Ուսումնական աշուն

Տևողությունը՝ հոկտեմբերի 28 — նոյեմբերի 3

Մասնակիցները՝ 3-րդ դասարանցիներ

Նպատակը`

  • Շրջապատը հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում
  • Բույսի, եղանակի, երևույթի, առարկայի, օրվա փոփոխությունների դիտարկում
  • Թվային միջոցներից օգտվելու կարողությունների կիրառում

Խնդիրները՝

  • Հոգատար վերաբերմունք զարգացնել բնության նկատմամբ
  • Օգտագործելով թվային և մեդիա միջոցները գրանցել բնության և եղանակի փոփոխությունները
  • Հարցազրույցներ վարել ծանոթ-բարեկամների, տատիկ-պապիկների հետ աշնանային գյուղատնտեսական խորհուրդներ` ծառատունկի, աշնանային բակ-պարտեզի աշխատանքների մասին
  • Բանահավաքություն

Աշխատանքը`

  • Պատումներ, ձայնագրություններ մեր, հարազատների գյուղի, մարդկանց մասին
  • Բանահավաքություն. երգում-պատմում են մեծերը
  • Օրագիր, եղանակային դիտարկումներ
  • Ստեղծի՛ր արձակուրդային շաբաթվա օրացույց
  • Բնագիտական փորձեր
  • Ընտանեկան թատրոն. Աթաբեկ Խնկոյանի ստեղծագործություններից մեկը
  • Իմ ծնողների աշխատավայրից
  • Աշնանային ֆոտոշարքերի ստեղծում
  • Մեր բակի աշունը. ձայնագրություն, տեսանյութ
  • Իմ տնկած ծառը, թաղարը…
  • Իմ կենդանին…
  • Աշնանային խորհուրդներ. հարցազրույցների և պատումների ձայնագրում
  • Շրջակա միջավայրի փոփոխության և եղանակի տեսության դիտարկում

Աշնանային ընթերցանություն

Եթե տանն ունես նախընտրած գիրք, որն ուզում ես կարդալ կամ կարդում ես, կարող ես շարունակել այն:

Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այդ բաժինը:
  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը)
  • Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
  • Գովազդի՛ր կարդացածդ գիրքը:

Նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված` տեսագրված, նկարահանված, ձայնագրված նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, սովորողների անհատական բլոգներում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s