Անհրաժեշտ պարագաներ

Ուսումնական պարագաներ

Նկարչական  ալբոմ

Գունավոր մատիտներ, յուղամատիներ

Ջրաներկ, գուաշ, ջրաման, վրձին

Սև մատիտ, ռետին, սրիչ

Մկրատ, սոսինձ

Գունավոր թղթեր

Սպիտակ թղթեր A4, A5

Անհատական համակարգիչ

Մարզական պարագաներ

Մարզական թեթև կոշիկներ, հագուստ, սրբիչ, գլխարկ

Լողազգեստ, լողաթափ, ռետինե գլխարկ, սրբիչ

Գունավոր շապիկ (ուսումնական ճամփորդությունների, սպորտլանդիաների համար)

Անհրաժեշտ պարագաներ ինքնասպասարկման համար

Անհատական ջրի շիշ

Չոր և խոնավ անձեռոցիկ

Անհրաժեշտ պարագաներ ուսումնական ճամփորդությունների համար

Արշավային պայուսակ, կոշիկներ, գլխարկ

Հեռադիտակ, խոշորացույց, կողմնացույց

ՀԳԱԴ(Հայագիտական արշավային դասընթաց) Արատեսում:

Նպատակը Իրականացնել Հայագիտական արշավային դասընթաց Արատեսի դպրական կենտրոնում

Ժամանակահատված՝ օգոստոսի 30-սեպտեմբերի 2

Մասնակիցներ՝ՀԳԱԴ-ի տարբեր տարիների անդամներ, նոր մասնակիցներ, դասավանդող՝ Հրաչ Մարտիրոսյան, Արատեսում ծրագրի պատասխանատու՝ Մարինե Մխիթարյան

Ընթացքը

Հայագիտական արշավային դասընթացը նախատեսված է հայագիտության տարբեր բնագավառներում (հատկապես՝ լեզվաբանության, բարբառագիտության ու դիցաբանության մեջ) մասնագիտացող առաջադեմ ուսանողների ու գիտաշխատողների համար։

  • Գիտարշավի ամբողջ ընթացքում Հրաչ Մարտիրոսյանը ներկայացնում է հայոց լեզվի ու մշակույթի (ստուգաբանություն, բարբառագիտություն, դիցաբանություն, անվանագիտություն և այլն) պատմության հիմնահարցերին ու դրանց ուսումնասիրման մեթոդաբանությանը նվիրված դասընթաց։
    • Համապատասխան դասախոսություններից շատերը ներկայացվում են հայ ժողովրդի, հայոց լեզվի ու մշակույթի պատմության կարևորագույն դրվագներին ու թեմաներին առնչվող հնավայրերում կամ համապատասխան պատմամշակութային հուշարձանների մոտ, ընդ որում հատուկ ուշադրության են արժանանում դժվարամատչելի վայրերում գտնվող հուշարձանները:
    • Գործնական աշխատանքներ՝ բառաքննական ու ստուգաբանական մեթոդաբանության վերաբերյալ վարժություններ։
    • Կազմակերպվում են բանավիճային քննարկումներ, որոնց թեմաները առաջադրվում են նախապես, ինչպես նաև հայագիտական վիկտորինաներ, որոնց հարցերի պատասխանները գտնելու համար պահանջվում է գիտելիքների հնարամիտ համադրություն, հաճախ նաև` հումոր:
    • Դասախոսություններով հագեցած օրերը երբեմն ընդմիջում են հանգստով` անտառային զբոսանքի և գետերում լողալու տեսքով:
    ◊ Դասախոսությունների ու գործնական պարապմունքների հիմքում ընկած են Հրաչ Մարտիրոսյանի քսանհինգամյա հետազոտությունները:

Մասնակցության պայմանները

♦ Կարող են դիմել նրանք, ովքեր.
• ունեն հայագիտական լուրջ հետաքրքրություններ ու հեռանկարներ. նախապատվությունը տրվում է բարձր կուրսերի ուսանողներին ու երիտասարդ գիտաշխատողներին, որոնք մասնագիտանում են բանասիրության (ՀԱՏԿԱՊԵՍ՝ հայոց լեզվի պատմության) կամ հայագիտական այլ բնագավառներում (առանձնահատուկ դեպքերում կարող եմ անել բացառություններ).
• ազնիվ, կարգապահ, ընկերասեր ու դիմացկուն են, հանգիստ են վերաբերվում տարակարծությանը, մի խոսքով՝ «ճամփի ընկեր» են.
• կարող են ու պարտավորվում են խստորեն պահպանել մերձարշավային կյանքի կարգապահության բոլոր պայմանները (տես ստորև).
♦ ՊԱՅՄԱՆՆԵՐ
• Քնելու ենք հատակներին և պատշգամբներում՝ քնապարկերի մեջ. քնապարկեր և ադյալներ (գուցե նաև՝ փչովի հարմար ներքնակներ) պիտի բերեք ինքներդ։
• Գիտարշավի գլխավոր իմաստը ուսումնառությունն է. օրվա զգալի մասը բաղկացած է լինելու դասախոսություններից ու գործնական պարապմունքներից՝ տան պատշգամբում կամ բնության մեջ կամ հնավայրերում։ Արշավների ու զբոսանքների ժամանակ ցանկացած պահի կարող է տրվել կանգառի հրահանգ, ու տեղում կարող ենք անել վայրին համապատասխան դասախոսություն։ Եթե սա հարուցելու է ձեր տրտունջը, ապա այս գիտարշավը ձեզ համար չի։
• Պետք է միշտ պատրաստ պիտի լինել օգնելու կենցաղավարության ժամանակ՝ աման լվալ, մաքրություն հաստատել և այլն։
• Ամեն անգամ որևէ տեղ գնալիս միշտ հետներս են լինելու աղբի մեծ տոպրակներ և ձեռնոցներ. ցանկացած պահի կարող ենք կանգնել ու բնության տվյալ հատվածը մաքրել։ Այս ու նախորդ կետերում գլուխ պահելն ու դժգոհությունը պիտի բացառվեն։
• Գիտարշավի ողջ ընթացքում հեռախոսներն արգելվում են՝ բացառությամբ մի կեսժամանոց հանգստի միջոցի. միայն կարճ ու անհրաժեշտ զանգերի համար են ։ Հնավայրերում ու այլուր իհարկե կարող եք լուսանկարներ անել՝ չխանգարելով դասախոսություններին• Խումբն ամբողջ ընթացքում միասին է լինելու. առանց թույլտվության չի կարելի ոչ մի տեղ գնալ։
• Քնելու վերջնական հրահանգից հետո (ուղիղ կեսգիշերին, հատուկ դեպքերում՝ դրանից կես ժամ առաջ) ոչ ոք իրավունք չունի ոտքի վրա լինելու կամ առավել ևս պառկած հեռախոս քչփորելու։
• Ալկոհոլի բոլոր տեսակները խստիվ արգելվում են։
◊ Գիտարշավը կրոնական կամ կուսակցական ուղղվածություն չունի: Տաբուներ, կրոնական ու քաղաքական վախեր չկան, ազատ քննարկում ենք ամեն ինչ։
Մասնակիցները վճարում են սնունդի ու երթուղայինի համար։ Մասնակիցներն ընտրվում են՝ հաշվի առնելով ՀԳԱԴ-ի գաղափարին ու ընթացքին թեկնածուի համապատասխանությունը:

