Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Լույսեր, գույներ, ղողանջներ: Ամանորի ծես

Մասնակիցներ՝ 3.2 դասարանցիներ

Նպատակը՝  Նախապատրաստում Ամանորյա ծեսին

  • «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». ելքի ու մուտքի ստուգատես. ամանորի տոնախմբություններ
  • Դեկտեմբերի 18-20— ամենամյա հաշվետու համերգ. Գեղարվեստը կրթահամալիրում

Խնդիրները՝

  • Ծանոթանալ տարբեր երկրների, Հայաստանի տարբեր տարածաշրջանների  ամանորյա ավանդույթներին
  • Ուսումնասիրել տոնական խոհանոցը
  • Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
  • Ուսուցանել Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր
  • Ստեղծել շնորհավորական բացիկներ
  • Զարգացնել սովորողների մեդիահմտությունները
  • Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ
  • Օրացույց, տարի, ամիս, շաբաթ, օր հասկացություններ. ծանոթացում

Հետազոտության, ուսումնասիրության թեմաներ՝

  • Ամանորը տարբեր երկրներում
  • Տոնի խորհուրդը

Ամանորի և սուրբ Ծննդյան երգեր

Աշխատանքի ընթացքը.

Սովորողները ստեղծում են էլեկտրոնային բացիկ-շնորհավորանքներ

Մեդիաբացիկների ստեղծում

Նամակներ գրել ձմռանը և Ձմեռ պապիկին

Ձմեռային ցանկություններ

Ծանոթացում ամանորյա հեքիաթների, ոտանավորների, առած-ասացվածքների, օրհնանքների, հանելուկների հետ

Ամանորյա օրացույցի ստեղծում

Տեխնոլոգիական աշխատանքներ

  • Անսովոր տոնածառերի, ամանորյա զարդարանքների ստեղծում
  • Ձնեմարդուկների պատրաստում
  • Տոնական բացիկների պատրաստում

Խոհանոցային գործունեություն

Թխիկ օր. տարեգաթա

Չարաճճի ռադիոյի թողարկում. ամանորյա ձայնագրություններ, հարցազրույցներ

Ամփոփում

Նախագիծը կամփոփենք՝ մասնակցելով ամանորյա տոնախմբությանը: Ծեսին կմասնակցեն ծնողները, ընտանիքի անդամները:

 

Նախագծի նախնական տարբերակը՝ Կարինե Մամիկոնյանի բլոգից

Ուումնական ձմեռ-2019

Մասնակիցներ` 3.2-րդ դասարանցիներ

Ժամանակահատվածը` դեկտեմբերի 30-հունվարի 7

Ուսումնական ձմեռ-առցանց աշխատանքներ-ընտանեկան նախագծեր

Գործունեության ձևեր, որոնք սովորողները /ծնողների հետ, ծնողների օգնությամբ/ կատարելու են տանը, ընտանիքում՝ առցանց:

  • Անցնել տոնական քաղաքով, ներկայացնել համայնքի-բակի տոնը՝ ձևավորումով, տրամադրությամբ
  • Տոնական Երևան. ֆոտոշար /լուսանկարել Երևանի որևէ բակ, թաղամաս, փողոց, որը տոնական է ու զարդարված: Լուսանկարներն ու նկարագրությունը տեղադրել բլոգում/
  • Ամանորի մասին պատմում են տատիկ-պապիկները. հարցազրույց
  • Տոնական խոհանոց
  • Ամանորյա ուտեստներ
  • Ինչպես եք նշում Ամանորն ընտանիքում
  • Ամանորն իմ ընտանիքում
  • Ամանորյա իրարանցում մեր տանը, բակում, թաղում, այգում
  • Եղանակային դիտարկումներ. ֆոտոշար և պատում
  • Ձմեռային ֆոտոշար
  • Էլեկտրոնային բացիկ Ձմեռ պապիկին
  • Ամանորյա բացիկներ Paint նկարչական ծրագրով
  • Բնագիտական փորձեր ձյան, ջրի, սառույցի վերաբերյալ
  • Բարեմաղթանք տատիկի, պապիկի կամ քեզ հասած բարբառով: Նյութը կարող ես ներկայացնել ռադիոնյութի, էլեկտրոնային բացիկի տեսքով։

Ավարտուն նյութերը կհրապարակվեն Հյուսիսային դպրոցի ենթակայքում, դասարանական բլոգում:

Նախագծի նախնական տարբերակը՝ Կարինե Մամիկոնյանի բլոգից

Ամփոփում

Նանե Գևորգյան. շնորհավորանք 
Նանե Գևորգյան. ուսումնական ձմեռ
Մհեր Պետրոսյան. Ամանորյա հրաշքներ
Մհեր Պետրոսյան. Հրաշագործը
Մարիա Սահակյան.շնորհավորանք
Նանե Սահակյան. Ամանորն իմ ընտանիքում

Սեբաստացու օրեր 2019

Վարպետության դաս քանդակագործ Արեգ Պետրոսյանի հետ

Կրթական փոխանակում․ Ոսկեհատի դպրոցը կրթահամալիրում

Ճամփորդություն մաթեմատիկայի թանգարան

Համագործակցություն Հարավային դպրոցի 1-ին դասարանի հետ

Սուջուխի ծես