Մասնակիցներ՝ Հարավային դպրողի 1-2 դասարանի սովորողներ, Հյուսիսային դպրոցի 3-2 դասարանի սովորողներ
Ժամկետը՝
Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ
Նպատակը՝ կրտսեր դպրոցների դասավանդողների, սովորողների համագործակցություն, նորեկ սեբաստացիների ծանոթություն կրթահամալիրի մյուս մասնաճյուղերում սովորող սեբաստացիներին:
Խնդիրներ՝ միջդպրոցական հեռավորության հաղթահարում, մյուս դպրոցների սեբաստացիների հետ աշխատելու, որպես ավագ ընկերներ՝ նրանցից սովորելու կարողության ձևավորում, նրանց հետ աշխատելու փորձի ձեռքբերում:
Նկարագրությունը՝ Հյուսիսային դպրոցի 3.2 դասարանի սովորողները քայլքով կգնան Հարավային դպրոց: Ավագ սեբաստացիները կրտսեր սեբաստացիներին կսովորեցնեն աշխատել paint ծրագրով, մուտքագրել, նկարել, հեծանվավարություն: Ավագ սեբաստացիները իրենք կընտրեն՝ ինչ են ցանկանում սովորեցնել իրենց կրտսեր ընկերներին, կրտսեր սեբաստացիները կպատմեն ինչից են դժվարանում, կփորձեն միասին հաղթահարել, ավեի հեշտ տարբերակը սովորեցնել:
Լուսանկարները, տեսանյութը՝ Նարինե Պողոսյանի
Ավելին՝ տեսանյութում