Նպատակը՝
Մասնակցություն Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնին
Ժամանակահատվածը՝ հունիսի 1 -հուլիսի 2
Վայրը՝ Արագածոտն, Ոսկեհատ
Ընթացքը․,
Գետը բնակավայրում
Ոսկեհատի սովորողները, երիտասարդները լուսանկարում են, նկարում են Ամբերդ գետը, որը հոսում է Ոսկեհատ և Ոսկեվազ համայնքներով, ընտրում են իրենց համար առավել նախընտրելի հատվածները, բարձրաձայնում են գետի վերաբերյալ իրենց մտահոգությունները, ցույց տալիս մաքուր և աղտոտված ափերը:
Ոսկեհատի ամենամյա ճամբարի ընթացքում պարբերաբար նկարչական պլեներներ կիրականացվեն գետի ափին:
Ոսկեհատը սովորողների աչքերով
Ոսկեհատի սովորողները, երիտասարդները կլուսանկարեն համանքի՝ իրենց համար առավել բնորոշ կառույցները, բնական հուշարձանները, տները, այսպիսով ուշադրություն հրավիրելով համայնքի վրա, բարձրացնելով համայնքի ճանաչելիությունը:
Արդյունքը
Լուսանկարները կտեղադրվեն համայնքի ֆեյսբուքյան էջում, իմ բլոգում, փառատոնի բլոգում