ՀԳԱԴ(Հայագիտական արշավային դասընթաց) Արատեսում:

Նպատակը Իրականացնել Հայագիտական արշավային դասընթաց Արատեսի դպրական կենտրոնում

Ժամանակահատված՝ օգոստոսի 30-սեպտեմբերի 2

Մասնակիցներ՝ՀԳԱԴ-ի տարբեր տարիների անդամներ, նոր մասնակիցներ, դասավանդող՝ Հրաչ Մարտիրոսյան, Արատեսում ծրագրի պատասխանատու՝ Մարինե Մխիթարյան

Ընթացքը

Հայագիտական արշավային դասընթացը նախատեսված է հայագիտության տարբեր բնագավառներում (հատկապես՝ լեզվաբանության, բարբառագիտության ու դիցաբանության մեջ) մասնագիտացող առաջադեմ ուսանողների ու գիտաշխատողների համար։

  • Գիտարշավի ամբողջ ընթացքում Հրաչ Մարտիրոսյանը ներկայացնում է հայոց լեզվի ու մշակույթի (ստուգաբանություն, բարբառագիտություն, դիցաբանություն, անվանագիտություն և այլն) պատմության հիմնահարցերին ու դրանց ուսումնասիրման մեթոդաբանությանը նվիրված դասընթաց։
    • Համապատասխան դասախոսություններից շատերը ներկայացվում են հայ ժողովրդի, հայոց լեզվի ու մշակույթի պատմության կարևորագույն դրվագներին ու թեմաներին առնչվող հնավայրերում կամ համապատասխան պատմամշակութային հուշարձանների մոտ, ընդ որում հատուկ ուշադրության են արժանանում դժվարամատչելի վայրերում գտնվող հուշարձանները:
    • Գործնական աշխատանքներ՝ բառաքննական ու ստուգաբանական մեթոդաբանության վերաբերյալ վարժություններ։
    • Կազմակերպվում են բանավիճային քննարկումներ, որոնց թեմաները առաջադրվում են նախապես, ինչպես նաև հայագիտական վիկտորինաներ, որոնց հարցերի պատասխանները գտնելու համար պահանջվում է գիտելիքների հնարամիտ համադրություն, հաճախ նաև` հումոր:
    • Դասախոսություններով հագեցած օրերը երբեմն ընդմիջում են հանգստով` անտառային զբոսանքի և գետերում լողալու տեսքով:
    ◊ Դասախոսությունների ու գործնական պարապմունքների հիմքում ընկած են Հրաչ Մարտիրոսյանի քսանհինգամյա հետազոտությունները:

Մասնակցության պայմանները

♦ Կարող են դիմել նրանք, ովքեր.
• ունեն հայագիտական լուրջ հետաքրքրություններ ու հեռանկարներ. նախապատվությունը տրվում է բարձր կուրսերի ուսանողներին ու երիտասարդ գիտաշխատողներին, որոնք մասնագիտանում են բանասիրության (ՀԱՏԿԱՊԵՍ՝ հայոց լեզվի պատմության) կամ հայագիտական այլ բնագավառներում (առանձնահատուկ դեպքերում կարող եմ անել բացառություններ).
• ազնիվ, կարգապահ, ընկերասեր ու դիմացկուն են, հանգիստ են վերաբերվում տարակարծությանը, մի խոսքով՝ «ճամփի ընկեր» են.
• կարող են ու պարտավորվում են խստորեն պահպանել մերձարշավային կյանքի կարգապահության բոլոր պայմանները (տես ստորև).
♦ ՊԱՅՄԱՆՆԵՐ
• Քնելու ենք հատակներին և պատշգամբներում՝ քնապարկերի մեջ. քնապարկեր և ադյալներ (գուցե նաև՝ փչովի հարմար ներքնակներ) պիտի բերեք ինքներդ։
• Գիտարշավի գլխավոր իմաստը ուսումնառությունն է. օրվա զգալի մասը բաղկացած է լինելու դասախոսություններից ու գործնական պարապմունքներից՝ տան պատշգամբում կամ բնության մեջ կամ հնավայրերում։ Արշավների ու զբոսանքների ժամանակ ցանկացած պահի կարող է տրվել կանգառի հրահանգ, ու տեղում կարող ենք անել վայրին համապատասխան դասախոսություն։ Եթե սա հարուցելու է ձեր տրտունջը, ապա այս գիտարշավը ձեզ համար չի։
• Պետք է միշտ պատրաստ պիտի լինել օգնելու կենցաղավարության ժամանակ՝ աման լվալ, մաքրություն հաստատել և այլն։
• Ամեն անգամ որևէ տեղ գնալիս միշտ հետներս են լինելու աղբի մեծ տոպրակներ և ձեռնոցներ. ցանկացած պահի կարող ենք կանգնել ու բնության տվյալ հատվածը մաքրել։ Այս ու նախորդ կետերում գլուխ պահելն ու դժգոհությունը պիտի բացառվեն։
• Գիտարշավի ողջ ընթացքում հեռախոսներն արգելվում են՝ բացառությամբ մի կեսժամանոց հանգստի միջոցի. միայն կարճ ու անհրաժեշտ զանգերի համար են ։ Հնավայրերում ու այլուր իհարկե կարող եք լուսանկարներ անել՝ չխանգարելով դասախոսություններին• Խումբն ամբողջ ընթացքում միասին է լինելու. առանց թույլտվության չի կարելի ոչ մի տեղ գնալ։
• Քնելու վերջնական հրահանգից հետո (ուղիղ կեսգիշերին, հատուկ դեպքերում՝ դրանից կես ժամ առաջ) ոչ ոք իրավունք չունի ոտքի վրա լինելու կամ առավել ևս պառկած հեռախոս քչփորելու։
• Ալկոհոլի բոլոր տեսակները խստիվ արգելվում են։
◊ Գիտարշավը կրոնական կամ կուսակցական ուղղվածություն չունի: Տաբուներ, կրոնական ու քաղաքական վախեր չկան, ազատ քննարկում ենք ամեն ինչ։
Մասնակիցները վճարում են սնունդի ու երթուղայինի համար։ Մասնակիցներն ընտրվում են՝ հաշվի առնելով ՀԳԱԴ-ի գաղափարին ու ընթացքին թեկնածուի համապատասխանությունը:

Նախագծի պայմանների ձևակերպումները՝ Հրաչ Մարտիրոսյանի

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s