«Հայրենագիտությունը» դասընթաց է, որի նպատակը ուսումնական ճամփորդությունների,
ազգային տոների-ծեսերի կազմակերպման, ուսումնական նախագծերի միջոցով սովորողին
հայրենաճանաչ դարձնելն է, իր, ընտանիքի, շրջակա միջավայրի, տարածաշրջանի, ազգայինի
վերաբերյալ գիտելիքների յուրացումն է, շրջապատող միջավայրի վրա մարդու ներգործող դերը
դիտարկելու գիտելիքի յուրացումն է, ազգային և հասարակական արժեքների, իր ժողովրդի
մշակույթի, սովորությունների հանդեպ հարգանքի ձևավորումը: Հայրենագիտության
դասընթացի ծրագիրն կոչված է սովորողների մոտ ձևավորել հետաքրքրասիրությունը և
զարգացնել երևակայությունը, ստիպում մտածել`ով եմ ես, որտեղից եմ, որտեղ եմ ապրում, ինչ
է ինձ շրջապատում, ինչպիսինն է իմ անցյալը: Դասընթացն ապահովում է ուսումնական և
գործնական հմտությունների,
կարողությունների`հետազոտելու,զննելու,դիտարկելու,փորձարկելու ձևավորում:
«Հայրենագիտություն» առարկայի ուսումնասիրումը օգնում է սովորողին զարգացնել իր
անհատականությունը, հասկանալ իր տեղը ընտանիքում, շրջապատում, հասարակության մեջ:
Առարկայի խնդիրները.
ծանոթացնել սովորողներին մեր հայրենիքին, նրա մշակութային արժեքներին.
պատկերացում տալ մեր ժողովրդի ստեղծած հոգևոր արժեքների, «Սասնա ծռեր» էպոսի, հին
հայկական առասպելների մասին.
ձևավորել հոգատար վերաբերմունք իր միջավայրի, իր փոքր հայրենիքի (մարզ, քաղաք,
գյուղ), մշակութային արժեքների նկատմամբ.
դաստիարակել սեր և հարգանք հայրենի երկրի, նրա հոգևոր և նյութական արժեքների
նկատմամբ.
սովորողների մեջ ձևավորել ու զարգացնել ճանաչելու, հաղորդակցվելու, ուսումնասիրելու,
պահպանելու, պաշտպանելու կարողություններ ու հմտություններ.
ձևավորել որոնողական աշխատանք կատարելու, աշխատանքը դիտարկելու,
համակարգելու կարողություններ և հմտություններ.
ծանոթացնել բնապահպանական խնդիրներին
Դասընթացի կառուցման հիմքում դրված են հետևյալ հիմնական
սկզբունքները.
ազգային արժանապատվության գիտակցումը
մշակութային արժեքները յուրացնելու և հաջորդ սերնդին փոխանցելու կարողությունների
ձեռքբերումը:
«Հայրենագիտություն» առարկան ներառում է «Դիցաբանություն», «Ժողովրդական մշակույթ»
դասընթացները, կազմակերպվում է ուսումնական ճամփորդությունների,
բանահավաքչության, ճամբարների և ուսումնական այլ նախագծերի ձևով:
«Դիցաբանությունը» ընդգրկում է «Հին հայկական առասպելները»,«Սասնա ծռեր» էպոսը:
Ծրագիրն ընգրկում է ուսումնական օրացույցով նախատեսված նախագծերը:
Առարկայի բովանդակությունը
Իմ հայրենիքը Հայաստանն է`ես, իմ ընտանիքը, իմ բակը, իմ թաղը, իմ փողոցը, իմ գյուղը, իմ
քաղաքը
Ով եմ ես`իմ տոհմածառը
Մեր մարզերը
Մեր գետերը
Լճերը
Լեռները
Մեր բերդերը
Մեր վանքերը, այդ թվում` խոնարհված
Մեր հուշարձանները
Երևան քաղաքի արձանները
Երևան քաղաքի թանգարանները
Երևանյան պուրակներ և զբոսայգիներ
Պատմություններր, զրույցներ տեղի և տեղանունների հետ կապված
Հայաստանի կենդանական և բուսական աշխարհը
Հայաստանի հանքերը
Ճանաչենք Արցախ աշխարհը
Ժողովրդական մշակույթ`
գորգագործություն,
խոհանոց,
խեցեգործություն,
գինեգործություն,
երկրագործություն
աշխատանքային գործիքներ, աշխատանքային երգեր
Ազգային ծեսեր
Զատիկ
Տեառընդառաջ
Վարդավառ
Ազգային տարազ
Կանաչ դեղատուն
Դիցաբանություն
Հին աստվածներ
Նոր դիցարան
Սասնա ծռեր
5-րդ դասարանի սովորողը պետք է իմանա
— իր ծագումնաբանության մասին
— հասարակության մեջ ընտանիքի դերի մասին
— իր երկրի աշխարհագրությունը սկսած իր բակից
— երկրի ու ժողովրդի մշակույթի մասին
-ազգային ծեսերը, ծիսական երգերը
-ուսումնասիրվող վայրի մասին զրույցը, պատմությունը
-շրջապատող միջավայրի վրա մարդու գործունեության ազդեցության մասին
— մարդու կյանքում աշխատանքի դերի մասին
-շրջապատող աշխարհի պահպանության մասին
— հայրենիքի տնտեսական և մշակութային կյանքում իր ընտանիքի, դպրոցի մասնակցության
մասին
Սովորողը պետք է կարողանա
— կազմել իր տոհմածառը
-դիտարկում անել
-ճամփորդել
-հարցազրույցներ վարել, ուսումնասիրվող վայրի պատմությունը, ավանդապատումը, զրույցը,
բանահյուսական նյութերը հավաքել
— ներկայացնել իր բնակավայրի, մարզի, երկրի աշխարհագրական դիրքը,
պատմաաշխարհագրական վայրերը, մշակույթը, արհեստը
Սպասվող նախագծեր