Աշխատակարգ, 11-15 նոյեմբերի

Շաբաթվա նախագծերը՝

Համագործակցային նախագիծ. Հյուսիսային դպրոց3.2-Հարավային դպրոց-1.2

Սուջուխի ծես

Խնկոյանական օրեր

Տիեզերք

08.00-09.00-Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր

Նոյեմբերի 11, երկուշաբթի

09.00-09.20-Առավոտյան  ընդհանուր պարապմունք

 

  1. Երաժշտություն
  2. Գեղարվեստը կրթահամալիրում՝նորամուտներով

Նոյեմբերի 12, երեքշաբթի

09.00-09.20-Առավոտյան  ընդհանուր պարապմունք

  1. Համագործակցային նախագիծ

Նոյեմբերի 13, չորեքշաբթի

09.00-09.20-Առավոտյան  ընդհանուր պարապմունք

  1. Սուջուխի ծես

Նոյեմբերի 14, հինգշաբթի

09.00-09.20-Առավոտյան  ընդհանուր պարապմունք

  1. Ուրախ օտար լեզու
  2. Լող

Նոյեմբերի 15, ուրբաթ

09.00-09.20-Առավոտյան  ընդհանուր պարապմունք

  1. Հեծանվավարություն
  2. Ընտրություն

 

Շաբաթվա անելիքներ, թեմաներ

Ունկնդրման համար՝

Մաթեմատիկա՝

  • Եռանիշ թվեր․ գումարում, հանում
  • Անհայտ գումարելին որոշելը
  • Բազմանիշ թվի բազմապատկումը միանիշ թվով
  • Խնդիրներ
  • Բազմություններ
  • Պարագիծ
  • Մոգական քառակուսիներ
  • Գլուխկոտրուկներ, ռեբուսներ

 

Մարզական գործունեություն՝

  • Լողուսուցում
  • Հեծանվավարություն
  • Վազք
  • Մարզական խաղեր

Ուսումնական ճամփորդություն՝

  • Դեպի Հարավային դպրոց

 

պար՝ԲուլուլՓափուռի

Անհրաժեշտ հղումներ՝

Անգլերեն

Ռուսերեն

Էլեկտրոնային բառարան

Օնլայն շախմատ 

Սուջուխի ծես-2019

Մասնակիցներ— Հյուսիսային դպրոցի 3.2 դասարանցիներ

Խնդիրներ-բանավոր խոսքի զարգացում, տեխնոլոգիական հմտությունների , կարողությունների զարգացում, բանավոր հաշվելու, համեմատելու, համադրելու կարողության զարգացում

Նպատակը— Սուջուխի ծեսը կրթահամալիրի ուսումնական գործընթացում ներառելու, սովորողներին ազգային ավանդույթներին ծանոթացնելու փորձ

Անհրաժեշտ պարագաներ

Ընկույզ

ալյուր

շաքար

Ջուր

համեմունքներ

թել

ասեղ

Ընթացքը

Սովորողները նախապես կծանոթանան աշխատանքային երգերին, կսովորեն դրանցից մի քանիսը։ Երգերի մեջ որպես երաժշտական գործիք կկիրառվի ընկույզը(շրխկաններով երգեր)։ Շաբաթվա ընթացքում ընկույզից կստանանք հերոսներ, դեմքեր, կխաղանք ներկայացումներ ուրախ ու տխուր մարդկանց մասին։ Մասնակիցները կհաշվեն ընկույզները, կչափեն թելերը, կչափեն անհրաժեշտ քանակությամբ ալյուրը, համեմունքները, կպատրաստենք շփոթը։ Շարված ընկույզները կթաթախվեն։

Արդյունքը՝ «Սուջուխի ծեսը» դարձնել ավանդական՝ներգրավելով երաժշտության, մաթեմատիկայի, տեխնոլոգիայի ուսուցիչներին։

Ամփոփում

1-ին դասարան

Նախապատրաստական

1-ին դասարան՝ ամփոփում

 

2-րդ դասարան, նախապատրաստական․ կատարում ենք չափումներ, հաշվումներ:

2-րդ դասարան, ամփոփում

 

3-րդ դասարան

 

Համագործակցություն. Հյուսիսային դպրոց 3.2- Հարավային դպրոց 1.2

Մասնակիցներ՝ Հարավային դպրողի 1-2 դասարանի սովորողներ, Հյուսիսային դպրոցի 3-2 դասարանի սովորողներ

Ժամկետը՝

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ 

Նպատակը՝ կրտսեր դպրոցների դասավանդողների, սովորողների համագործակցություն, նորեկ սեբաստացիների ծանոթություն կրթահամալիրի մյուս մասնաճյուղերում սովորող սեբաստացիներին: 

