաք….Մնացածը՝ տեսանյութում…