Նախագծի պայմանների ձևակերպումները՝ Հրաչ Մարտիրոսյանի

Հայագիտական արշավային դասընթացի ամփոփում. սիրտը ՝ լեռներում

ՀԳԱԴ-ին երկրորդ անգամ մասնակցել որոշել էի նախորդ ՀԳԱԴ-ի ընթացքում դեռ…

Արշավի ու դասի խառնուրդը ոչ մի տեղ չեմ տեսել, չեմ զգացել, համալսարանական տարիներս հայրենագիտության բաղադրիչ չեն էլ ունեցել, ի՞նչ հայոց լեզու, ի՞նչ բնության հետ կապ, ի՞նչ հայրենաճանաչություն ու էդքանի մեջ լեզվի նկատմամբ ամենասուր ու ամենանուրբ վերաբերմունքը միաժամանակ:

Սահմանի գյուղերի մասին պատկերացումներս մեղմ ասած մխիթարող չեն եղել, պատկերացրել եմ սարերի մեջ թաղված, միգրացիայից աչք չբացող տներ:

Հասանք Տավուշի Բերդավան: Չիմացա էլ ինչ եղավ, երբ իմացա 3500 բնակիչ ունեցող գյուղը ոչ մի կապ չունի իմ պատկերացրած սահմանի հետ: Էստեղ ուժեղացել են ստիպված, սովորել են, որ կրակոցը պիտի լինի, նկուղում թաքնվելը պիտի լինի, երեխեքի երազանքը պիտի անկրակոց ապրելը լինի…պիտի ապրել լինի: Թե Բերդավան հասնեք, գտեք Ասլիկյան Գոհարին, ինքը կօգնի հասկանալ, թե ինչ են զգում սահմանի երեխեքը, ջահելները: Ինքը ցույց կտա, թե ինչ ճամփով է հասել նրան, որ հիմա գյուղամիջում բացի տղամարդկանց խաղերից, այգի մտնող աղջիկներ ու երեխեք էլ եք տեսնելու:

Սոսիները, ասում են, շատ զգայուն ու սեթևեթ են, մի թեթև քամուց ճոճվում են, մինչդեռ կողքի ծառերը անշշուկ կանգնած են: Գնաս Չինարքի, նայես, թե ոնց է մի քանի դար ապրող սոսին բաժանվել, սիրտը բացել ու շվաքի տակ ընդունում եկվորին, հետո նայես, թե ոնց է մեջը կայծակից կամ կրակից սևացել, մտածես՝ կարո՞ղ է նեղվել է սիրտը վառվել է․․․

Մեկ էլ՝ աղբ․․․ Մարտիրոսյանն առաջինը սկսում է՝ ոնց միշտ: Պարկերը չեն տեղավորվում մեքենայում, բայց խցկում ենք, չենք կարող թողնել, անհույս է թողնելը:

Սիրտս մնաց Բերդավանում․ էս սահմանը սահման է ապրողներով, մենք էնքան քիչ բան գիտենք իրենց մասին․․․

Զանգում եմ Մարիամ Աղաբաբյանին.

-Մար ջան, որ ասում էի գալիս ենք ձեր կողմերը, հիմա Բերդավանում ենք, Մարտիրոսյանը զանգել է ձեր գյուղապետին, Կողբ ենք գալիս, գնանք Մշկավանք: Կարո՞ղ է միանաս:

-Մար ջան… պապան… Կողբի գյուղապետն է, մենք ձեզ սպասում ենք, եկեք:

Այ էս համեստագույն Մարիամի հետ աշխատել եմ Սեբաստացիում: Ինքը հիմա Կողբում է, որ իր գյուղը զարգացնի, ծննդավայրը կանչել է… Կողբում Գեղարվեստի դպրոց կա, որտեղ կարող եք տորգով աշխատել, 3D տպիչով արձանիկներ տեսնել, հայկական զարդանախշերով լիքը աշխատանքներ: Թե որոշեք Կողբ գնալ, իմացեք՝ 4500 ից ավելի բնակիչ կա, գյուղից գնացող չկա, աշխատող մարդիկ են:

Սարերով մինչև Մշկավանք, տեղում Հրաչ Մարտիրոսյանը հերթական դիպուկ դասախոսությունը կանի ու հետ գալու ճամփան թեթև ու սահուն կլինի:

ՀԳԱԴ_ի իրիկունները քննարկումներինն է, մարդիկ ազատ են արտահայտելու իրենց կարծիքը, ճիշտ ու սխալ չի, տեսակետ է:

Տավուշից Լոռի հասնելու համար շատ բան պետք չէ, տրամադրվելուն էլ ժամանակ չկա, Դսեղը տեսնելու ենք գնում: Նայում ես ձորերին ու մի քանի օր մտածում՝տեսնես Թումանյանը ձորի ո՞ր հատվածի մասին էր պատմում. «Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց. Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած․․․» :

Լոռիում տեսնելու շատ բան կա: Թե ուզում ես իմանալ գյուղի երեխեքը ոնց են դառնում ավելի ինքնավստահ, արարող, կարող ես մտնել Դեբեդի COAF SMART ը, ցույց կտան, թե հանուն ինչի են երեխեքը մի քիչ ուշանում դասերից: Մտքիս մեջ դզզում է՝ոչի՜նչ, էս ոչ ֆորմալ կրթությունը թևեր է տալու, թող դպրոցից էլ մի քիչ բացակայեն, էլ ո՞նց կլինի:

Դսեղում Թումանյանի տունը տեսնել պետք է, բայց զգացողություններս մնացին չսարքած, չավելացրած սենյակների պատերի ներսում, էն սիրունացրած ալյումինե կտուրն ու մնացած սիրունությունը մի տեսակ ավել էր: Խանգարում էր բակի հաստաբուն ծառերի կոճղերի տեսարանը․․․ վրաները դրված թումանյանական կերպարներն էլ սիրտ չէին հովացնում:

Դսեղի կարմիր տանիքները մնացին հայացքումս դաջված, էն սարի տակի կանաչ մարգագետինը, պառկած աստղերին նայելն ու էս տարվա ամռան երգը մնաց։

Դսեղի սիրուններից է Ծովերը, սարերով մի լավ քայլելուց հետո հասնում ես ու էլ հետ գալդ չի գալիս։

Բարձրաքաշի մասին լսած կա՞ք, չգիտես էլ ոնց բերել ու Լոռվա ձորում էդ սիրունն են սարքել, բայց չեն հաշվել սողանքի հավանականությունն ու հիմա կա էն, ինչ կա՝ փլուզված պատեր, կիսատ արձանագրություններ ու մի խորը լռություն բաց երկնքի տակ: Ժամերով նստես ու վեր չկենաս էդ ականջ խլացնող լռության մեջ:

Էդպես էլ չիմացա, թե ե՞րբ են որոշելու էդ սիրուններին փրկել փլուզումից․․․

Թումանյանը մի ուղիղ գծով անցնում է ՀԳԱԴ-ով, հետո սարերով անցնելիս հերթով անցնում են տարբեր գործերը․ էս Սաքոյի ձորն է, էն Մարոյի գերեզմանի տեղն է, էն Գիքորի կինոյի միջի աղբյուրը…

Դսեղից Տավուշ անցնելու համար բան պետք չի՝մի 66, մեջը կանգնած սարախենթերի խումբ ու 7 ժամ էդպես գնալու հավես: Էս սարեր չեն է, էս յայլեք են, ձիերի երամակներ են, տարվա 4-5 ամիսը յայլեքում ապրող մարդիկ են, պստիկներ են, որ բեռնատարի մեջ լցված մարդկանցից ամաչում են, դե, սարի սովոր մաքրամաքուր երեխեք են, ի՞նչ գործ ունեն հետաքրքրված դրսեցիների հետ, մեղվի փեթակներ են, գետեր են, որ մտնես լողաս չկշտանաս:

Նավուր ենք գնում, Նելլիենց տանը պատրաստ են ընդունելու, բայց մինչ տուն մտնելը շշմելու առաջին առիթը. երկինքը․․․ չէ՜, փուլ չի գալիս, չեմ հասկանում, էս երկինքը Ոսկեհատու՞մ էլ կար, էս Ծիր կաթինն է՞, չէ, հավատալու չի, գնաս Նավուր, պառկես դարմանին, առաջին անգամ տեսնես, զգաս Հարգագողի ճամփան ու նայես աստղերին, Մարտիրոսյանն էլ ասի, թե ինչու Հարդագողի, միացնի Սուրեն Քոչարյանի թումանյանական ընթերցումներից, ուշքի չգաս:

Գնացեք տեսեք Նավուրի երկինքը․․․, արևածագ նայեք ու էդ անսահման տիեզերքի մեջ ձեզ զգացեք…

Միափորի լեռնաշղթան տեսնելու համար բեռնատարը պատրաստ է,

Շխմուրատի վանքը 13-րդ դարի է, դրսից բան չեմ զգում, մտնում եմ ու մտածում՝ էդ բաց երկինքը ո՞նց փակես, պատերը ամրացնես, պահես…

Ետդարձին ո՞նց կարելի է 12-րդ դարի Կապտավանք չգնալ, բեռնատարից հիացական բացականչությունների փոխարեն լսվում է՝ ճյուղե՜ր, վա՜խ ,փշե՜ր, կռացե՜ք, ա՜, ու՜, ու․․․ մի ծիծա՜ղ:

Նավուրի յայլեքը պիտի գնանք, Միափորի լեռնաշղթայի մեջ պիտի հանքային ջրի գետի մեջ լողանք, սառենք, ձիերի հետ սիրտս գնա՜: Հետո գանք Նելլիի տատի-պապիի հետ յայլի մեջ հաց ուտենք․․․

Հետ գալու համար ուժ է պետք, հոգեպես էդ մաքրամաքուրից, էդ բնությունից սիրտդ կտրելու, դուրս գալու համար պիտի տարբերակներ գտնել․․․կամ միտքը բերել, սիրտը թողնել լեռներում…

Սեպտեմբերի 2-6

Ուսումնական նախագծեր

Սեպտեմբերի 2, երկուշաբթի

08.30-09.00-Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր

09.00-09.20-Առավոտյան ընդհանուր պարապմունք

09.20-10.05- «Ուսումնական ամառ» նախագծերի ամփոփում-ներկայացում

10.10-11.00- Բանավոր հաշիվ

11.00-11.45-Մարզական խաղեր, «Լողափնյա աշուն»

11.50-12.35-Ուրախ օտար լեզու

12.35-12.55-Ընդմիջում

13.00-13.35-Բլոգավարություն

Սեպտեմբերի 3, երեքշաբթի

08.30-09.00-Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր

09.00-09.20-Առավոտյան ընդհանուր պարապմունք

09.20-10.05-Բանավոր հաշվումներ, խնդիրների կազմում

10.10-11.00-«Ուսումնական ամառ» նախագծերի ամփոփում-ներկայացում

11.00-11.45-Մարզական խաղեր, «Լողափնյա աշուն»

11.50-12.35-Բլոգավարություն

12.35-12.55-Ընդմիջում

13.00-13.35-Կավագործություն

Սեպտեմբերի 4, չորեքշաբթի

08.30-09.00-Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր

09.00-09.20-Առավոտյան ընդհանուր պարապմունք

09.20-10.05-Բանավոր հաշիվ

10.10-11.00-«Ուսումնական ամառ» նախագծերի ամփոփում-ներկայացում

11.00-11.45-Մարզական խաղեր, «Լողափնյա աշուն»

