Թումանյան…….
Լինում է թե չէ, ո՞վ գիտի հաստատ.
Եվ ի՞նչն է հաստատ աշխարքի վըրա…—
Աշխարքում հաստատ մի բան կա մենակ,
Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա։
Խնկոյան՝ ԵՍ
Ագռավը բռնեց մի մե~ծ խեցգետին և նստեց ծառին:
Խեցգետինն ուզեց շտապ ազատվի, կտցիցը՝ զատվի.
– Ոսկեհատիկ, ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից կեղտոտը:
Ագռավը սեղմեց կտուցը` կռռաց.
– Դո՛ւ…
– Ոսկեհատիկ, ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից նախշունը:
Ագռավը բացեց կտուցը` կռռաց.
– Ե՛ս…
Կտուցը բաց անելուն պես
խեցգետինը կտցից ընկավ .
Կտցից թռավ, ջուրը ընկավ
և ազատեց?
Հա՜, ազատվեց
ԿԱՉԱՂԱԿԸ
Չալ կաչաղակը թռչում էր, թռչում ու ծառին նստում:
Նստում էր, նստում, պոչիկն էր շարժում:
Շարժում էր, շարժում ու երգեր ասում.
(Կա, չէ, կա, չկա, չէ:
Նորից թռչում էր, թռչում էր, թռչում ու ծառին նստում.
նստում էր, նստում, պոչիկն էր շարժում ու երգեր ասում.
(Կա, չէ, կա, չկա, չէ:
Նորից թռչում էր, թռչում էր, թռչում ու ծառին նստում:
Ծառին էր նստում, պոչիկն էր շարժում,
պոչիկն էր շարժում ու երգ էր ասում.
( Չկա, չէ, չէ…