Գետը բնակավայրում, Ոսկեհատ

《Գետը բնակավայրում》նախագծի շրջանակներում քայլքով անցանք Ամբերդ գետի գետաբերանով՝ Ագարակից մինչև Լեռնամերձ (Ամբերդ՝ Ամպառլու, Ամպուր, Ամպուրտ, Անբերդ, Խամպուրտչայ, Խամբուրդդարասի, Խամբուրդտերեսի, Համբերդ, Համբուրդ, գետ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում, Քասաղի աջ վտակը, 36 կմ)։ Գետը Ագարակում՝ Աշտարակ֊Գյումրի ձախակողմյան ափին, դեռ ջրառատ է, հունը լայն է, կորուստներ քիչ են լինում։ Մի փոքր ներքևից արդեն սկսվում է գետի ճյուղավորումը, ջրի կորուստը մեծանում է։

Ճանապարհը հարմար է քայլքի համար, երբեմն տարածքի խոտերի բարձրությունը վտանգավոր է, բայց ճամփորդ, ուշադիր մարդու համար դա էլ խնդիր չէ։

Տեղ֊տեղ կարելի է փոքրիկ լճակներ ունենալ։ Ագարակի պատմամշակութային կոթողից մինչ Ոսկեհատի Ճգնավորի այր քարայր հասանք 30 րոպեում։

Գետն արդեն անցնում է համայնքի միջով։ Մինչ համայնք հասնելը գետը մաքուր է, տեղ֊տեղ կենցաղային աղբով, բայց համայնքում արդեն աղբը նկատելի ավելանում է՝ ի հաշիվ բնակիչների թափած աղբի։

Ոսկեհատում գետը ճյուղավորվում է, կորցնում քիչ թե շատ ուժեղ թափը, ոռոգում է համայնքի մոտակա այգիները։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s