Խնդիրներ՝ միջդպրոցական հեռավորության հաղթահարում, մյուս դպրոցների սեբաստացիների հետ աշխատելու, որպես ավագ ընկերներ՝ նրանցից սովորելու կարողության ձևավորում, նրանց հետ աշխատելու փորձի ձեռքբերում:

Նկարագրությունը՝  Հյուսիսային դպրոցի 3.2 դասարանի սովորողները քայլքով կգնան Հարավային դպրոց: Ավագ սեբաստացիները կրտսեր սեբաստացիներին կսովորեցնեն աշխատել paint ծրագրով, մուտքագրել, նկարել, հեծանվավարություն: Ավագ սեբաստացիները իրենք կընտրեն՝ ինչ են ցանկանում սովորեցնել իրենց կրտսեր ընկերներին, կրտսեր սեբաստացիները կպատմեն ինչից են դժվարանում, կփորձեն միասին հաղթահարել, ավեի հեշտ տարբերակը սովորեցնել:

Լուսանկարները, տեսանյութը՝ Նարինե Պողոսյանի

Ավելին՝ տեսանյութում

Մաթեմատիկայի թանգարանում. հնարամտության աշխարհը

Հյուսիսային դպրոցի 3.2 դասարանի սովորողները մաթեմատիկայի թանգարանում էին. Գյոթե ինստիտուտի շրջիկ թանգարանը Թումո կենտրոնում էր: Սովորողների համար ստեղծվել էին հետաքրքիր պայմաններ՝ մաթեմատիկան սիրելու, ճանաչելու, բացահայտելու համար: Առանձնացված փոքրիկ տաղավարները երեխաներին առաջարկում էին լուծել անլուծելի թվացող գլուխկոտրուկներ, համեմատություններ անել, փորձել համադրել ստացած գիտելիքն ու հնարամտությունը:

Տեսանյութի հեղինակ՝ Նարինե Պողոսյան

 

Նկարաշարը՝

 

 

 

Իմ բնակավայրի հուշարձանները

Նպատակը՝

Ճանաչել հայրենի բնակավայրի հուշարձանները, իմանալ դրանց ստեղծման պատմությունը, քանդակագործներին

Ժամանակահատված՝ Նոյեմբեր-դեկտեմբեր

Ընթացքը.

5-րդ դասարանցիները կշրջեն քաղաքում, կուսումնասիրեն քաղաքի հուշարձանները, կառանձնացնեն իրենց համար ամենասիրելիները, տպավորիչները, խորհրդավորները, կպատմեն իրենց բնակավայրում գտնվող հուշարձանների մասին: Սովորողները բլոգում կպատմեն իրենց տեսածի մասին:

Ծրագրի արդյունքում սովորողները կծանոթանան հայ հայտնի քանդակագործների աշխատանքներին, կճանաչեն հայ մեծերին, որոնց քանդակները տեղադրված են բնակավայրերում:

Յուրա Սահակյան
Արսինե Բադալյան
Ռոբերտ Սահակյան
Մաքսիմ Սահրադյան
Անի Հարությունյան
Մելանյա Քեքեջյան
Կարեն Վարդանյան
Լորի Նիքոլյան

Աշխատանքային նախագիծ, նոյեմբերի 4-8

Շաբաթվա նախագծերը՝

Վարպետության դաս. սեբաստացի ծնողը կրթահամալիրում

Շոշափելի մաթեմատիկա. ճամփորդություն

Կրթահամալիրը բաց միջավայր: Ոսկեհատի դպրոցը Հյուսիսում

Խնկոյանական օրեր

Ուսումնական աշուն

Տիեզերք

08.00-09.00-Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր

Նոյեմբերի 4, երկուշաբթի

09.00-09.20-Առավոտյան  ընդհանուր պարապմունք

 

  1. Երաժշտություն
  2. Անգլ./ մայրենի
    Ընդմիջում
  3. Կրթահամալիրը բաց միջավայր: Ոսկեհատի դպրոցը Հյուսիսում, նախապատրաստական աշխատանք

Նոյեմբերի 5, երեքշաբթի

09.00-09.20-Առավոտյան  ընդհանուր պարապմունք

  1. Ընտրությամբ գործունեություն
  2. Վարպետության դաս. սեբաստացի ծնողը կրթահամալիրում
  3. Բանավոր մաթեմատիկա, ռուսերեն