11.50-12.35-Բլոգավարություն

12.35-12.55-Ընդմիջում

13.00-13.35-Ուրախ օտար լեզու

Սեպտեմբերի 5, հինգշաբթի

08.30-09.00-Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր

09.00-09.20-Առավոտյան ընդհանուր պարապմունք

09.20-10.05-Բանավոր հաշիվ

10.10-11.00-«Ուսումնական ամառ» նախագծերի ամփոփում-ներկայացում

11.00-11.45-Մարզական խաղեր, «Լողափնյա աշուն»

11.50-12.35-Ուրախ օտար լեզու

12.35-12.55-Ընդմիջում

13.00-13.35-Երաժշտական գործունեություն

Սեպտեմբերի 6, ուրբաթ

08.30-09.00-Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր

09.00-09.20-Առավոտյան ընդհանուր պարապմունք

09.20-10.05-Երաժշտական գործնեություն

10.10-11.00-«Ուսումնական ամառ» նախագծերի ամփոփում-ներկայացում

11.00-11.45-Մարզական խաղեր, «Լողափնյա աշուն»

11.50-12.35-Ուրախ օտար լեզու

12.35-12.55-Ընդմիջում

13.00-13.35-Բլոգավարություն

Փոփոխվող*

Լողափնյա աշուն

Լողը սովորողների ամենասիրելի գործունեություններից մեկն է: Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն բացի լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ:

Աշնան տաք օրերին շարունակելու ենք լողալ Հյուսիսային դպրոցի բացօթյա լողավազաններում: լողալու ու խաղալու ենք ջրում` աստիճանաբար զարգացնելով լողալու հմտությունները:

Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:

Լողուսուցման փուլերն են՝

  • Նախապատրաստում, որն իր մեջ ներառում է նախավարժանքն ու ցնցուղի ընդունումը
  • Լողը
  • Լողափին գտնվելն ու ինքնասպասարկումը:

Բացօթյա լողավազանից օգտվելու կարգ

Օգոստոսի 30

Սիրելի՛ 3-րդ դասարանցիներ, 2019-2020 ուսումնական տարին մեկնարկում է օգոստոսի 30-ին: Կհանդիպենք օգոստոսի 30-ին, ժամը՝ 10.00-12.00-ը։

Օրը՝ Օգոստոսի 30, ժամը՝ 09.00-12.00
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանցիներ, ծնողներ
Պատասխանատուներ՝ Մարինե Մխիթարյան, Նարինե Պողոսյան

Ծրագրում՝

08:30-09:0 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով

09:00-09:30 Առավոտյան ընդհանուր պարապմունք

09:40-10։30 Իմ ամառը

10։30_11։30 Կավագործություն

11։30_12։00 Քայլք մայր դպրոց

12:00 Սովորողների ճանապարհում կրթահամալիրի միասնական երթուղիներով

3_րդ դասարանի ուսումնական ճամփորդություններ

Սեպտեմբեր
  • Բարձունքի հաղթահարում. Արզական, Ս․ Նեղուցի վանք
Հոկտեմբեր

  • Քայլք, զբոսանք Երևանում
Նոյեմբեր

  • Ջրվեժի արգելոց
  • Հրազդանի կիրճ , Մանկական երկաթուղի
Դեկտեմբեր
  • Այցելություն թատրոն
Հունվար

  • Սահադաշտ
  • Ջրվեժ անտառպարկ
Փետրվար
  • Ռուսական արվեստի Թանգարան
  • Հովհաննես Թումանյանի թանգարան
  • Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
Մարտ

  • Կինո-թատրոն
  • Բնության թանգարան
Ապրիլ

  • Ազգային պատկերասրահ
  • Գաֆեսճէան արվեստի կենտրոն
Մայիս

  • Թեժառույք
  • Թեղենյաց վանք
  • Արայի լեռ, Ծաղկեվանք
Հունիս

  • Արատես
  • Ժայռ

Ուսումնական ճամփորդության նախագծի պահանջները՝

Վայրը

Հեռավորությունը Երևանից / դպրոցից

Քարտեզը

Երթուղին, կանգառները (նկարագրել)

Եղանակի կանխատեսումը՝

Մասնակիցները՝

Ճամփորդության ղեկավարը՝

Օգնականը՝

Ֆոտո-տեսա նկարահանման, ուղիղ եթերների պատասխանատուն՝

Ճամփորդության ամսաթիվը

Մեկնումը դպրոցից (ժամը)

Ժամանումը դպրոց (ժամը)

Մեքենան (մակնիշը,համարանիշը)

Վարորդը (անուն, ազգանուն)

Ճամփորդության նպատակը`

Խնդիրները`

Նախապատրաստական փուլ․ (խնդիրները, գործունեության համառոտ նկարագրությունը)

Իրակացման փուլ․ խնդիրները, գործունեության համառոտ նկարագրությունը

Ամփոփում․ խնդիրները, գործունեության համառոտ նկարագրություն

Ուսումնական ռեսուրսներ

  • տեղեկատվական նյութեր ընթերցանության համար (երեխաների համար)
  • տեղեկատվական նյութեր ընթրեցանության համար (ուսուցիչների, ծնողների համար)
  • տեսանյութեր
  • կրթահամալիրի սովորողների կողմից ստեղծված ուսումնական նյութեր
  • քարտեզներ հղումներ

Օգտակար հղում

Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ

3-րդ  դասարանների ուսումնական նախագծերը

Լողափնյա աշուն

Կրթական շքերթ

Ես

Բարձունքի հաղթահարում

Կոմիտասյան օրեր

Տիեզերք

Լավաշթխիկ

Խնկոյանական օրեր

Նախագծային ուսուցման ստուգատեսային աշնանային ճամբար

Թթուդրիկ

Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն

Ուսումնական աշուն․ ուսումնական արձակուրդ

Ամանորի նախագծեր

Ուսումնական ձմեռ․ ուսումնական արձակուրդ

Նախագծային ուսուցման ստուգեսային ձմեռային ճամբար

Տիարն ընդ առաջ

Թումանյանական օրեր

Աղայան + Ռոդարի․ աղայանական, ռոդարիական օրեր

«Ձոն» տեխնոլոգիական նախագծերի ստուգատես

Ուսումնական գարուն․ ուսումնական արձակուրդ

Բարեկենդան

Ծաղկազարդ

Զատիկ

Նախագծային ուսուցման ստուգեսային ամառային ճամբար

Ուսումնական ամառ․ ուսումնական արձակուրդ

Աղբյուրը՝ «Իմացումի հրճվանք» լաբորատորիա

Նախագծերը մշակվում են

Սովորողի համակարգչին ներկայացվող պահանջներ

Անհատական համակարգիչը «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում ուսումնական հիմնական գործիքներից մեկն է: Ցանկալի է, որ այն լինի թեթև, ունենա հարմարավետ պայուսակ։

Անհրաժեշտ համակարգչային ծրագրերն են՝

MS Word (տեքստային խմբագիր)

Paint (նկարչական խմբագիր)

Power point (պրեզենտացիա ստեղծելու համար)

KDWN (նաև հայերեն ստեղնաշարով)

Անհրաժեշտ է, որ բոլոր ծրագրերը և դպրոցական էլեկտրոնային փոստը լինեն աշխատասեղանի (desktop) վրա:

Նշված ծրագրերը բեռնելու համար կարելի է օգտվել կրթահամալիրի գլխավոր

կայքի http://itlab.mskh.am/ բաժնից:

Ծնողական սեմինար

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողների ծնողներ

Ամսաթիվը՝ 29.08.2019, ժամը 9:30

Վայրը՝ Հյուսիսային դպրոց

Տևողությունը՝ 2 ժամ

Ծրագրում՝

«Իմացումի հրճվանք» ծրագրի երրորդ դասարան․ նպատակ, խնդիրներ, միջավայր, միջոցներ, մեթոդներ, ուսումնական ռեսուրսներ