Մեծ պատասխանատվությամբ սկսեցինք աշխատել «Հյուսիսային դպրոցի ճամբարը Արատեսում» նախագիծը կյանքի կոչելիս: Արատեսում առաջին անգամ էին լինելու կրտսեր դպրոցի ամենակրտսերները՝ 6 տարեկանից սկսած: Փոքրիկներից շատերի համար առաջին ճամփորդությունն էր գիշերակացով: Արատեսն էլ առաջին անգամ էր հյուրընկալում այդ տարիքի սովորողների խումբ:
Ճամփորդությունը սկսեցինք Հյուսիսային դպրոցից, երկու երթուղայինով անցանք նախապես գծած ճանապարհով՝Տիգրանաշենով, Զանգակատուն գյուղով, Եղեգիսով… Ընկեր Մենուան՝ ճամբարի պետը, ուղեկցում էր Արատեսի առաջին ամենապստիկ ճամբարականներին: Երևանից դուրս փռված բնության մեջ երեխաների արձագանքները սկսեցին ավելի լսելի դառնալ՝ վա՜յ, ու՜խ, սիրու՜ն.. Աջում Արարատն էր՝մառախուղով պատված, Արարատյան դաշտի անհունությունը՝ տեղ-տեղ ընդհատվող ջերմատներով, լճերով: Չմոռանալով հայրենագիտության մասին՝ հասանք
Արփայի հովիտ, վայելեցինք գետակի մեջ նետվող քարերի չլմփոցն ու ճամփա ընկանք:
Տեսանյութերը, ուղիղ միացումներն ու պատումները՝ ճամբարի պատասխանատուների անձնական էջերից ու բլոգներից՝ Կարինե Մամիկոնյան, Տաթև Աթոյան, Աննա Ֆրանգյան, Անժելա Բլեյան, Անի Մելոյան, Մարինե Մխիթարյան, Մենուա Հարությունյան:
Սմբատ իշխանի դամբարանի արձանագրությունները վերծանել այդպես էլ չհաջողվեց, բայց տարածքը ուսումնասիրեցինք, բացահայտեցինք։
Եղեգիսում մեզ դիմավորեց իսկական եղեգիսցի Տիգրանը, ուղեկցեց դեպի Զորաց եկեղեցի, պատմեց Օրբելյանների մասին: Եկեղեցուց բացվող տեսարանն աննկարագրելի է՝ ազատության, անսահմանության, ներդաշնակության, լիարժեքության զգացողություններ են արթնանում. շշմելու աշխարհ է էս երկիրը:
Զորաց եկեղեցուց հետո մեզ սպասում էր ամենասիրուն Արատեսը: Տեղավորվեցինք, ուսումնասիրեցինք վրանները, որտեղ քնելու էինք, տները, հիացանք:
Ծաղկած Արատեսը՝
Արատեսյան ֆոտոպատում՝
Առաջին օրվա ամենաանսպասելի պահը սովորողների համար Արատես գետում լճակ սարքելն ու մեջը լողի հավեսը հանելն էր..
Համեղ ճաշերի, ինքնասպասարկման կազմակերպման համար պատասխանատու էին ընկեր Աննան ու ընկեր Տաթևը, սովորողները պարբերաբար օգնում էին նրանց:
Օրվա ամփոփումը խարույկի շուրջ էր՝ կիթառով, մոխրի մեջ խորովված կարտոֆիլով։
Առաջին օրվա քրոնիկոնը՝ Անժելա Բլեյանի աչքերով
Առաջին օրը՝ Անի Մելոյանի տեսանկյունից
2-րդ օրն սկսեցինք մարզական պարապմունքով, ապա նախաճաշեցինք:
Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային փառատոն. Գետը բնակավայրում. Նկարչական պլեներ, շրջակա միջավայրի մաքրություն Արատես գետի ափին
Սառնորակ Արատես գետը փոքրիկ ճամբարականների ձեռքով դարձավ լճակ, որի մեջ լողալը, պառկելը խրախճանք ու գերագույն հաճույք դարձավ նրանց համար: Ի՜նչ սիրով էին սառը ջրի մեջ լող տալիս ու պատնեշ սարքում ջրի համար: Կորցրած, ջրի տարած հողաթափերի հետևից հասնել չի լինի՜, չենք էլ շտապում, կարևորը ջուրն է՝ տեղում է:
Ճամբարի ամենատպավորիչ պահերից էր փրկարարների հետ հանդիպումը. պատմում է Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Սուրեն Հարությունյանը:
Ընկեր Մենուան սեփական օրինակով քաջալերեց փոքրիկ խիզախներին:
Փորձառու փրկարարների հետ համագործակցությունը երեխաների առօրյան ավելի հետաքրքիր դարձրեց, բազմաթիվ հուզող հարցերի շնորհիվ երեխաներն իմացան, թե ինչպես պետք է պաշտպանվեն արտակարգ իրավիճակների ժամանակ:
Արատեսի վանական համալիրը
Անժելա Բլեյանն ամփոփում է արատեսյան 2-րդ օրը՝
Անի Մելոյանի հրապարակումը
Վերադարձը Վարդենյաց լեռնանցքով էր, կանգնեցինք, ուսումնասիրեցինք Օրբելյանների քարավանատունը:
Էլ ի՞նչ ճամբար՝ առանց խենթությունների.
Քնած խմբերը գիշերը արթնանում էին ծրագրած ժամին ու մածուկով ներկում մյուս խմբերի ընկերներին: Դաժան փորձությունն անցնում էր պատասխանատու ուսուցիչների ակտիվ մասնակցությամբ 😀
Հայտնագործողները գտան ուսումնասիրելու նյութեր, սկսեցին ճամփին հանդիպած արձանագրությունները վերծանել ու որոշել, թե ինչ հուշարձաններ են տեսնում.
Արատեսյան ճամբարի ամփոփումը արեցինք Սևանում՝
Եռօրյա ճամբարը մտերմացրեց տարատարիք սովորողներին, դարձրեց ավելի բանիմաց, արագ կողմնորոշվող ու հետաքրքրասեր։