Բանավոր մաթեմատիկա.ընտրությամբ գործունեություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Բանավոր մաթեմատիկա
1-3-րդ դասարան

Ուսուցման նպատակները
Դասընթացի հիմնական նպատակն է․ իրական աշխարհի երևույթները մաթեմատիկորեն հետազոտելու ունակության դաստիարակումը, հնարավորություն տալու երեխաներին բացահայտելու իրենց, զարգացնել սովորողների ստեղծագործակա ընդունակությունները, տրամաբանական մտածողությունը, խորացնել գիտելիքները, որոնք նրանք ստացել են դասերի ժամանակ, սովորեցնել ստեղծագործաբար մոտենալ յուրաքանչյուր խնդրի լուծմանը, կարողանալ տրամաբանական դատողություններ կատարել, ինքնուրույն մտածել, առանձնացնել խնդիրների էական հատկանիշները, վերլուծել, ընդհանրացնել, սովորեցնել հարցեր տալ։

Դասընթացի խնդիրներն են․

  • սովորողների մոտ զարգացնել կայուն հետաքրքրություն դեպի մաթեմատիկան
  • զարգացնել սովորողների մաթեմատիկական ընդունակությունները և հետազոտական կարողությունները
  • դաստիարակել սովորողների մոտ խմբյին աշխատանքի զգացողություն և համատեղել
    անհատական աշխատանքը խմբի հետ
  • զարգացնել սովորողների ուշադրությունը, դիտողականությունը, հիշողությունը,
  • աշխատասիրությունը, հանդուրժողականությունը, նպատակասլացությունը, համբերությունը
  • սովորողների մոտ զարգացնել կոնկրետ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողությունը,
  • ուսումնասիրությունների ընթացքում համակարգչային ծրագրեր օգտագործելու կարողությունը,
  • համացանցից անհրաժեշտ ինֆորմացիա գտնելու, մշակելու, ներկայացնելու կարողությունը,

Թեմաները․/թեմատիկ պլանավորում/
Ծրագիր 1-ին, 2-րդ և 3-րդ դասարանների համար

1.Թվեր և գործողություններ դրանց հետ: Ուրախ հաշիվ
2.Գտնել օրինաչափությունները
3.Հեքիաթային բովանդակությամբ հետաքրքրաշարժ խնդիրներ
4.Խաղեր թվերով և առարկաներով
5..Սովորում ենք կռահել ռեբուսներ
6.Մոգական քառակուսիներ
7.Առաջադրանքներ լուցկիներով
8.Երկրաչափական առաջադրանքներ
9.Հետաքրքրաշարժ խնդիրներ. Բանաստեղծությունների տեսքով հետաքրքրաշարժ խնդիրների լուծում
10.Տրամաբանական խնդիրների լուծում
11.Առաջադրանքներ կշռման վերաբերյալ
12.Խնդիրներ շարժման վերաբերյալ
13.Հետադարձ լուծմամբ խնդիրներ
14.«Կենգուրու»-ի խնդիրների լուծու

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s