Արատեսի դպրական կենտրոնում Հայագիտական դասընթաց կազմակերպելու մասին սկսեցի մտածել դպրական կենտրոնը տեսնելուց անմիջապես հետո։ Լինելով ՀԳԱԴ-ի անդամ(Հայագիտական արշավային դասընթաց)՝ գիտեի, որ դասընթացի բովանդակությունն ու ընթացքը լիովին համապատասխանում է դպրական կենտրոնի հիմքում դրված նպատակին։
Առաջարկը խրախուսեցին, ոգևորեցին կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ու ՀԳԱԴ-ի ղեկավար Հրաչ Մարտիրոսյանը։
Սեբաստացիների ու հգադականների միասնական խումբը եռօրյա ճամփորդություն սկսեց Արատեսում։
Հյուղակները, Արատեսի սարերը, անսպառ ջուրը, բաց միջավայրը լիովին արդարացրին բոլորիս սպասելիքները։
Եռօրյայի ընթացքում հասցրինք ուսումնասիրել Արատեսի վանքը, Խաչոց ձորը, Աղավնաձորի Ուրգյուլ հնավայրը՝ իր վիշապաքարերով:
Հնավայրը կարող է շատ լավ հայրենագիտական կանգառ լինել դեպի Արատես, Վայոց ձոր գնացող խմբերի համար: Աղավնաձորից կարող ենք 2 ժամ ոտքով գնալ ու տեսնել միայն Հայկական լեռնաշխարհին բնորոշ, մ.թ.ա. 3-2 հազարամյակի վիշապաքարեր:
Եղեգնաձորի կենտրոնական այգում դրված ու չբացահայտված՝ մ.թ.ա. 3-2 հազարամյակի վիշապաքարը։
Գիտելիքը օրը Արատեսի դպրական կենտրոնը հյուրընկալեց Եղեգնաձորի ավագ դպրոցի ուսուցիչներին՝ իմ ճանաչած ամենապայծառ ու ամենապատրաստակամ վայոցձորցի Հասմիկ Մարգարյանի ուղեկցությամբ։ Հրաչ Մարտիրոսյանը խմբին ներկայացրեց արդի հայերենի խնդիրները, մասնակից ուսուցիչները խոսեցին իրենց հուզող հարցերի մասին։