Նոյեմբերի 6, չորեքշաբթի

09.00-09.20-Առավոտյան  ընդհանուր պարապմունք

  1. Շոշափելի մաթեմատիկա. ճամփորդություն

Նոյեմբերի 7, հինգշաբթի

09.00-09.20-Առավոտյան  ընդհանուր պարապմունք

  1. Կրթահամալիրը բաց միջավայր: Ոսկեհատի դպրոցը Հյուսիսում

Նոյեմբերի 8, ուրբաթ

09.00-09.20-Առավոտյան  ընդհանուր պարապմունք

  1. Հեծանվավարություն
  2. Ընտրություն
  3. Մեդիաուրբաթի փորձ/Ռուս.
  4. Երաժշտություն/ Անգլ

Շաբաթվա անելիքներ, թեմաներ

Ունկնդրման համար՝

Մաթեմատիկա՝

  • Եռանիշ թվեր․ գումարում, հանում
  • Անհայտ գումարելին որոշելը
  • Բազմանիշ թվի բազմապատկումը միանիշ թվով
  • Խնդիրներ
  • Բազմություններ
  • Պարագիծ
  • Մոգական քառակուսիներ
  • Գլուխկոտրուկներ, ռեբուսներ

Աշխատանքային էջեր՝

Մարզական գործունեություն՝

  • Լողուսուցում
  • Հեծանվավարություն
  • Վազք
  • Մարզական խաղեր

Ուսումնական ճամփորդություն՝

  •  «Թումո» կենտրոն

Տեխնոլոգիա՝

Վարպետության դաս Արեգ Պետրոսյանի հետ

Պատրաստվում ենք՝ Ուրբաթ-համերգ՝առականի

պար՝ԲուլուլՓափուռի

Անհրաժեշտ հղումներ՝

Անգլերեն

Ռուսերեն

Էլեկտրոնային բառարան

Օնլայն շախմատ 

Խնկոյանական օրեր

Ժամանակահատված՝ 14.10 — 30.10

Խնդիրները`

  • Խնկոյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների ստեղծում
  • Ծանոթանալ Խնկոյանի ստեղծագործություններին
  • Բառապաշարի հարստացում
  • Գրական ճաշակի ձևավորում ու զարգացում
  • Ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում
  • Խմբային (դասարանական) մեդիանյութերի  ստեղծում

    Ստեղծագործությունների ցանկ
  • Փեսացու մուկը_
  • Ճպուռն ու մրջյունը_
  • Ագռավն ու աղվեսը
  • Մկների ժողովը
  • Վատ ընկերը

Ստեղծագործությունների հետ աշխատանք՝

  • Խաղ-ուսուցում
  • Անհասկանալ բառերի բացատրություն
  • Զրուց-քննարկում
  • Բեմականացում
  • Արտասանել տարբեր ձայներով (ուրախ, տխուր, զարմացած, հարցական, հաստատուն, զարմացած….)
  • Տեխնոլոգիական գործունեություն՝ նկարել, ծեփել և այլն
  • Բառերի վանկատում և հեգում
  • Հոմանիշներ և հականաիշներ
  • Հանելուկներ 
  • Ստեղծագործության աուդիոտարբերակի, մեդիաֆիլմի ստեղծումԸնտանեկան աշխատանք՝
  • Ա․Խնկոյանի առակներից ընտրել որևէ մեկը ներկայացնել ռադիոթատրոնի կամ բեմադրության տեսքով։
  • Առանձնացնել առականում հանդիպող կենդանիների անունները, ընտրել որևէ մեկն ու փոքրիկ տեսանյութ, պատում կամ ռադիոնյութ պատրաստել նրա մասին։Նախագծի ամփոփումը՝ դասարանական բլոգում

Ունկնդրման համար՝

Ագռավն ու աղվեսը

Ճպուռն ու մրջյունը

Վատ ընկերը

Գայլն ու գառը

Գայլն ու մուկը

Ուսումնական ճամփորդություն. մաթեմատիկայի թանգարանն ու սեբաստացիները

Օր- նոյեմբերի 6

ժամ՝ 9:30-13:30

Նպատակը՝

Գյոթե-ինստիտուտի «Շոշափելի մաթեմատիկա» շրջիկ ցուցահանդեսին մասնակցություն

Ցուցահանդեսը մշակվել է գերմանական Գիսեն քաղաքի «Mathematikum» թանգարանի կողմից, որն աշխարհի առաջին ինտերակտիվ մաթեմատիկական թանգարանն է:

Ցուցահանդեսի տևողությունը՝ 1,5 ժամ: Ավարտից հետո երեխաները Թումանյանի անվան զբոսայգում կունենան պլեներ:

 

Արդյունքը՝

Ցուցահանդեսը երեխաներին հնարավորություն կտա բացահայտելու մաթեմատիկան նոր տեսանկյունից՝ ինտերակտիվ ցուցանմուշների եւ խաղերի օգնությամբ: