Վարպետության դաս։ Սեբաստացի ծնողը

 

Նպատակը.

Կրթահամալիրի 30-ամյակին նվիրված վարպետության դաս սեբաստացի ծնողի կողմից։

Օր, ժամ -նոյեմբերի 5, ժամը 10։00

Պատասխանատուներ՝ Ալիս Գևորգյան, Մարինե Մխիթարյան

Վայրը՝ Հյուսիսային դպրոցի Artասահման

Նկարագրություն

3.2 դասարանի ծնող, քանդակագործ, դասախոս Արեգ Պետրոսյանը՝ Մհեր Պետրոսյանի հայրիկը, վարպետության դաս կիրականացնի 3.2 դասարանի սովորողների հետ։ Սովորողները կքանդակեն իրենց երկարօրյա ուսուցիչ Նարինե Պողոսյանին։

Ամփոփում

Հաշվետվություն, հոկտեմբեր

Ես

Տիեզերք

Կոմիտասյան օրեր

Հայրենագիտություն՝ 5-րդ դասարան

Բանավոր մաթեմատիկա 3-րդ դասարանցիների հետ

Ընդհանուր պարապմունքի կազմակերպում՝ հոկտեմբերի 7-11

Ճամփորդություն դեպի Արատես. Աշունն Արատեսում

Ուսումնական նյութեր

Լրացուցիչ ուսումնական փաթեթներ

Բնագիտական փորձեր

Էլեկտրոնային դասեր

Կոմիտասյան օրեր

Կոմիտաս. ունկնդրման նյութեր

Կոմիտաս. բանաստեղծություններ

Դոնալդ Բիսեթ. Հեքիաթներ

Ջաննի Ռոդարի. Հեքիաթներ, որ երեք ավարտ ունեն

Ուսումնական կայքեր

Բզեզ ուսումնական կայք

Շախմատ

Առցանց ուսումնական կայքեր

igraemsa.ru, poqrik.am, teremoc.ru, primarygames.com, igraemsami.ru

Այլ

Ծուղրուղու

Հայրենագիտական ճամփորդություն դեպի Արատես. Աշունն Արատեսում։

 

Հայրենագիտության ուսուցչիս համար պարտավորեցնող է առաջին ճամփորդությունը, իսկ եթե չհավանե՞ն, իսկ եթե նեղացնե՞մ, իսկ եթե…շատ են։

Գնացինք Հայրավանքով, նախապես կարդացել էինք լեգենդը, Արատես չեկողներին էլ ասել էինք՝ինչ ճամփով ենք գնում։ Այդքան պատկերավոր տեսնել Մարդաղավնյաց վանքը, խոսել գաղտնի մուտքից, Սևանից, մարդուն ամեն գնով փրկելու, օգնելու պատրաստակամությունից, զգալու է…

 

 

Տեսանյութը՝ Անժելա Բլեյանի

3-րդներս էլ են հետս, պստիկ են՝ ընկեր Մարինե՜, ընկե՜ր Մարինե, ընկեր Մարինե, ինչքա՞ն կա հասնենք։ Դե, էլի կանգառներ ունենք, դժվարանում են հաշվել։

Հասանք Օրբելյանների քարավանատուն։ Էս քարավանատան երկարությունն ու լայնությունը ոտքով չափելը խելքին մոտ է, գտնողներ էլ եղան՝ 26 մետր, 13 էլ՝ լայնությունը։ Էլի լեգենդը հետաքրքրեց ամենաշատը, բա բուքի մեջ խեղդվող անցորդների մասին մտածողի հոգատարությունը ո՞նց չէր հետաքրքրի։

Տեսանյութը՝ Անժելա Բլեյանի

_Ընկե՜ր Մարինե, ինչքան կա հասնենք։

Հասանք։ Ընկեր Աննան ու ընկեր Կարինեն անցան գործի, հաց պիտի ուտենք է, 20 հոգին ինքնակազմակերպված տեղավորվեցին։ Ոչ մի տրտունջ պայմաններից, դե, մտածում էի՝ քաղաքի տան սովոր երեխեք են, բա որ ու նեղվեն։

20.10.19

Ասել էինք վերկացը 8 -ին.

6:30֊փսփսոցներ

6։50-շատ փսփսոցներ

Շշշ, քնածներ կան։

7։30 հագնված են, պատրաստ, վազվզում ենք բակում, կռիվ-կռիվ են խաղում։

8։30 ընկեր Նարեկը միացավ, նախավարժանք արեցին, խաղացին։

Սմբատաբերդի մասին միայն լսել էին, ճանապարհը հեշտ չէր։

_Ընկե՜ր Մարինե, շատ կա՞ հասնենք։

Ես էլ չեմ եղել, ժամին եմ նայում, փորձում ենք հաշվել։ 1 ժամ 20 րոպե ից վերևում ենք։ Ջուր չկա, ճամփին էլ ինչքան ալոճ, մասուր, բարբարիս տեսել՝ մոտեցել ենք։

Պարիսպների պաշտպանական լինելը հետաքրքրեց, մտածեցին՝ ոնց են վերևից խփել պարսիկներին, որ չբարձրանան։

Իջանք թեթև, բողոքողներ չկան։ Որոշել էինք Արատեսի վանք ու Խաչոց ձորն էլ տեսնել, չէ՜, մեկ օրվա համար շատ է, խաղի ժամ է։

Կիթառ, խարույկ, ակտիվ ավագներ ու կրտսերներ։

 

Էլ երգացանկում երգ չմնաց, որի տակ պիտի քնեին։ 8։30 որոշել էին պառկել, ես ո՞վ, որ միջամտեմ քնելուն, 22։00 քնած են։

21.10.19

Վերկացից նեղվողներ չկան, 11-ին ենք շարժվում։ Մինչ այդ ընկեր Նարեկի հետ վազքով գրոհում են Արատեսի վանքը։

Ո՞նց, էս դիմացի քարերի վրա որ մարդիկ են նկարված, էդտեղ են թաղվե՞լ, որ վրայով գնանք֊գա՞նք, էս թագավո՞ր է, թագ կա գլխին։ Էս քանդակներում ինչ ասես գտանք՝ մարդ, կուժ, եղնիկ, հացի տախտակ, արձանագրություններից էլ բառեր պեղեցինք։

Ետդարձին Զորացը պիտի տեսնենք։ Կան սովորողներ, որ տեսել են, բողոքում են՝ նույն տե՞ղն ենք գնում, ներքևում թողնել չեմ կարող, մեքենայի մեջ ի՞նչ են անելու։ Գնում ենք, էս անգամ ուրիշ է, նախորդին սպիտակ ձի, շների մեծ խումբ հաստատ չեն տեսել։ Գտան՝ ինչով զբաղվել։ Մոշասերներ են է՜։

 

Էս ճամփան տուն է տանում, կարոտել են մայրիկներին, զանգերը չեն դադարում։ Մասիսը տեսնելու բախտ չունեցանք, Տիգրանաշենն անհյուրընկալ էր, չկանգնեցինք։ Դպրոցի բակից արագ-արագ ճանապարհ են ընկնում դեպի տուն։

Անփորձանք ենք։

Ամեն ճամփորդություն իր դժվարությունն ունի։ Եթե չլինեն, մարդիկ, որոնք քեզ հետ հավասար մտահոգվում են, ուրեմն ամեն ինչ կորած է։ Հյուսիսի գրասենյակի ղեկավար Աննան շեֆ-խոհարար էր դարձել երեք օրով, տնից ինչ գտել բերել էր, որ երեխեքը գոհ լինեն։ Մամիկոնյան Կարինեն լուսաբանումները գիտեի՜ ոնց կանի։ Հա, բարդ է և՛ երեխաների մեջ լինել, և՛ խոսել, ձուլվել նրանց, այդ ընթացքոմ էլ մտածել լուսանկարելու մասին, կտրվում է հոգևոր կապը էլի, ճամփորդության լուսաբանման պատասխանատուն թող չլինի հայրենագետ ուսուցիչը, ինքը թող տանի, պատմի, խոսի, կապվի։

Քնարիկն է զանգում, անհանգիստ է…

Բնագիտական կապը, լուսաբանումները մնացին Անժելան Բլեյանի շնորհիվ.

72767017_1256827837830398_416595111699283968_n.jpg

 

Ուղիղ եթերները՝ Կարինե Մամիկոնյանի ֆեյսբուքյան էջից

Պատումաշարեր՝ Անժելա Բլեյանի բլոգում

Խոսում են սովորողները

Սարգիս Մարտիրոսյան

Վաղարշակ Գրիգորյան

Եվա Հովհաննիսյան

Անուշ Հովհաննիսյան

Մաքսիմ Սահրադյան

Լորի Նիկոլյան

Լևոն Սարգսյան

Օֆելյա Եսոյան

 

Գեղամ Գասպարյան

Արեգ Հարությունյան

Ալեքս Տեր-Մովսիսյան

Մարիա Սահակյան

 

Մանկավարժական աշնանային բաց ճամբար

 

Հոկտեմբերի 28-29- Սեբաստացիներ ուսուցչական երգչախմբի ճամփորդություն դեպի Արցախ

Հոկտեմբերի 30

09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք Հյուսիսային դպրոցում.
09։30-ից՝ աշխատանք ըստ անհատական պլանի
12:30-13։00՝ ընդմիջում Հյուսիսային դպրոցում
13։00-14։00՝ ուսումնական պարապմունքներ նախագծային խմբերով, անհատական, խմբային նախաձեռնություններով
14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
14։30-ից՝
 աշխատանք ըստ անհատական պլանի

Հոկտեմբերի 31

09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք Հյուսիսային դպրոցում.
09։30-ից՝ աշխատանք ըստ անհատական պլանի
12:30-13։00՝ ընդմիջում Հյուսիսային դպրոցում
13։00-14։00՝ ուսումնական պարապմունքներ նախագծային խմբերով, անհատական, խմբային նախաձեռնություններով
14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
14։30-ից՝
 աշխատանք ըստ անհատական պլանի

Նոյեմբերի 1

09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք Հյուսիսային դպրոցում.
09։30-ից՝ աշխատանք ըստ անհատական պլանի
12:30-13։00՝ ընդմիջում Հյուսիսային դպրոցում
13։00-14։00՝ ուսումնական պարապմունքներ նախագծային խմբերով, անհատական, խմբային նախաձեռնություններով
14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
14։30-ից՝
 աշխատանք ըստ անհատական պլանի

Անհատական աշխատաժամանակ

 

Ուսումնական աշուն 2019
Հոկտեմբերի 28-29- Արցախ

Հոկտեմբերի30-նոյեմբերի 1

Սովորողների հետ ուսումնական աշխատանք 

Անհատական, խմբային նախաձեռնությունները

  • «Աղվես» ծրագիր

Անհատական պլան՝

09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք Հյուսիսային դպրոցում.
09։30-10։30՝ Կրթահամալիրի տոնի նորամուտների պատրաստության աշխատանք
10։30-11։30՝Ուսումնական կաբինետների-սրահների նախաձմեռային պատրաստության աշխատանք
11։30-12։30՝
«Ուսումնական աշուն» նախագծային աշխատանք
12:30-13։00՝ ընդմիջում Հյուսիսային դպրոցում
13։00-14։00՝ ուսումնական պարապմունքներ նախագծային խմբերով, անհատական, խմբային նախաձեռնություններով
14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
14։30-ից՝ առցանց աշխատանք. մատենավարություն, բլոգավարություն (սովորողների բլոգների խմբագրում, աշխատանք դասարանական բլոգում)

Ուսումնական աշուն

Տևողությունը՝ հոկտեմբերի 28 — նոյեմբերի 3

Մասնակիցները՝ 3-րդ դասարանցիներ

Նպատակը`

  • Շրջապատը հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում
  • Բույսի, եղանակի, երևույթի, առարկայի, օրվա փոփոխությունների դիտարկում
  • Թվային միջոցներից օգտվելու կարողությունների կիրառում

Խնդիրները՝

  • Հոգատար վերաբերմունք զարգացնել բնության նկատմամբ
  • Օգտագործելով թվային և մեդիա միջոցները գրանցել բնության և եղանակի փոփոխությունները
  • Հարցազրույցներ վարել ծանոթ-բարեկամների, տատիկ-պապիկների հետ աշնանային գյուղատնտեսական խորհուրդներ` ծառատունկի, աշնանային բակ-պարտեզի աշխատանքների մասին
  • Բանահավաքություն

Աշխատանքը`

  • Պատումներ, ձայնագրություններ մեր, հարազատների գյուղի, մարդկանց մասին
  • Բանահավաքություն. երգում-պատմում են մեծերը
  • Օրագիր, եղանակային դիտարկումներ
  • Ստեղծի՛ր արձակուրդային շաբաթվա օրացույց
  • Բնագիտական փորձեր
  • Ընտանեկան թատրոն. Աթաբեկ Խնկոյանի ստեղծագործություններից մեկը
  • Իմ ծնողների աշխատավայրից
  • Աշնանային ֆոտոշարքերի ստեղծում
  • Մեր բակի աշունը. ձայնագրություն, տեսանյութ
  • Իմ տնկած ծառը, թաղարը…
  • Իմ կենդանին…
  • Աշնանային խորհուրդներ. հարցազրույցների և պատումների ձայնագրում
  • Շրջակա միջավայրի փոփոխության և եղանակի տեսության դիտարկում

Աշնանային ընթերցանություն

Եթե տանն ունես նախընտրած գիրք, որն ուզում ես կարդալ կամ կարդում ես, կարող ես շարունակել այն:

Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այդ բաժինը:
  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը)
  • Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
  • Գովազդի՛ր կարդացածդ գիրքը:

Նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված` տեսագրված, նկարահանված, ձայնագրված նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, սովորողների անհատական բլոգներում։

Հովհաննու վանք

Լենկթեմուրն եկավ, հուրն ու սուրն եկավ,
Անօրենն եկավ, եկա՜վ ու եկա՜վ.
Հավաքեց, կիտեց մեր ազգը Հայոց,
Փաթաթեց, պատեց, ինչպես վիշապ-օձ,

Կանգնեց Սևանա ափին հովասուն,
Էնտեղ, ուր ուշքը ու միտքն աստըծուն`
Անհունն է խորհում, մեռնեմ իր զորքին,
Օհաննա վանքը ծովի եզերքին։
Էն վանքում, հայոց ազգին պահապան,

Աղոթք էր անում ծերուկ հայր Օհան.
Աղոթք էր անում իր հոգու համար,
Իր ազգի համար, աշխարհքի համար։
Երբ տեսավ խաղաղ վանքիցը իրեն
Անօրեն մարդու էս գործն անօրեն,

Խըռովեց արդար ծերունու հոգին.
Ճերմակ միրուքով, իր ցուպը ձեռքին,
Դառնացած, դըժգոհ մարդուց ու կյանքից,
Աղոթքը կիսատ դուրս եկավ վանքից,
Իջավ Սևանա երեսը կապույտ,

Ու քըրթմընջալով, միամիտ, անփույթ,
Էն վետ-վետ, ծըփուն ջըրերի վըրա
Ցամաք ոտներով գընում էր ահա։
Տեսավ հըրաշքը Լենկթեմուրն ափից,
Տեսավ, սասանեց տեղը սարսափից։

Կանչեց, աղաչեց իշխանը թաթար,
— Ե՛տ արի, ասավ, ե՛տ արի, արդա՛ր,
Ե՛տ արի, ասավ, ո՛վ դու աստծու մարդ։
Ետ եկավ մեր հայր Օհանը հանդարտ,
Իր ցուպը ձեռին, ջըրերի վըրով,

Ու առաջն ելավ թաթարը սիրով։
― Ի՞նչ ես ուզում դու, ո՛վ սուրբ ալևոր,
Գա՞նձ, իշխանությո՞ւն, թե կյանք փառավոր…
— Քո փառքն ու գանձը հարկավոր չեն ինձ,
Իմ ժողովուրդն եմ ուզում ես քեզնից։

Ուզում եմ թողնես՝ գընան ուր կուզեն,
Ու ազատ իրենց կյանքի ձենն ածեն
Էս լեն աշխարհքում, արևի տակին…
Ասավ սուրբ մարդը մեծ ավազակին։
— Ժողովուրդ կուզե՞ս… լա՛վ, լինի էդպես։

Էս վանքովը մին ժողովուրդ տամ քեզ,
Գընա ինձ համար աղոթք արա, ծե՛ր։
Ասավ Լենկթեմուրն ու տըվավ պատվեր,
Որ գերի հայոց ազգը մի թևից
Էն վանքը մըտնի սուրբի ետևից.

Ինչքան ժողովուրդ մըտնի էն վանքը,
Նրան է բաշխում էնքանի կյանքը։
Հրաման արավ իրեն զորքերին,
Ու բաց թողեցին հայ ազգի գերին։
Մըտնում է գերին, մըտնում մի ծերից,

Անցել է թիվը հարյուր հազարից,
Չի լըցվում սակայն հասարակ մի վանք…
Ապշում է թաթարն— արմա՜նք ու զարմանք։
— Թողե՜ք, կանչում է իրեն զորքերին,
Հորձանք է տալի նորից հայ գերին։

Գալիս է գերին, գալիս է նորից,
Անցել է թիվը հազար հազարից,
Չի լըցվում սակայն էն վանքը կըրկին,
Չի կանգնում հայի հոսանքն ահագին։
Երրորդ անգամ է կանչում զորքերին։

Գալիս է անցնում մընացած գերին։
Անցնում է գերին, անցնում շարեշար,
Էլ մարդ չըմնաց, գընա՜ց ինչ որ կար,
Դատարկ է սակայն վանքը տակավին…
Թեմուր զարհուրած դառնում է չորս դին.

— Զարթո՞ւն եմ արդյոք, թե երազ տեսա…
Հայտնեցեք ինձ շո՜ւտ, ի՞նչ հըրաշք է սա…
Գընում են տեսնում մարդիկն իր ղըրկած—
Մեր հայր Օհանը՝ աղոթքի չոքած,
Աչքերն երկընքին, միրուքն արցունքոտ.

Ով որ հայ ազգից մըտել է իր մոտ,
Իր սուրբ աղոթքով, կամքով վերինի,
Փոխել է իսկույն, դարձրել աղավնի,
Բաց պատուհանից թողել ամենքին,
Թըռցրել դեպ իրենց լեռները կըրկին,

Ու հիմի վանքում էլ չըկա ոչ ոք,
Ինքն է աղոթում մենակ, ծընկաչոք։

1912

Աշնանային Արատես. հայրենագիտական ճամփորդություն

Նախագծի ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 18-20։

Նախագծի մասնակիցներ՝ 5-րդ և 3-րդ դասարանի սովորողներ

Նախագծի երթուղին՝

Երևան-Սևան- Հայրավանք-Մարտունի-Վարդենյաց լեռնանցք-Շատին-Եղեգիս-Արատես

Նախագծի համակարգող՝ Մարինե Մխիթարյան, օգնականներ՝ Անժելա Բլեյան, Աննա Ֆրանգյան, Կարինե Մամիկոնյան

Մարզական խաղերի պատասխանատու՝Նարեկ Կարապետյան

Վերադարձ

Արատես-Շատին-Գետափ-Արենի-Երասխ-Արտաշատ-Երևան

Նախագծի նպատակը՝

  • Հայրենագիտական բացահայտումներ.
  • Աշնանային Արատես. Արատեսի խոտաբույսերի, մասուրի, ալոճի հավաքում
  • Գետը համայնքում . Եղեգիս և Արփա գետեր
  • Բարձունքի հաղթահարում.Սմբատաբերդ
Նախապատրաստական աշխատանք.հրապարակվում է սովորողի բլոգում

  • Քարտեզի միջոցով երթուղու կազմում
  • Այցելվող վայրերի վերաբերյալ նյութերի հավաքում, ուսումնասիրություն։
Ճամփորդության ծրագիր

Հոկտեմբերի 18
  • 13:00 Մեկնում
  • 14:30-Հայրավանք
  • 16:00 Օրբելյանների քարավանատուն, ընդմիջում
  • 17:30-Ժամանում Արատես
  • 18:30-Ընթրիք
  • 20:00 խաղեր, խարույկ, զրույցներ
  • 22:00 քուն
Հոկտեմբերի 19

  • 08:00 վերկաց, հիգիենայի ժամ
  • 8։30 նախավարժանք, պատասխանու՝Նարեկ Կարապետյան
  • 09:00 նախաճաշ
  • 10:30 բարձունքի հաղթահարում. Սմբատաբերդ
  • 14։30 վերադարձ
  • 15։30 Ճաշ
  • 17։00 Արատեսի վանական համալիր, Խաչոց ձոր
  • 18:30 ընթրիք
  • 20.00 օրվա ամփոփում, խարույկ, հանգիստ
  • 22:00 քուն
Հոկտեմբերի 20

  • 08։00 վերկաց, հիգիենայի ժամ
  • 8։30 նախավարժանք, պատասխաատու՝ Նարեկ Կարապետյան
  • 09:00 Նախաճաշ
  • 10։00- Մեկնում, ալոճի, մասուրի հավաքում
  • 11:00-Եղեգիս, Զորաց եկեղեցի
  • 13։00 Վերադարձ

Մասնակցին անհրաժեշտ պարագաներ

  • Քնապարկ
  • Ուսապարկ
  • Լապտեր
  • Անձնական հիգիենայի պարագներ
  • Արևապաշտպան գլխարկ
  • Մարզահագուստ
  • Անջրանցիկ բաճկոն
  • Մարզական` քայլքի համար հարմար կոշիկներ:

Մասնակիցներ՝

5-րդ դասարանցիներ՝

  1. Արսինե Բադալյան
  2. Մարտիրոսյան Սարգիս
  3. Վարդանյան Կարեն
  4. Նիքոլյան Լորի
  5. Սահրադյան Մաքսիմ
  6. Հովհաննիսյան Եվա
  7. Սարգսյան Լևոն
  8. Հովհաննիսյան Անուշ
  9. Բադալյան Կատարինա
  10. Գրիգորյան Վաղարշակ
  11. Եսոյան Օֆելյա

3-րդ դասարանցիներ

  1. Տեր-Մովսիսյան Ալեքս
  2. Դանիելյան Դավիթ
  3. Գասպարյան Գեղամ
  4. Մելքոնյան Ակսել
  5. Մելքոնյան Ալեք
  6. Մարիա Սահակյան
  7. Սուրեն Հովսեփյան
  8. Արեգ Հարությունյան
  9. Մելքոնյան Նիկոլ-2-րդ դասարան

Մեդիաուրբաթ, Սեբաստացու օրեր

Թումանյան…….

Լինում է թե չէ, ո՞վ գիտի հաստատ.
Եվ ի՞նչն է հաստատ աշխարքի վըրա…—
Աշխարքում հաստատ մի բան կա մենակ,
Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա։

Խնկոյան՝ ԵՍ

Ագռավը բռնեց մի մե~ծ խեցգետին և նստեց ծառին:
Խեցգետինն ուզեց շտապ ազատվի, կտցիցը՝ զատվի.
– Ոսկեհատիկ, ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից կեղտոտը:
Ագռավը սեղմեց կտուցը` կռռաց.
– Դո՛ւ…
– Ոսկեհատիկ, ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից նախշունը:
Ագռավը բացեց կտուցը` կռռաց.
– Ե՛ս…
Կտուցը բաց անելուն պես

խեցգետինը կտցից ընկավ .

Կտցից թռավ, ջուրը ընկավ

և ազատեց?

Հա՜, ազատվեց

ԿԱՉԱՂԱԿԸ

Չալ կաչաղակը թռչում էր, թռչում ու ծառին նստում:

Նստում էր, նստում, պոչիկն էր շարժում:

Շարժում էր, շարժում ու երգեր ասում.

(Կա, չէ, կա, չկա, չէ:

Նորից թռչում էր, թռչում էր, թռչում ու ծառին նստում.

նստում էր, նստում, պոչիկն էր շարժում ու երգեր ասում.

(Կա, չէ, կա, չկա, չէ:

Նորից թռչում էր, թռչում էր, թռչում ու ծառին նստում:

Ծառին էր նստում, պոչիկն էր շարժում,

պոչիկն էր շարժում ու երգ էր ասում.

( Չկա, չէ, չէ…