Աշխատակարգ, 11-15 նոյեմբերի

Շաբաթվա նախագծերը՝

Համագործակցային նախագիծ. Հյուսիսային դպրոց3.2-Հարավային դպրոց-1.2

Սուջուխի ծես

Խնկոյանական օրեր

Տիեզերք

08.00-09.00-Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր

Նոյեմբերի 11, երկուշաբթի

09.00-09.20-Առավոտյան  ընդհանուր պարապմունք

 

  1. Երաժշտություն
  2. Գեղարվեստը կրթահամալիրում՝նորամուտներով

Նոյեմբերի 12, երեքշաբթի

09.00-09.20-Առավոտյան  ընդհանուր պարապմունք

  1. Համագործակցային նախագիծ

Նոյեմբերի 13, չորեքշաբթի

09.00-09.20-Առավոտյան  ընդհանուր պարապմունք

  1. Սուջուխի ծես

Նոյեմբերի 14, հինգշաբթի

09.00-09.20-Առավոտյան  ընդհանուր պարապմունք

  1. Ուրախ օտար լեզու
  2. Լող

Նոյեմբերի 15, ուրբաթ

09.00-09.20-Առավոտյան  ընդհանուր պարապմունք

  1. Հեծանվավարություն
  2. Ընտրություն

 

Շաբաթվա անելիքներ, թեմաներ

Ունկնդրման համար՝

Մաթեմատիկա՝

  • Եռանիշ թվեր․ գումարում, հանում
  • Անհայտ գումարելին որոշելը
  • Բազմանիշ թվի բազմապատկումը միանիշ թվով
  • Խնդիրներ
  • Բազմություններ
  • Պարագիծ
  • Մոգական քառակուսիներ
  • Գլուխկոտրուկներ, ռեբուսներ

 

Մարզական գործունեություն՝

  • Լողուսուցում
  • Հեծանվավարություն
  • Վազք
  • Մարզական խաղեր

Ուսումնական ճամփորդություն՝

  • Դեպի Հարավային դպրոց

 

պար՝ԲուլուլՓափուռի

Անհրաժեշտ հղումներ՝

Անգլերեն

Ռուսերեն

Էլեկտրոնային բառարան

Օնլայն շախմատ 

Սուջուխի ծես-2019

Մասնակիցներ— Հյուսիսային դպրոցի 3.2 դասարանցիներ

Խնդիրներ-բանավոր խոսքի զարգացում, տեխնոլոգիական հմտությունների , կարողությունների զարգացում, բանավոր հաշվելու, համեմատելու, համադրելու կարողության զարգացում

Նպատակը— Սուջուխի ծեսը կրթահամալիրի ուսումնական գործընթացում ներառելու, սովորողներին ազգային ավանդույթներին ծանոթացնելու փորձ

Անհրաժեշտ պարագաներ

Ընկույզ

ալյուր

շաքար

Ջուր

համեմունքներ

թել

ասեղ

Ընթացքը

Սովորողները նախապես կծանոթանան աշխատանքային երգերին, կսովորեն դրանցից մի քանիսը։ Երգերի մեջ որպես երաժշտական գործիք կկիրառվի ընկույզը(շրխկաններով երգեր)։ Շաբաթվա ընթացքում ընկույզից կստանանք հերոսներ, դեմքեր, կխաղանք ներկայացումներ ուրախ ու տխուր մարդկանց մասին։ Մասնակիցները կհաշվեն ընկույզները, կչափեն թելերը, կչափեն անհրաժեշտ քանակությամբ ալյուրը, համեմունքները, կպատրաստենք շփոթը։ Շարված ընկույզները կթաթախվեն։

Արդյունքը՝ «Սուջուխի ծեսը» դարձնել ավանդական՝ներգրավելով երաժշտության, մաթեմատիկայի, տեխնոլոգիայի ուսուցիչներին։

Ամփոփում

1-ին դասարան

Նախապատրաստական

1-ին դասարան՝ ամփոփում

 

2-րդ դասարան, նախապատրաստական․ կատարում ենք չափումներ, հաշվումներ:

2-րդ դասարան, ամփոփում

 

3-րդ դասարան

 

Համագործակցություն. Հյուսիսային դպրոց 3.2- Հարավային դպրոց 1.2

Մասնակիցներ՝ Հարավային դպրողի 1-2 դասարանի սովորողներ, Հյուսիսային դպրոցի 3-2 դասարանի սովորողներ

Ժամկետը՝

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ 

Նպատակը՝ կրտսեր դպրոցների դասավանդողների, սովորողների համագործակցություն, նորեկ սեբաստացիների ծանոթություն կրթահամալիրի մյուս մասնաճյուղերում սովորող սեբաստացիներին: 

Խնդիրներ՝ միջդպրոցական հեռավորության հաղթահարում, մյուս դպրոցների սեբաստացիների հետ աշխատելու, որպես ավագ ընկերներ՝ նրանցից սովորելու կարողության ձևավորում, նրանց հետ աշխատելու փորձի ձեռքբերում:

Նկարագրությունը՝  Հյուսիսային դպրոցի 3.2 դասարանի սովորողները քայլքով կգնան Հարավային դպրոց: Ավագ սեբաստացիները կրտսեր սեբաստացիներին կսովորեցնեն աշխատել paint ծրագրով, մուտքագրել, նկարել, հեծանվավարություն: Ավագ սեբաստացիները իրենք կընտրեն՝ ինչ են ցանկանում սովորեցնել իրենց կրտսեր ընկերներին, կրտսեր սեբաստացիները կպատմեն ինչից են դժվարանում, կփորձեն միասին հաղթահարել, ավեի հեշտ տարբերակը սովորեցնել:

Լուսանկարները, տեսանյութը՝ Նարինե Պողոսյանի

Ավելին՝ տեսանյութում