Նպատակը
Կրթական փոխանակման, համագործակցային նախագիծ իրականացնել Ոսկեհատի Խրիմյան Հայրիկի անվան միջն.դպրոցի սովորողների հետ, ցույց տալ կրթահամալիրի հնարավորությունները։
Մասնակիցներ՝ կրթահամալիրի 3.2 և Ոսկեհատի 2-րդ դասարանի սովորողներ
Վայրը՝ Հյուսիսային դպրոց, Artասահման, Աստղացուցարան, Ագարակ
Օր, ժամ — նոյեմբերի 7, 10:00-14:00
Ընթացքը
Հյուսիսային դպրոցի 3.2 դասարանի սովորողները նախապես կապ կհաստատեն Ոսկեհատի սովորողների հետ, նամակներ կուղարկեն միմյանց, կպատմեն իրենց դպրոցների, իրենց մասին։ Հյուսիսի 3-րդները էլեկտրոնային հրավեր-բացիկ կուղարկեն ոսկեհատցիներին, որում կպատմեն կրթահամալիրի իրենց սիրելի վայրերի մասին, կներկայացնեն, թե հյուր գալով ինչեր կարող են տեսնել ոսկեհատցիները:
Ոսկեհատի դպրոցի սովորողներն ու սեբաստացիները առավոտից օրը միասին կանցկացնեն.
10։00 -Քանդակագործություն Artասահմանում
11։00-Կոմիտաս150, սովորում ենք
11։30-Նախաճաշ
12։00-Քայլք Մեդիա
12։10 -Աստղացուցարան
13։15-Քայլք Ագարակ
13։40-Ընդմիջում Ագարակում
14։00-Ճանապարհում
Արդյունքը՝
Նախապատրաստական աշխատանքների ընթացքում մեր սովորողները ավելի մանրամասն կուսումնասիրեն կրթահամալիրը, կճանաչեն, որ կարողանան հյուրերին հնարավորինս լավ ներկայացնել իրենց կրթահամալիրը: 《Սեբաստացու օրեր》 նախագծային շաբաթվա ընթացքում կհրապարակվեն ոսկեհատցիների շնորհավորական տեսաբացիկները՝ կրթահամալիրին նվիրված։
Ամփոփումը՝ այստեղ